«Ռենտգենաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7.
[[20-րդ դար]]ի 2-րդ կեսին ռենտգենաբանությունյան առաջընթացը պայմանավորված էր գիտատեխնիկական հեղափոխությամբ (ռենտգենյան պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղացուցիչների, ռենտգենահեռուստատեսության, արագացված ռենտգեննկարահանման և արյան անոթների կաթետերացման հարմարանքների, տեսամագնիսական գրանցման ի հայտ գալը և այլն)։ Ժամանակակից ռենտգենաբանության հիմնական խնդիրներն են՝ բժշկական ռենտգենատեխնիկայի և հիվանդների հետազոտման մեթոդների կատարելագործումը, հիվանդությունների ռենտգենախտորոշման, մասնավորապես ռենտգենյան «պատկերները» ճանաչելու տեսության զարգացումը, տարբեր օրգանների ռենտգենագրերը և ֆլյուորագրերը վերլուծելու ավտոմատ հարմարանքների ստեղծումը, պրակտիկայում էլեկտրա-ռենտգենագրության ներդրումը, ռենտգենյան հետազոտության ընթացքում հիվանդների և անձնակազմի պաշտպանության միջոցների կատարելագործումը և այլն։
 
Ռենտգենաբանությունը սերտորեն առնչվում է ռադիոլոգիայի հետ։ Մի շարք երկրներում ռենտգենաբանության փոխարեն կիրառում են «Ռադիոլոգիա» տերմինը։ Աշխարհում առաջին ռենտգենառադիոլոգիական ինստիտուտը հիմնվել է [[Պետրոգրադ]]ում, [[1918]] թվականին ([[ԽՍՀՄ]]–ում առողջապահության մինիստրության ռենտգենառադիոլոգիայի կենտրոնական ԳՀԻ)։ Հետագայում հիմնվել են բժշկական ռենտգենոլոգիայի և բժշկական ռադիոլոգիայի և [[ուռուցքաբանություն|ուռուցքաբանության]] ինստիտուտներ։ [[ԽՍՀՄ]] մի շարք խոշոր քաղաքներում [[1934]] թվականից ներդրվել է ռենտգենյան ծառայության միասնական համակարգ՝ ռենտգենյան կենտրոններ (հետագայում՝ ռենտգենյան կայաններ, ռենտգենաբանական բաժանմունքներ), որտեղ մշակվում են ռենտգենյան կաբինետների ցանցի ընդլայնման պլանները, կազմակերպվում ռենտգենաբանների գիտամեթոդական, տեխնիկական և կոնսուլտատիվ օգնություն։ Խորհրդային ռենտգենաբանները միավորվել են ''Ռենտգենաբանների և ռադիոլոգների համամիութենական գիտական ընկերությունում'' (հիմնված [[1919]] թականինթվականին), որը [[1969]] թվականից մտել է ''Ռադիոլոգների միջազգային ընկերության'' մեջ։ Ռենտգենաբանության հարցերը լուսաբանվել են «Վեստնիկ ռենտգենոլոգիի ի ռադիոլոգիի» և արտասահմանյան մի շարք ամսագրերում։ [[ՀԽՍՀ]]-ում գիտական հիմնադիրը Բ․ Ֆանարջյանն է, որի նախաձեռնությամբ [[1946]] թվականին հիմնվել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ ([[1977]] թվականից՝ [[Բ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն|Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտ Բ․ Ֆանարջյանի անվան]])։
 
{{ՀՍՀ}}