«Դայան Քրյուգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 63.
=== Պատանեկություն===
 
Դայան Քրյուգերը ծնվել է [[1976]] թվականի [[հուլիսի 15]]-ին, գերմանական փոքրիկ [[Ալգերմիսեն]] ավանում, [[Հիլդեսհայմ]] քաղաքից ոչ հեռու, [[Ներքին Սաքսոնիա]]յում։ Նրա մայրը՝ Մարիա Թերեզա ՀայդՔրյուգերը, եղել է բանկային ծառայող, իսկ հայրը՝ Հանս Հայնրիխ ՀայդՔրյուգերը, համակարգչային մասնագետ<ref>{{cite web|url=http://www.filmreference.com/film/55/Diane-Kruger.html|title=Diane Kruger profile|publisher=Filmreference.com|accessdate=30 May 2010}}</ref>։ Դայանն ունի նաև կրտսեր եղբայր՝ Շտեֆան<ref name="Bio">[http://www.imdb.com/name/nm1208167/bio Diane Kruger  — Biography] IMDb.com</ref>։
{| class="toccolours" style="float: left; margin-left: 1em; margin-right: 2em; font-size: 85%; background:#c6dbf7; color:black; width:28em; max-width: 40%;" cellspacing="5"
| style="text-align: left;" | «Բայց և այնպես, բալետն ինձ սովորեցրել է աշխատանքի և համբերության։ Ես նրան տվել եմ իմ կյանքի տաս տարիները։ Ես, ինչպես ոչ մեկը, գիտեմ՝ որպեսզի հաջողության հասնես, պետք է տքնես ինչպես անիծյալ»<ref name="Sutki">[http://www.sutki.net/thefile/10975.html Diane Kruger  — Biography]</ref>.
|-
| style="text-align: left;" |  — Դայան Քրյուգերը բալետով զբաղվելու մասին
|}
Լինելով դեռևս շատ փոքր, Դայանը երազել է զբաղվել [[բալետ]]ով։ Սկսել է պարել 2 տարեկան հասակից<ref name="OK">Диана Крюгер. [http://www.ok-magazine.ru/?action=person&id=377 Журнал «OK»]</ref>։ Այդ պատճառով, մի քիչ հասակ առնելով, իր մոտ հայրենիքում նա հաճախել է բալետի դպրոց։ Շնորհիվ իր ջանասիրության, նա հայտնվել է դպրոցի գովազդային պաստառների վրա։ Շուտով պատանի Դայանը նկատվում է և ջանադիր մարզումներից հետո, [[1987]] թվականին, 11 տարեկան հասակում, նրան առաջարկել են ուղևորվել [[Լոնդոն]], որպեսզի շարունակի մարզումները բալետի արքայական դպրոցում։
Տող 93.
Դերասանուհուն համաշխարհային ճանաչում բերել է [[2004]] թվականը, երբ նա նկահանվել է 4 ֆիլմերում։ Պոլ Մակգիգանի «Մոլագարություն» (2004) նրա առաջին ամերիկյան ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա խաղացել է Լիզայի գլխավոր դերերից մեկը այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են [[Ջոշ Հարթնեթ]]ը, [[Ռոուզ Բիրն]]ը և [[Մեթյու Լիլարվ]]ը, Դայան Քրյուգերը քասթինգ է անցել<ref>[http://movies.ign.com/articles/393/393196p1.html Troy Finds Its Helen] IGN.com</ref> Վոլֆգանգ Պետերսենի «[[Տրոյա (ֆիլմ)|Տրոյա]]» (2004) ֆիլմում [[Հեղինե Չքնաղ|Հեղինե]]ի դերի համար։ Նրանից բացի, ֆիլմում նկարահանվել են նաև առաջին մեծության այնպիսի աստղեր, ինչպիսին են [[Բրեդ Փիթ]]ը, [[Էրիկ Բանա]]ն, [[Օռլանդո Բլում]]ը, [[Շոն Բին]]ը և այլոք։
 
