«Հնագիտության և ազգագրության ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Պատմություն==
Հիմնադրվել է [[1959]] թվականին՝ [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ]]ի հնագիտական բաժնի և ազգագրական խմբի հիման վրա։ [[1961]] թվականին գրականության ինստիտուտից հնագիտության և ազգագրության ինստիտուտ է փոխադրվել բանահյուսության բաժինը, [[1973]] թվականին ստեղծվել է մարդաբանական լաբորատորիա։ Ինստիտուտում այժմ ԳՀ աշխատանքներ են կատարվում [[Հայաստան]]ի հնագիտության, [[հայ]] ազգագրության, հայ ժողողվրդական բանահյուսության, մարդաբանության և էթնոսոցիոլոգիայի բնագավառներում։ Ինստիտուտի գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում հնագիտական պեղումները, արշավախմբերի միջոցով ազգագրական, բանահյուսական և այլ նյութերի հավաքման աշխատանքները ՀՀ-ում, ինչպես նաև հարևան հանրապետություններում։ Ուսումնասիրությունները հրատարակվում են գիտական հաշվետվությունների, մենագրությունների և հոդվածների ձևով։ Գիտական մեծ արժեք ունեն ինստիտուտի կողմից հրատարակվող «Հնագիտական պեղումները Հայաստանում» (1950 թվականից, հրտ. 18 հ.), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1959 թվականից, հրտ. 13 գիրք), «Դիվան հայ վիմագրության» (1960 թվականից, հրտ. 6 հ.), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (1968 թվականից, հրտ. 14 հ.), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (1970 թվականից, հրտ. 16 հ.) մատենաշարերը։ Տնօրեններ են եղել Բ. Առաքելյանը, Գ. Տիրացյանը, Ա. Քալանթարյանը (1993 թվականից)։ 2007 թվականից ինստիտուտի տնօրենն է [[Պավել Ավետիսյան|Պավել Ավետիսյանը]]<ref>{{Cite web|url=http://www.sci.am/resorgs.php?oid=32&langid=2|title=National Academy of Sciences of Armenia|last=Armenia|first=National Academy of Sciences of|website=www.sci.am|accessdate=2016-11-28}}</ref>։
 
== Գործունեության հիմնական ոլորտները ==
Քարի դարի հնագիտություն ([[Հայկական լեռնաշխարհ]] և հարակից երկրներ), բրոնզի և երկաթի դարաշրջանների հնագիտություն, սոցիալ-տնտեսական պատմությունը, արվեստը և առասպելաբանությունը ([[Հայկական լեռնաշխարհ]] և [[Մերձավոր Արևելք]]ի, հյուսիս-սևծովյան և արևելյան միջերկրածովյան հարակից երկրներ), [[Ուրարտու]]ի և հարակից երկրների (Միջագետք, Փոքր Ասիա, Լևանտ) հնագիտություն, սոցիալ-տնտեսական պատմությունը, կրոնը և արվեստը, Անտիկ Հայաստանի հնագիտություն« սոցիալ-տնտեսական պատմությունը, արվեստը և կրոնը (փոխհարաբերությունները հունա-հռոմեական աշխարհի, Պարսից կայսրության, [[Միջագետք]]ի և այլ երկրների հետ), [[Միջնադարյան Հայաստան]]ի և [[Մերձավոր Արևելք]]ի հարակից երկրների հնագիտություն, պատմությունը և մշակույթը, Հայկական լեռնաշխարհի և հայկական սփյուռքի վիմագրություն (միջին դարեր և 18-րդ–20-րդ դ. սկիզբ), հայ բանահյուսություն (նյութերի հավաքում և համակարգում), հայ բանահյուսության փաստագրում, մշակում և կորելյացիա, Հին Հայաստանի առասպելաբանությունը և առասպելաբանական ընկալումները ներկայումս, հայերի և նրանց նախնիների մարդաբանություն, Հայաստանի և սփյուռքահայության ազգագրություն, հոգևոր և աշխարհիկ ավանդական մշակույթը (կրոն, գրականություն, մտածողություն, ժողովրդական արվեստ, արհեստներ, սոցիալական կյանք, պարեր, ավանդական թատրոն), հայերի և Հայաստանում բնակվող այլ ազգությունների էթնոսոցիոլոգիա (ավանդական մշակութային և ժամանակակից քաղաքական, հոգեբանական գործոնների ազդեցությունը վարքի վրա)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://iae.am/ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]