«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (→‎Ընտրություններ և դրանց բողոքարկում: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Վարդերի հեղափոխություն''' ({{lang-ka|ვარდების რევოლუცია}}  - ''«վարդեբիս ռևոլյուցիա»''), [[գունավոր հեղափոխություն]] [[Վրաստան]]ում [[2003]] թվականի նոյեմբերին։ Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր։ Հեղափոխության ընթացքում [[Էդուարդ Շևարդնաձե]]ն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ [[Միխեիլ Սաակաշվիլի]]ի գլխավորությամբ։
 
== Նախադրյալներ ==
== Հիմնական ամսաթվեր ==
[[Պատկեր:Amtseinführung Saakaschwili.jpg|thumb|[[Վրաստանի նախագահ|Նախագահ]] Սաակաշվիլիի երդմնակալությունը, 2004]]
* [[նոյեմբերի 22]]  - ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավում։
* [[նոյեմբերի 23]]  - Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար [[Իգոր Իվանով]]ը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար։ Նոր ընտրությունները նշանակված են [[2004]] թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։
== Իշխանափոխություն ==
Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան [[նոյեմբերի 22]]-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը։ Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին [[վարդ]]եր<ref group="Ն">Այստեղից էլ առաջացել է հեղափոխության անունը:</ref>, գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը։ Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ։ Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան։ Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ [[Սուրբ Գեորգի]]ի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սա իսկական [[էյֆորիա]] առաջացրեց Թբիլիսիի փողոցներում։ Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը։