«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}'''
ՀաջորդելՆա հջորդել է [[Սարգիս Ա Սևանցի|Սարգիս Ա Սևանցուն]], նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով [[կաթողիկոս]] օծվել [[Անի]]ում։ [[Պետրոս]]ին հաջորդել է իր իսկ նշանակած ու օծել տված [[Խաչիկ Բ Անեցի|Խաչիկ կաթողիկոս]]ը՝ իր քրոջ որդին, որի միջոցով շարունակում էր վերահսկել [[Հայոց եկեղեցի]]ն։ Պետրոս Գետադարձի աթոռակալության սկիզբը համընկնում է [[Անի]]ի [[Բագրատունիներ|Բագրատունյաց]] թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց [[Գագիկ Ա]] թագավորի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝ [[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի միջև գահակալական կռիվներ են ծագել։ Այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին։ Վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է՝ երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝ Աշոտին։ 1022-ին բյուզանդական զորաբանակի ներխուժումը [[Բագրատունյաց Հայաստան]] կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, Պետրոս Ա Գետադարձը [[Տրապիզոն]]ում [[Վասիլ II կայսր]]ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, [[Անիի թագավորություն]]ը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը ([[Հովհաննես-Սմբատի կտակ]])։ Կտակը մեծ զայրույթ է առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել [[Սեբաստիա]] (Անի է վերադարձել է միայն 1026-ին)։ Տրապիզոնում բյուզանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը։ Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն։ Ըստ հայկական կեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, իբր, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ ստացել է Գետադարձ մականունը)
 
== Կենսագրություն ==
'''Պետրոս Ա Գետադարձ''' (ծ. թ. անհայտ – 1058, [[Սեբաստիա]], ամփոփվել է Սբ. Նշան վանքի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1019-ից։ Հայոց պետականության կործանման անմիջական մեղավորներից մեկը։
 
Հաջորդել է [[Սարգիս Ա Սևանցի|Սարգիս Ա Սևանցուն]], նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով [[կաթողիկոս]] օծվել [[Անի]]ում։ [[Պետրոս]]ին հաջորդել է իր իսկ նշանակած ու օծել տված [[Խաչիկ Բ Անեցի|Խաչիկ կաթողիկոս]]ը՝ իր քրոջ որդին, որի միջոցով շարունակում էր վերահսկել [[Հայոց եկեղեցի]]ն։ Պետրոս Գետադարձի աթոռակալության սկիզբը համընկնում է [[Անի]]ի [[Բագրատունիներ|Բագրատունյաց]] թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց [[Գագիկ Ա]] թագավորի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝ [[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի միջև գահակալական կռիվներ են ծագել։ Այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին։ Վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է՝ երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝ Աշոտին։ 1022-ին բյուզանդական զորաբանակի ներխուժումը [[Բագրատունյաց Հայաստան]] կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, Պետրոս Ա Գետադարձը [[Տրապիզոն]]ում [[Վասիլ II կայսր]]ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, [[Անիի թագավորություն]]ը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը ([[Հովհաննես-Սմբատի կտակ]])։ Կտակը մեծ զայրույթ է առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել [[Սեբաստիա]] (Անի է վերադարձել է միայն 1026-ին)։ Տրապիզոնում բյուզանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը։ Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն։ Ըստ հայկական կեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, իբր, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ ստացել է Գետադարձ մականունը)
 
Կաթողիկոսի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, և նա ստիպված անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող [[Վասպուրական]]ի Ձորավանքը։ 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել նրան և արգելափակել Բջնու ամրոցում՝ կաթողիկոս օծելով [[Սանահին]]ի վանահայր [[Դիոսկորոս]]ին։
Սակայն մեկ տարի անց Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է [[Աղվանից կաթողիկոս]] Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է [[Սանահին]]։
Տող 11 ⟶ 9՝
Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է։ Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի բազմաթիվ շարականները։ Առավել հայտնի է կաթողիկոսի սբ. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով։
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի զարգացած և ուսյալ անձնավորություններից էր։ Ըստ հայ պատմիչների Պետրոս Ա Գետադարձը իշխանասեր ու արծաթասեր անձնավորություն էր։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է [[Խաչիկ Բ Անեցի]]ն։
 
==Արտաքին հղումներ==
* [[:Պատկեր:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf|«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]]
* [http://www.lusamut.net/level3_.php?id=50&id_3=398&cat_=6&id_2=165&s=15 Պետրոս Գետադարձ կաթողիկոսի (1019-1058թթ.) կյանքի ու գործունեության մասին հոդված lusamut.net համացանցային կայքում]
 
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Սարգիս Ա Սևանցի]] |
հաջորդող = [[Խաչիկ Բ Անեցի]] |
ժամկետներ = [[1019]]–[[1058]]
}}
 
{{կաթողիկոսներ}}
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]