«Յան Մայեն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3211 բայտ ,  4 տարի առաջ
 
[[Պատկեր:Stamp Beerenberg.jpg|250px|thumb|left|[[Բերենբերգ]] հրաբուխը Յան Մայն կղզում: Նորվեգիայի փոստային նամականիշ 1957թ.]]
 
== Պատմություն ==
Կղզին անվանվել է ի պատիվ [[Նիդերլանդներ|հոլանդացի]] կետորսական նավի հրամանատարի անունով, ով այն հայտնաբերել 1614 թվականին: Կղզու հայտնաբերման հարցում հայտ էին ներկայացրել նաև [[Հենրի Հուդզոն]]ը (1607թ.), Ժան Ֆրոլիկը (1612թ.), Ժորիս Կարոլուսը (1914թ.):
 
Այնուամենայնիվ 1595 թվականին [[Դույսբուրգ]]ում [[Գերհարդ Մերկատոր]]ի (1512-1594) կողմից պատրաստված քարտեզում Սառուցյալ օվկիանոսում՝ մոտավորապես Յան Մայն կղզու տեղում պատկերված է ինչ-որ կղզի, որի անունը նշվում է ''Beeren Syland'' <ref>[http://www.runitsa.ru/publications/publication_644.php Գերհարդ Մերկատորի քարտեզը:]</ref>
 
Հետագա հարյուրամյակում կետորսական և կենդանաոսրական նավերի կողմից շատ հազվադեպ է այցելություններ եղել Յան Մայն կղզի:
 
Կղզին գտնվում է [[Նորվեգիա]]յի իրավասության ներքո 1929 թվականից: 1970 թվականից Բերենցբերգ լեռը ակտիվություն է ցուցաբերում:
 
1961 թվականին կղզուց ոչ հեռու K-19 սուզանավում տեղի է ունեցել վթար:
 
== Բնակչություն ==
Կղզին չունի բնիկ բնակչություն: [[Օլոնկինբուեն]] ավանում բնակվում են հեռավոր նավիգացիայի [[LORAN|Loran-C]] կայանի, մետերոլոգիական կայանի և սահմանապահ նավատորմի աշխատակիցները: Վարչական և քաղաքացիական կառավարումը վերապահված է Loran-C կայանի ղեկավարին: Մայրցամաքային Նորվեգիայի հետ ղեկավարման կապը պահպանվում է Նուրլան ֆյուլքեի միջոցով՝ անմիջապես մայրաքաղաք Օսլոյի հետ:
 
== Տնտեսություն ==
Յան Մայն կղզին չունի էական բնական ռեսուրսներ: Տնտեսությունը սահմանափակվում է ծառայությունների ոլորտով, որոնք մատուցվում են նորվեգական ռադիոկայանի և մետեոկայանի աշխատակիցներին:
 
== Տրանսպորտ ==
Կղզին ունի նավագնացության համար նախատեսված արտաքին խարիսխային կայաններ, ինչպես նաև մոտ 2000 մետրանոց գրունտային թռիչքուղով փոքր օդանավակայան:
 
== Կղզու պահպանություն ==
Յան Մայն կղզու տարածքի անվտանգության պահպանումը իրականացնում է Նորվեգիայի զինված ուժերը: Այս առնչությամբ միջազգային հակասություններ չկան:
 
[[Կատեգորիա:Յան Մայն]]
37 629

edits