«Տասներկուերորդ գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 95.
Օլիվիայի այգում Վիոլան և Ֆեստեն սրամտություններ են փոխանակում: Այնուհետև Վիոլան զրուցում է Օլիվիայի հետ: Սըր Էնդրյուն վիրավորված է նրանից, որ իր ներկայությամբ կոմսուհին հաճոյախոսում է դուքսի ծառայի հետ, և սըր Թոբին խորհուրդ է տալիս նրան մենամարտի կանչել ծառային:
 
Անտոնիոն փողոցում հանդիպում է Սեբաստիանին և բացատրում է, որ չի կարող ուղեկցել նրան, քանի որ նա ժամանակին ծովում կռվել է դուքսի նավատորմի դեմ և նրան կարող են ճանաչել: Պայմանավորվում են հանդիպել մի ժամից հյուրանոցում: Անտոնիոն տալիս է ընկերոջը իր քսակը: Մալվոլիոն հիմար ժպիտներով և անճաշակ հագնված մեջբերում է Օլիվիային տողեր իբրև թե նրա նամակից: Օլիվիային թվում է, թե ծառայապետը խելագարվել է: Սըր ԹոբիինԹոբին հանձնարարում է Մալվոլիոյին կարգի բերել գործը, և հորեղբայրը փակում է ծառայապետին նկուղում: Հետո մենամարտի է գրգռում սըր Էնդրյուին և «Ցեզարիոյին»: Մենամարտին է խառնվում մոտերքով անցնող Անտոնիոն: Կարծելով, թե Վիոլան Սեբաստիանն է, փակումփրկում է նրան և կռվի է բռնվում սըր Թոբիի հետ, որը բարկանում է, որ իր կատակը չստացվեց: Վրա հասած ոստիկանները ձերբակալում են Անտոնիոյին: Անտոնիոն, որը կարծում է, թե Վիոլան Սեբաստիանն է, ետ է խնդրում իր քսակը, որը հիմա նրան պետք կգա: Նավապետին, որը զայրանում է, որ Վիոլա-Սեբաստիանը իրեն չի ճանաչում, տանում են: Վիոլան հասկանում է, որ եղբայրը ողջ է, անչափ ուրախանում է: Փողոցում սըր Էնդրյուն, տեսնելով իր հակառակորդին, որի հետ մենամարտն ընդհատվեց, մոտենում և ապտակում է նրան: Բայց դա ոչ թե Վիոլան է, այլ Սեբաստիանը: Սըր Էնդրյուն ծեծվում է: Սըր Թոբին ուզում է պաշտպանել նրան, բայց Սեբաստիանը մերկացնում է սուրը: Վրա հասած Օլիվիան ընդհատում է կռիվը և հեռացնում է հորեղբորը: Օլիվիան տուն է տանում Սեբաստիանին և կարծելով, թե դա «Ցեզարիոն» է, առաջարկում է ամուսնանալ: Ապշած երիտասարդը համաձայնում է: Օլիվիան առաջին իսկ հայացքից գերում է նրա սիրտը: Ուզում է խորհրդակցել Անտոնիոյի հետ, բայց սա անհետացել է: Այդ ընթացքում ծաղրածուն, խղճալով նկուղում փակված Մալվոլիոյին, նրան մոմ և գրելու պիտույքներ է բերում:
 
Օլիվիայի տան առաջ դուքսը և Վիոլան սպասում են կոմսուհուն: Ոստիկանները բերում են Անտոնիոյին, որին Վիոլան կոչում է փրկիչ, իսկ Օրսինոյին՝ հանրաճանաչ ծովահեն: Անտոնիոն մեղադրում է Վիոլային անշնորհակալության և երեսպաշտության մեջ: Տանից դուրս է գալիս Օլիվիան: Նա մերժում է դուքսին, իսկ «Ցեզարիոյին» մեղադրում է անհավատարմության մեջ: Քահանան հաստատում է, որ երկու ժամ առաջ ամուսնացրել է կոմսուհուն դուքսի դեսպանի հետ: Օրսինոն ցնցված է: Ի զուր է Վիոլան ասում, որ նա դարձել է իր կյանքի լույսը: Այգուց դուրս են գալիս ծեծված սըր Թոբին և սըր Էնդրյուն ու բողոքում են Ցեզարիոյից: Նրանց ետևից գալիս է Սեբաստիանը: Սեբաստիանը տեսնում է Անտոնիոյին և նետվում է նրա մոտ: Նավապետը և դուքսը ցնցված են երկվորյակների նմանությամբ: Ոչինչ չեն հասկանում: Քույր և եղբայր ճանաչում են իրար: Օրսինոն, հասկանալով, որ «Ցեզարիոն» իրականում իրեն սիրահարված աղջիկ է, լիովին հաշտվում է Օլիվիայի կորստի մտքի հետ, որին հիմա համաձայն է քույր կոչել: Չի համբերում Վիոլային աղջկա հանդերձանքով տեսնել: Ծաղրածուն բերում է Մալվոլիոյի նամակը: Ծառայապետի տարօրինակությունները ստանում են իրենց բացատրությունը: Սակայն Մարիան չի պատժվում: Նա հիմա լեդի է, քանի որ ամուսնանում է սըր Թոբիի հետ: Վիրավորված Մալվոլիոն հեռանում է կոմսուհուց: Դուքսը հրամայում է հասնել նրա ետևից և ետ վերադարձնել: Պիեսն ավարտվում է Ֆեստեի երգած ծաղրական-մելամաղձոտ երգով:
 
== Էկրանավորումներ ==