«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
փոխարինվեց: մ : → մ։ (4) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: մ : → մ։ (4) oգտվելով ԱՎԲ)
 
==Լև Շեստով(1866-1938)==
Ռուս մեծ էքզիստենցիալիստ-փիլիսոփա Շեստովն իր փիլիսոփայական եջ պարադոքսներով և աֆորիզմներով է հագեցրել և ընդվզել ինքնիշխան անհատականության վրա բանականության թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությանը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է ամենազոր Աստծո կողմից։ Շեստովի մուտքը փիլիսոփայության ասպարեզ տեղի ունեցավ «Անհիմնության ապոթեզ» ստեղծագործության հրատարակմամբ, որը նոր էջ բացեց ռուս փիլիսոփայության պատմության մեջ։ Հակահամակարգայնությունը հռչակելով իր փիլիսոփայության բնութագիր՝ Շեստովը հետզհետե հղկում է իր գրության ձևը՝ «Ապոթեզում» վերջնականապես աֆորիզմն ընտրելով որպես ուղեկից։ Անշուշտ, այդ ընտրության հետևում Նիցշեն է կանգնած։ «Ապոթեզում» անընդհատ փորձելով հենվել Նիցշեի վրա՝ Շեստովը նրա դիտարկումները վերագրում է բնազդի ոլորտին և ոչ գիտակցությանը։ Խեղդվող մարդը փրկողի ձեռքը բռնել-բարձրանալուց ներքև է քաշում փրկողին… Այդ «ձեռքը» Շեստովի համար Նիցշեի բարոյականության կազմաքանդումն է։ Մտահարթեցման այդօրինակ դրսևորման կարելի է հանդիպել արդեն «Ապոթեզում», այն է՝ «փիլիսոփայության խնդիրը ոչ թե մարդկանց հանգստացնելն է, այլ շփոթեցնելը» : «Ecce homo»-ի նախաբանում գրում է Նիցշեն՝ «Փիլիսոփայությունը, ինչպես ես եմ այն ցայժմ հասկացել և վերապրել, կամավոր կյանքն է սառույցի մեջ և բարձր լեռներում – գոյության մեջ ողջ անծանոթի և խնդրահարույցի փնտրտուքը»: «Ապոթեոզի» զգացմունքային առումով կենտրոնական դրույթներից մեկի համաձայն՝ «Հուսահատությունը մեր կյանքի ամենափառահեղ ու ամենանշանավոր պահն է» : Շեստովյան հանգանակի առանցքը կյանքում դոմինանտացման կոչն է։ Հեղինակը հենց դրանով է նախ և առաջ մոտենում էքզիստենցիալիզմին և երբեմն «որակվում» որպես «էքզիստենցիալ մտածող»: Շեստովի մասին, նրա տեքստերի մասին գրելը նախապես կործանման դատապարտված անհուսալի մտահաղացում է։ Շեստովը չքանում է՝ իր փոխարեն բառեր թողնելով, որոնք ստիպված ես լինում կրկնել նրանից հետո» : Բայց դա կրկին երևութաբանական դիտարկմամբ հետևելիս է այդպես թվում :թվում։ Իմացաբանական դիտանկյունից՝ այդօրինակ միտքն անմտածելի է. չէ որ ցանկացած բանաձևից խուսափելու կոչն էլ յուրօրինակ բանաձև է։
Ճիշտ է, Շեստովի արձագանքը պիտի լինի այն, որ անհիմնության առջև նման հարց չի ծառանում, քանզի դա համապարփակ անհիմնություն է՝ առանց մշակման, անհիմն անհիմնություն։
 
