«Ռաշիդ ալ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Ռաշիդ ադ Դին''', ''Ռաշիդ էդ Դին'', ''Ֆազլուլա իբն Աբուլ խեյր Համադանի'' ([[1245]]-[[1318]]), [[իլխանություն|իլխանության]] պետական գործիչ, մատենագիր։ Սերում էր [[իսլամ|մահմեդականություն]] ընդունած [[հրեա]] ընտանիքից։ Եղել է բժիշկ։ [[Ղազան|Ղազան խանի]] ([[1295]]-[[1304]]) օրոք նշանակվել է մեծ վեզիր ([[1298]]-[[1317]])։ Գործուն մասնակցություն է ունեցել պետության մեջ [[Ռեֆորմացիա|ռեֆորմներ]]իռեֆորմների իրականացմանը, պայքարել կենտրոնախույս ուժերի դեմ, վարել հարկային չափավոր քաղաքականություն, սեփականել է մեծ թվով կալվածքներ և դարձել պետության խոշոր հողատերերից մեկը։ [[1317 թվական]]ին պաշտոնազրկվել է, ապա մեղադրվել դավադրության մեջ և մահապատժի ենթարկվել։ Գրած աշխատություններից ամենաարժեքավորը «Զամե-աթ-թավարիխ» («Տարեգրությունների ժողովածու», [[պարսկերեն]], [[1301]]-[[1311]]) եռահատոր պատմական երկն է։ Աշխատության առաջին մասը, որ կոչվում է նաև «Թարիխ-ե Ղազանի» («Ղազանի պատմություն»), [[13–րդ դար|XIII]]-[[14-րդ դար|XIV դարի]] սկզբի [[Իրան]]ի և հարևան երկրների (այդ թվում՝ [[Հայաստան]]ի) հասարակական-տնտեսական պատմության հիմնական և կարևոր սկզբնաղբյուր է, պարունակում է [[Ղազան]] խանի անունով հրապարակված, սակայն իր կազմած, յառլիկները (հրամանագրերը)։ Ռաշիդ ադ Դինը գրել է նաև ուսումնասիրություն եվրոպական երկրների մասին․ «Թարիխ-ալ-աֆրանջ» («Ֆրանկների պատմություն») պատմաաշխարհագրական աշխատության երկրորդ մասի երկրորդ գլխում ուշագրավ տեղեկություններ է հաղորդում [[Կիլիկյան Հայաստան]]ի սահմանների, ճանապարհների և պաշտպանական կարողությունների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Ռաշիդ ադ Դինի նամակներն ու գրությունները, որոնք ամփոփված են «Մուքաթեբաթ-ե-Ռաշիդի» («Ռաշիդյան գրագրություններ») ստվարածավալ հատորում։
 
== Ծանոթագրություններ ==