«Հովնաթանյան ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
1679 թ. Երևանում երկրաշարժ տեղի ունեցավ։ Հարկ եղավ քաղաքի շատ տներ ու շինություններ վերականգնել կամ կառուցել նորից։ Մի քանի տարի անց երևանցիները նկարիչ հրավիրեցին՝ վերականգնված Պողոս-Պետրոս, Կաթողիկե, Զորավոր եկեղեցիները որմնանկարներով զարդարելու համար։ Այդ նկարիչը երիտասարդ, բայց արդեն մեծ համբավ ունեցող Նաղաշ Հովնաթանն էր<ref name="ReferenceA">Վ. Արզումանյան (1986)։ «Ինչ է, Ով է»։ Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն։</ref>։
 
Նաղաշ Հովնաթանը («նաղաշ» արաբերեն՝ զարդանկարիչ, արևելյան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այդպես էին անվանում նկարիչներին) ծնվել է 1661 թ., Հայաստանի Սիսական նահանգի Երնջակ գավառի Շոռոթ գյուղում, բանասեր և գեղագիր Տեր-Հովհաննեսի ընտանիքում։ Նրա առաջին ուսուչինուսուցիչը եղավ հայրը։ Բազմակի ընդունակություններով օժտված պատանին այնուհետև ավարտեց Ագուլիս քաղաքի Թովմա Առաքյալի վանքի դպրոցը և նշանակվեց նույն դպրոցի ուսուցիչ։ Հովնաթանը բանաստեղծություններ էր գրում, երաժշտություններ հորինում, երգում էր, քյամանչա նվագում, նկարում։ Շուտով նա հեռացավ դպրոցից և նվիրվեց արվեստին։ Նրա համբավը սկսեց տարածվել ոչ միայն երգահան, այլ նաև շնորհաշատ նկարիչ։ Նկարում էր մանրանկարներ, նկարազարդում գրքեր, զբաղվում եկեղեցիների պատերի որմնանկարչությամբ, նկարում սրբապատկերներ։ Նրա աշխատանքները հայ աշխարհիկ (ոչ կրոնական) գեղանկարչության մեզ հայտնի ամենավաղ նմուշներից են։
 
Վրաց Վախթանգ 6-րդ թագավորը նրան հրավիրում է արքունիք և նշանակում պալատական աշուղ և նկարիչ։ 1710-ական թթ. նա հրավիրվեց [[Էջմիածին]] և նկարազարդեց [[Էջմիածնի Մայր Տաճար|Մայր տաճարը]]։