«Վլադիմիր Բաղիրով»–ի խմբագրումների տարբերություն

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
| կայք =
}}
'''Վլադիմիր Կոնստանտինի Բաղիրով (Բաղիրյան)''' ({{lang-ru|Влади́мир Константи́нович Баги́ров}},  <nowiki/>[[օգոստոսի 16]], [[1936]], [[Բաթում]]  - [[հուլիսի 21]], [[2000]], Յուվյասկյուլյա, [[Ֆինլանդիա]]), [[ԽՍՀՄ]]-ը, այնուհետև [[Լատվիա]]ն ներկայացրած հայազգի  [[շախմատ]]իստ, [[գրոսմայստեր]] (1978)։  Ինժեներ-մեխանիկ։
 
== Կենսագրություն ==
Վլադիմիր Բաղիրովը ծնվել է [[Վրաստան]]ում՝  [[Հայեր|հայ]]  հոր և ուկրաինացի մոր ընտանիքում։  Վաղ մանկությունից մինչև [[1980|1980 թվականը]] բնակվել է [[Բաքու|Բաքվում]], որից հետո տեղափոխվել է [[Ռիգա]]։ 
 
Շախմատով զբաղվել է Բաքվի պիոներների պալատում՝ Սուրեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ Ներկայացրել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունը։
 
1958 թվականին ստացել է  ԽՍՀՄ սպորտի վարպետի  կոչում՝  որակավորման մրցախաղում հաղթելով Յակով Էստրինին։  Մի քանի անգամ հաղթել է [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]]  առաջնությունում։  Մասնակցել է ԽՍՀՄ բազմաթիվ առաջնությունների, 1960 թվականին զբաղեցրել է չորրորդ տեղը։ 
 
Առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի թիմային առաջնությունում (1961), աշխարհի ուսանողական առաջնությունում (1961-1962), եվրոպական ակումբային գավաթի խաղարկությունում (1976 և 1979)։ 
 
== Նվաճումները միջազգային մրցաշարերում ==
*  [[Ջակարտա]]՝ 1-ին տեղ (1960)
* Բաքու՝ 1-2-րդ տեղեր (1964)
* Բաթում՝ 1-4-րդ տեղեր (1966)
*  [[Մոսկվա]]՝ 1-4-րդ տեղեր (1968)
* [[Թբիլիսի]]՝ 1-2-րդ (1971)
* Կաշկայշ՝  1-ին տեղ (1986)
 
1963 թվականին դարձել է [[միջազգային վարպետ]], 1978 թվականին՝ [[գրոսմայստեր]]։
 
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաղիրովը շարունակել է հանդես գալ մրցաշարերում։ Լատվիայի հավաքականի կազմում նա մասնակցել է [[Շախմատային օլիմպիադա 1992|1992]]  ([[Մանիլա]]) և [[Շախմատային օլիմպիադա 1996|1996]]  ([[Երևան]])  թվականների  [[շախմատային օլիմպիադա]]ներին։ 
 
Մի քանի տարի խաղացել է գերմանական SK Zehlendorf ակումբի կազմում։ Հաղթել է ավստրիական Գրիսկիրխենում կայացած վետերանների աշխարհի 1998 թվականի առաջնությունում<ref>[http://www.teleschach.com/berichte/swm98-21.htm Գրիսկիրխենի առաջնության ամփոփիչ աղյուսակը]</ref>։
 
Որպես մարզիչ աշխատել է մի շարք անվանի շախմատիստների հետ՝ [[Գարրի Կասպարով|Գարրի  Կասպարով]], [[Լև  Պոլուգաևսկի]], [[Միխայիլ Տալ]], [[Ալեքսեյ Շիրով|Ալեքսեյ  Շիրով]]  և Ալեքսանդր Շաբալով։ 
 
[[Ֆինլանդիա]]յում մրցաշարի ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, ինչից հաջորդ օրը մահացել է։
 
== Գրականություն ==
* Шахматы  : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 24—25. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
*Мои показания / Генна Сосонко М.  : Рипол Классик, 2003, ISBN 5-7905-2212-2
*Ильин Евг. Время брать и время отдавать. // «64 — Шахматное обозрение». — 1986. — № 17. — С. 24—25