«Բլուա (դղյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Պատմություն ==
Ներկայումս գոյություն ունեցող պալատ-ամրոցի հիմնական մասը [[XV դար]]ում կառուցել են Օռլեանի դուքսերը: Նրանցից մեկը՝ Լյուդովիկոս XII-րդ ([[1498]]), երբ նստեց ֆրանսիական գահին,մնաց ապրելու Բլուայում: Նրա դուստր Կլոդը նույնպես կապված էր Բլուայի նստավայրի հետ: Նրա ամուսինը՝ Ֆրանցիսկոս I-ինը, միջոցներ է հատկացնում ուշ-գոթական պալատը [[Իտալական Վերածնունդ|իտալական վերածննդի]] ոգով նորացնելու համար: Թագուհու մահից հետո դղյակի վերածծնդյանվերածննդյան թևը մնում է կիասակառույց:
 
[[Բուրբոններ]]ի ժամանակ Բլուան կորցնում է քաղաքական նշանակությունը: Լյուդովիկոս XIII-րդը մայրաքաղաքից Բլուա է հեռացնում իր մորը՝ Մարիա Մեդիչիին: Ավելի ուշ պալատին տիրում է նրա եղբայրը՝ Գաստոն Օռլեանցին, որը հանձնարարում է Ֆրանսուա Մանսարին պալատին կից կառուցել նոր [[բարոկկո]] ոճի շքասրահներ: Աս աշխատանքն ավարտին չի հասցվում միջոցների սղության պատճառով: [[XVIII դար]]ի սկզբում պալատը հանձնվում է լեհական այրի թագուհի Մարիսենկայի տնօրինությանը: [[XIX դար]]ում Լուի-Ֆիլիպը վերականգնում է դղյակը, նորից կահավորում և գեղեցիկ զարդարում է հեղափոխության տարիներին սնանկացած թագավորական ննջարանը: