«Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 8թ → 8 թ (6) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 15.
[[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա Բագրատունու]] օրոք (892-914 թթ.) Գարդմանքի տերն էր [[Սյունիքի թագավորություն|Սյունյաց]] և [[Աղուանք|Աղվանից]] աշխարհի իշխան [[Ատրներսեհ (Խաչենի իշխան)|Գրիգոր Ատրներսեհյանի]] որդին՝ [[Սահակ Սևադա]]ն։<ref name="ReferenceA">Արմեն Ղարամանյան «Գարդման», Երևան 2009 թ.:</ref><ref>Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 71:</ref> Սահակ Սևադայի իշխանությունն ընդգրկում էր [[Արցախ (նահանգ)|Արցախ]] և [[Ուտիք]] նահանգների տարածքի մեծ մասը՝ սկսած առնվազն [[Շամխոր (գետ)|Շամխոր]] գետի ավազանից մինչև [[Դեբեդ|Դեբետի]] ստորին ավազանը։ Տիրույթի հյուսիսային բնական սահմանը [[Կուր]] գետն էր։<ref>Ս.Գ.Բարխուդարյան, «Գարդմանի իշխանություն», էջ 74:</ref> Իշխանության ռազմական ուժերը բաղկացած էր 8000 մարտիկներից։<ref name="ReferenceA"/><ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 312:</ref>
 
9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբներին [[Բագրատունյաց Հայաստան|Հայաստանը]] պարբերաբար ենթարկվում է [[Ատրպատական]]ի արաբ ամիրաների զորքերի հարձակումներին։ 9-րդ դարի վերջերին ամրիա Ափշինի զորքերը ներխուժում են Ուտիք։ Չնայած համառ դիմադրությանը՝ թշնամին գերում է Սևորդյաց Գևորգ նահապետին և նրա եղբայր Արվեսին, որոնք տարվում են [[Փայտակարան]]։ Այստեղ նրանց ենթարկում են տանջանքների՝ փորձելով դավանափոխ անել։ Սևորդյաց իշխանները հրաժարվում են [[Իսլամ|մահմեդականություն]] ընդունել, որի համար նահատակվում են։<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ 187:</ref>
 
909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆի՝ դեպի Հայաստան կազմակերպած արշավանքների ժամանակ արաբների բռնություններից փրկվելու նպատակով Սահակ Սևադայի տիրույթում հանգրվան էին փնտրում հայ իշխանական տների անդամները։ Փորձելով խույս տալ հետապնդող թշնամուն՝ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղարքունիքի]] Սահակ և Վասակ իշխաններն իրենց ընտանիքներով ու թիկնազորով անցնում են [[Միափոր գավառ|Միափոր]] գավառ և այնտեղից գնում դեպի Գարդմանք և Արցախ։<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ229,230:</ref> Գարդմանքում ժամանակավորապես ապաստան է գտնում նաև Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը։<ref>Հովհաննես Դրաստանակերտցի, էջ217:</ref>