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր։ Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով։
«Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում ՝1937-1945 թթ ընթացքում։ Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրասիական բուրժուական հասարակությունը։ Նա կարծում էր, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։ Բուրժուական վայելքներն իշխող էին դարձել Ֆրանսիայում, բայց Քամյուն դեմ էր դրանց։ Թվում էր՝ խոսքը գնում էր իր մեջ նոր մարդու ստեղծմանը։ Մարդկային հատկանիշների լավացումն ու նորոգումը պիտի առաջնային լինեն։ Ներքինի հետ կապը, առաջին հերթին կապն է բնության հետ։ Այդ է պատճառը, որ Քամյուն օժտված էր ռոմանտիկական կարեկցական հատկանիշներով, որոնք առկա չէին այս էքզիստենցիալիստների մոտ։ Հայրենի Ալժիրի արևը, ծովային միջավայրը Քամյուին օժտեցին ռոմանտիկական հատկանիշներով։ Հաստատվելով Ֆրանսիայում Քամյուն կապանքների էր ենթարկվում օտար դառնալու վախից։ Բայց այս մարդկային օտարոտի միջավայրը նման չէր ալժիրյան արևոտ բնանկարին. սա մռայլ անեզրություն է, որը հեղինակի համար դարձավ գոյության խորհդանիշ։ Նրա համար ելակետային էր, ոչ թե սոսկ առաջանալու պահը, այլ վերանալու՝ մահվան ակնթարթը։
«Օտարը» վեպի առաջին մասում աշխարհը երևակայական էր, այնպես ինչպես մատցածին էր հեղինակի վաղ ստեղծագործական՝ ռոմանտիկական շրջանը։ Վեպի հերոսը չի համակերպվում ապրելու մի այնպիսի միջավայրում, ուր տիրում է անբնական բարոյականությունը։ Նա ցանկանում է ստեղծել բնական և բարոյական գոյատևման մի օազիս, որտեղ մարդ կմնա միայնակ իր բնազդի և գեղեցկության համար։ Բայց այս ամենի մեջ հանկարծ երևում է մահվան պահը։ Այն տեղի է ունենում ամենավճռորոշ պահին :պահին։ Մահվան կամ հերոսի սպանության ժամանակ կլինեն միայն « ծովը, ավազը և արևը»: Հեղինակը փորձում է այսպես ստեղծել ալժիրյան մտացածին պատկերը՝ մահ արևային բնության մեջ։ Սակայն հեղինակային լուծման արդյունքում կարևոր չի դառնում սպանության պատճառը և այլ մանրամասներ, որոնք կհետաքրքրեին ընթերցողին։
Հերոս Մերսոն դարձավ բնազդային հատկանիշների զոհը, այն «չար միության» զոհը, որը ստեղծել էր էքզիստենցիալիստ հեղինակը, ըստ որի միակ կարևորությունը մահից հետո չփախչելու և նրան տրվելու մեջ է։
XX դարի 30-ական թթ.էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը Քամյուն արտահայտեց այսպես.
*Ժանտախտի օրեցօր «հաղթարշավը» ստիպել էր վեպի հերոսներին երջանկանալ. բոլորի գունատ երեսներին կարծես միատոն խաղաղություն էր իջել, նրանք ուրախ էին, ժպտում էին, բացի մեկից՝ բժշկից։ Նա միակն էր, ով տխուր էր, իմանալով մեռյալների վարակի մասին։ Բժիշկն ու իր ընկերները իրենց ուժերի ներածին չափով անում էին անկարելին՝ բուժելու խեղճ տառապյալներին։
Վեպում տեղացիներից շատերը՝ վարակված, չվարակված, հավաքեցին ճամպրուկներն ու մեկնեցին շրջանից, բայց ի հակադրություն սրանց լրագրող Ռայմոն Ռամբրը, ով Օրանում մնալու ոչ մի պատճառ չուներ, հանկարծ արթնացավ նրա մեջ իր «Ես»-ը՝ այն մարդկային վեհ գաղափարը, որ մարդուն տարբերում է գազանից՝ կարեկցանքը։ Եվ փորձեց օգնել հիվանդներին, անելով նրանց համար չնչին բաներ։
Այստեղ էքզիստենցիալիստական մուտքը, որով սկսվում էր վեպը ստիպված է իր տեղը զիջելու այնպիսի էքզիստենցիալիստական գաղափարների ու ելևեջների, ինչպես հարազատին կարեկցելը, ընկերասիրությունը, գթասրտությունն է :է։
Իհարկե այս ամենի երանգի տակ ներկայանում է, այսպես կոչված,»շագանակագույն ժանտախտը» ՝ Ֆաշիզմը՝ առնետների կերպարով, որոնք համառորեն հաստատվում էին ֆրանսիական հողում։
«Ժանտախտի» գաղափարական կերպարներից է Քոթարը, ով կյանքի դրդմամբ հանցանք էր գործել և շատ ժամանակ չանցած վարակվել հիվանդությամբ։ Նրան այս քողի ներքո չէին անհանգստացնում ոստիկանները :ոստիկանները։ Այս ամենը հերոսին դուր էր գալիս . «լինել ժանտախտ և ազատ»: Վեպի վերջում կյանքը Ռիեից խլում է կնոջը՝ ստիպելով միայնակ դուրս պրծնել սև մահից, քանի որ արդեն երևում էր « լույսը»: Եվ շուտով Օրանն ազատագրվեց։ Ժանտախտն այլևս չկար, կային հազարավոր զոհեր, հարյուրավոր վարակակիրներ, բոլորն ուրախ են, բացի մեկից . այլևս չար նա՝ Քոթարը։ Կազմակերպված շքերթի շարքերում բոլորն էի, բայց քաղաքի շրջապատված շենքերից մեկի անկյունում նա իր կյանքին վերջ տվեց։ Իսկ վեպում միակ տառապյալը ով ապրեց զրկանքներից ու տառապանքներից հետո Ռիեն էր։
«Մարդը լքված է այս աշխարհում տրված է բախտի քմահաճույքին, և ապրում է իրեն օտար աշխարհում։ Էքզիստենցիալիստներ այսպիսի եզրակացության են հանգել այն պատճառով,որ իրոք, ինչպես նշվեց, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմերի տարիներին էքզիստենցիալիստներն ականատեսն ու վկան դարձան տասնյակ միլիոնավոր մարդկանց անիմաստ մահվանը,միլիոնավոր մարդկանց խեղանդամությանն ու սովամահությանը,տեղահանությանը,նյութական և հոգևոր մշակույթի ոչնչացմանը։ Այսինքն ստեղծվում է « արտաքին կեցություն»,որը կործանարար է մարդու համար։»
 
* Ա. Քամյու. Ժանտախտը։
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Էքզիստենցիալիզմ| ]]