Այդ դերը նրան հեշտությամբ բաժին չի հասել։ Դայանն ստիպված էր շրջանցել 3000 այլ դերասանուհիների<ref name="Biography">Diane Kruger  — Biography. [http://www.diane-kruger.com/biography.php Diane Kruger Fan]</ref>։ Որոշիչ փաստարկ հանդիսացել է այն, որ ռեժիսորը փնտրել է հենց անհայտ դերասանուհու, ով փայլում է գեղեցկությամբ։ Վոլֆգանգ Պետերսենի պահանջով Դայանն ստիպված էր հավաքել 7<ref name="Biography" /> կիլոգրամ ավելորդ քաշ, որպեսզի էկրանին Հեղինեն դիտվել մի քիչ «կլորիկ»։ Այդ պատճառով դերասանուհուն, ով սովոր էր իր 48 կիլոգրամ քաշին, նկարահանումների ժամանակ ստիպված էին նշանակել հատուկ սննդակարգ, որպեսզի պահպանեին դասական հունական կառուցվածքը։ Այնուհետև նա ձեռք է բերել իր նախկին սլացիկ կազմվածքը։ Սակայն այդ զոհաբերությունները փոխհատուցվել են։ «[[Տրոյա (ֆիլմ)|Տրոյա]]»-ն, որը համաշխարհային վարձույթ է դուրս եկել [[2004]] թվականի մայիսին, վարձույթում հավաքել է ավելի քան 500 միլիոն դոլլար<ref>[http://www.boxofficemojo.com/movies/?id=troy.htm Troy.] boxofficemojo.com</ref>։ Նաև ֆիլը հավակնել է «[[Օսկար]]» մրցանակի՝ «[[Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար|Լավագույն հանդերձանքի դիզայն]]» անվանակարգում։ Առաջնախաղից հետո մամուլը դերասանուհուն անվանել է «Հոլիվուդի բացահայտում»<ref name="Biography" />։
 
[[2004]] թվականի հոկտեմբերին էկրան է բարձրացել դերասանուհու և նրա ամուսնու ևս մեկ համատեղ աշխատանք՝ «Գիյոմ»։ սակայն ի տարբերություն [[Գիյոմ Կանե]]ի, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Դայանին բաժին է հասել աղջնակի երկրորդական դեր, ով աշխատում է գիշերային ակումբում։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև [[Ժան Կլոդ Վան Դամ]]ը։ Այնուհետև հետևել է գլխավոր դեր Ջոն Թարթելտաուբի «[[Ազգի գանձերը]]» արկածային ֆիլմում, որն էկրան է բարձրացել տարվա վերջին։ Դայանին խաղացել է Էբիգեյլ Չեյզի դերը՝ գանձեր որոնող և Բենջամին Գեյթսի ընկերուհի, որին կերպարանավորել է [[Նիկոլաս Քեյջ]]ը։ Ֆիլմում նաև նկարահանվել են [[Ջոն Վոյթ]]ը, [[Շոն Բին]]ը և [[Ջասթին Բարտա]]ն։ Ֆիլմը հաջող է եղել ոչ միայն վարձույթում, այլ նաև անձամբ Դայանի համար, քանի որ, ըստ բազմաթիվ հանդիսականների կարծիքի, նրան հաջողվել է ստվերում թողնել նույնիսկ [[Նիկոլաս Քեյջ]]ին։ 2005 թվականին այդ դերի համար Դայանն անվանակարգման է արժանացել «Սատուրն» մրցանակին, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիմերի ակադեմիայի կողմից։
Տող 118.
 
== Անձնական կյանք ==
[[2001]] թվականի [[սեպտեմբերի 1]]-ին, 25 տարեկան հասակում, դերասանուհին ամունացել է ֆրանսիացի դերասանև ռեժիսոր [[Գիյոմ Կանե]]ի հետ։ Նրանք ծանոթացել էին փարիզյան ակումբներից մեկում, ընկերական երեկույթի ժամանակ։ Սակայն 5 տարի համատեղ կյանքից հետո, [[2006]] թվականին, նրանք ամուսնալուծվել են։ 2006 թվականի հունիսից Դայանը հանդիպել է [[Ջոշուա Ջեքսոն]]ի հետ<ref>[http://movies.yahoo.com/movie/contributor/1808488303/bio Diane Kruger  — Biography] Yahoo! Movies</ref>։ [[2016]] թվականի հուլիսին Դայան Քրյուգերը և Ջոշուա Ջեքսոնը բաժանվել են՝ 10 տարի հարաբերություններից հետո։
 
== Փաստեր ==
Տող 213.
|-
! '''Թվական'''
! '''Մրցանակ'''<ref name="awards">[http://www.imdb.com/name/nm1208167/awards Diane Kruger  — Awards<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>
! '''Անվանակարգված աշխատանք'''
! '''Անվանակարգ'''