«Դմանիսի հոմինոիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
 
== Նկարագիր ==
Դմանիսի հոմինոիդները անհետացել են էվոլոյուցիայի արդյունքում։ Նախկինում այս գտածոները «վրացական մարդ» ({{lang-lat|''Homo georgicus''}}) տեսակին էին վերագրվում, բայց ավելի ուշ սկսեց գերակշռել այն միտքը, որ Դմանիսի հոմինոիդը ուղիղ քայլող մարդու ({{lang-lat|Homo erectus}}) տեղային տարատեսակ է (''Homo erectus georgicus'')<ref>[http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_2099000/2099113.stm В Грузии нашли Homo Erectus]</ref> կամ անցումային ձև է մտածող մարդու ({{lang-lat|H. habilis}}) և աշխատող մարդու ({{lang-lat|H. ergaster}}) միջև։<ref>[http://web.archive.org/web/20120118134945/http://tainimirozdania.ucoz.ru/publ/5-1-0-316 Вопросы теории эволюции  — Homo georgicus]</ref>։ Դմանիսի հոմոնոիդների քարե գործիքները շատ պարզ են, մի փոքր են գերազանցում «հմուտ մարդու» գործիքներին։
 
=== Գտածոն և հնարավոր պատմությունը===
Տող 33.
Դմանիսում հնագիտական հետազոտությունները ղեկավարող Դավիդ Լորդկիպանիձեն և իր աշխատակիցները նկարագրել են չորս գանգ, որոնց տերերի ուղեղները կրկնակի զիջում էին չափերով (600—680 սմ³) ժամանակակից մարդու ուղեղին։ 1991-2007 թվականների Դմանիսի գտածոները մեկ մանկահասակի և երեք տարեցի են պատկանում (այժմ գտնվել է ևս մեկը, որը դեռևս չի նկարագրված գիտական հոդվածներում)։ Ուշագրավ է անատամ տղամարդու գանքը, որի ատամնախորշերը լցվել են ոսկրանյութով։ Նրա տարիքը դժվար է որոշել։ Ըստ Լորդկիպանիձեի, նա մոտ քառասուն տարեկան է, իսկ որ ատամնախորշերը լցվել են, նշանակում է, որ նա ատամները թափելուց հետո ապրել է ևս մեկ-երկու տարի։ Հավանաբար նրա մասին հոգացել են ցեղակիցները, քանի որ այդ ժամանակ ծամել չկարողանալով նա չէր ապրի։ Եթե հնագետի վարկածը ճիշտ է, ապա դմանիսի հոմինոիդները զարգացման վաղ շրջանում ապրող մարդկանց ոչ բնորոշ կարեկցանքի զգացմունք են ունեցել<ref name = "ref_1">[http://antropogenez.ru/fossil/126/ Антропогенез.ру]</ref>։ Նման բան կարելի է գտնել միայն սառցե դարաշրջանում Եվրոպայում ապրող նեանդերթալյան մարդկանց մոտ։ Դմանիսի հետազոտական խմբի անդամ՝ մարդաբան Ֆիլիպ Ռայթմայերի կարծիքով, սա կարող է հարաբերությունների ավելի բարձր աստիճանի անցման նշան լինել, որը ենթադրում է գործողությունների պլանավորման հնարավորություն և ուրիշի հետ ուտելիք կիսելը։
 
Գտածոների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ դմանիսի հոմինոիդները ունեցել է 145—166  ցմ հասակ, և 40—50 կգ քաշ<ref name="Art1"/>։
 
Դատելով ոսկորների ձևից և համաչափությունից դմանիսի հոմինոիդների ոտքերը հիշեցնում են բանական մարդու ոտքերը, չհաշված որոշ պարզ գծեր։ Ոտքերի երկարությունը համեմատական է էրեկտրուսների և ժամանակակից մարդկանց ոտքերին, և նկատելի երկար են ավստալոպիտեկների ոտքերից։ Ըստ երևույթին դմանիսի հոմինոիդները լավ վազում էին և կարող էին անցնել երկար տարածություններ։ Դրա մասին վկայում է նրանց ողնաշարի կառուցվածքը։ Նրանց ձեռքերը հիշեցնում էին ավստալոպիտեկների ձեռքերը, որն առանձնապես աչքի է ընկնում ուսահոդի կառուցվածքով։ Այս պահով դմանիսի հոմինոիդների ուսահոդը հիշեցնում է ֆլորեսյան մարդկանց ուսահոդը։ Էնցեֆալիզացիայի գործակցով հոմինոիդները մոտ են հաբիիսներին քան էրեկտուսներին, բայց ողնաշարի կառուցվածքով նրանք նման են վերջիններին։ Գանգերի արական և իգական տերերի չափերի ոչ էական տարբերությունը նույնպես նշում է Homo erectus-ի և և բանական մարդու հետ հարազատությունը։
Տող 54.
== Արտաքին հղումներ ==
* [http://www.macroevolution.narod.ru/flores.htm Находка в Дманиси (Из апрельского номера (2005) National Geographic-Россия)]
* [http://www.znanie-sila.ru/online/issue_3455.html Абесалом Векуа, Давид Лордкипанидзе Грузия  — родина первого европейца? / Знание  — сила, №  10/2005]
* [http://elementy.ru/news/430590 Скелеты людей из Дманиси заполняют брешь между человеком умелым и человеком прямоходящим / elementy.ru]
* [http://trv-science.ru/2009/09/15/gruziya-rodina-homo-erectus/ Грузия  — родина Homo erectus]
* [http://antropogenez.ru/location/78/ Каталог находок из Дманиси]