«Գոդֆրուա Բուլյոնցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: ց: → ց։, ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ)
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
[[Գյուղացիների արշավանք|Աղքատների խաչակրաց արշավանքի]] տապալումից հետ Գոդֆրուա Բուլյոնցին, ով այդ ժամանակ արդեն Լոթարինգիայի հերցոգ էր, իր եղբայրներ՝ [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուինի]] և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կանոնավոր բանակը։ Նրանց ընկալում էին որպես՝ [[Հռոմի Պապ]]ի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոդֆրուաի բանակը կազմված էր 10 հազարանոց հեծելազորից և 70 հազարանոց հետևակից։ Մինչև զորքերը գլխավորելը Գոդֆրուան վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը, այդ թվում՝ Բուլյոնի կոմսությունը<ref name="Վիյմառ50">Վիյմառ.  - Էջ 50.</ref>.: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի հասնեն [[Հունգարիայի թագավորություն|Հունգարիայի]] բնակիչների հետ, ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ [[Բելգրադ]]ից ոչ հեռու Գոդֆրուան հանդիպեց [[Բյուզանդիա]]յի կայսեր [[Ալեքսիոս Ա Կոմնենոս]]ի դեսպաններին և նրանց հետ դաշինք կնքեց։ Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել [[խաչակիրներ]]ին` նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոդֆրուաին ներկայանալ իր մոտ` [[Կոստանդնոպոլիս]]: Սակայն Գոդֆրուան հրաժարվեց, և [[1096]] թվականի [[Դեկտեմբերի 23|դեկտեմբերի 23-ին]] լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին<ref name="Կոմնենոս282">Կոմնենոս.  - Էջ 282.</ref>: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը, կայսրը որոշեց վերականգնել սննդի մատակարարումը։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոդֆրուան համաձայնության եկան. Գոդֆրուան երդմնակալեց Ալեքսիոսին ու փոխարենը մեծ գումար ստացավ։ Երբ [[Կոստանդնոպոլիս]] ժամանեցին մնացած խաչակիրները, Գոդֆրուան շարժվեց դեպի [[Նիկեա]]: Քաղաքը գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին՝ առաջնագիծը ղեկավարում էր [[Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)|Բոհեմունդը]], իսկ թիկունքը Գոդֆրուան։
 
== Գահակալումը ==