Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
Տակավին՝ [[7-րդ դար|7-րդ դարում]] [[Դոն (գետ)|Դոնի]] և Կուբանի միջև ստեղծվել էր [[Մեծ Բուլղարիա (իրրեդենտիզմ)|Մեծ Բուլաղարիա]] պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ [[Բուլղարներ|բուլղարները]], զանգվածաբար տեղափոխվել են Միջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Կամա-վոլգյան Բուլղարիայի ձևավորման մեջ։ 920-ական թվականներին Բուլղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղարական ցեղերին։
 
[[Խազարներ|Խազարների]] ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է [[Արաբական խալիֆայություն|արաբների]] վրա։ [[922 թվական|922 թվականին]] խալիֆա Սուքթադիրը (908-932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ մահմեդականությունիսլամ ընդունելու և անվանապես խալիֆային ենթարկվելու առթիվ։
 
Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն-Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ [[10–րդ դար|10-րդ դարի]] հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։
75 417

edits