«Հուդա Իսկարիովտացի»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 15.
# Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու. դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7:6)։
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին [[Մեսիա]]յի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում ծնում և մղում դավաճանական քայլի։ [[Ավետարան]]ը որպես մատնության հիմնական պատճառ և նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական ողբերգությունը։ Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5:45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր [[Սուրբ Երրորդություն|Հորից]]՝ աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13)։ Հուդայի մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական ակնկալիքներից։ Հետաքրքրական է այն, որ հենց ինքը՝ Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն, անվանում է սատանա՝ ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71)։ Բացի վերը նշած Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն
# Հուդան ոչ թե բնությամբ էր [[սատանա]], այլ՝ սատանայական կամքի հետևմամբ։
|