«Խլահավ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27.
'''Խլահավ''' ({{lang-lat|Tetrao urogallus}}), [[հավազգիներ]]ի կարգի [[մայրահավ]]երի ընտանիքի թռչուն։
 
Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80-110 սմ, քաշը՝ 3, 5-6, 5 կգ։ Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, քուջը՝ սև։ Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է։ Ապրում է [[Եվրոպա]]յի, [[Ասիա]]յի փշատերև, խառն անտառներում։ Խլահավի քանակը և տարածման վայրերը վերջին 100-200 տարում խիստ կրճատվել են։ Նախկին [[ԽՍՀՄ]]-ում հանդիպում է Արևելյան [[Կարպատներ]]ում, [[Վոլինսկ]]ի, [[Բրյանսկ]]ի, [[ՈւրալՈւրալյան լեռներ|Ուրալի]]ի, [[Սիբիր]]ի և [[Ղազախստան]]ի անտառներում։ Բնադրում է գետնին, դնում 5-16 ձու։ Թխսում է էգը։ Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով։ Պոլիգամ է, ամեն տարի գարնանը կտղուցականչի են հավաքվում հատուկ վայրերում։ Արժեքավոր որսորդական օբյեկտ է։
 
Խլահավը ձայներ է հանում իր կեռ ու սուր կտուցով։ Նա միակ թռչունն է, որ լեզու չունի, բայց դրա փոխարեն բերանի մեծ խոռոչը հիանալի և անկրկնելի ռեզոնատոր է։ Երգելիս խլահավը վերին կտուցը հարվածում է ներքևինին։ Նրա երգը տևում է մոտ չորս վայրկյան և այդ վայրկյաններին ոչինչ չի տեսնում և լսում, որովհետև ամուր փակում է աչկերը, իսկ ականջները հերմետիկ փակվում են ծնոտոսկրի ելուններով։ Փորձառու որսորդներն օգտագործում են այդ պահը։
Տող 35.
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մայրահավեր]]
 
 
{{Stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խլահավ» էջից