Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
 
== Դիպաշար (սյուժե) ==
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են մոտավորապես [[մ.թ.ա. 48]] թվականին [[Ֆարսալոսի ճակատամարտ]]ում [[Գնեոս Պոմպեոս]]ի պարտությամբ{{sfn|Cyrino|2009|page=122}}: Պոմպեոսը փախչում է Եգիպտոս դաշնակցի որոնումներով ի դեմս՝ երիտասարդ փարավոն [[Պտղոմեոս XIII]]-ի և նրա քույր [[Կլեոպատրա]]յի: Հետապնդելով Պոմպեոսին՝ զինվորական ջոկատով [[Ալեքսանդրիա]] է գալիս [[Հուլիոս Կեսար|Գայոս Հուլիոս Կեսար]]ը: Եգիպտոսում հռոմեական տիրակալին մատուցում են Պոմպեոսի գլուխը, և հետագայում նա ներքաշվում է դինաստիական հակամարտության մեջ։ Պտղոմեոսը հայտարարում է, որ Կլեոպատրան աքսորված է և սպանված, բայց պարզվում է, որ նա ողջ է։ Խորամանկությամբ եգիպտական տիրուհին թափանցում է հռոմեացու հանգստարանները։ Գայոս Հուլիոս Կեսարը գերված է Կլեոպատրայի գեղեցկությամբ ու խելքով և ընդունում է նրա կողմը։ Ունենալով սահմանափակ ռազմաջոկատ՝ Կեսարն այնուամենայնիվ պահեց Ալեքսանդրիան՝ ջախջախելով ապստամբներին, բայց ռազմական գործողությունների արդյունքում հրդեհից վերանում է [[Ալեքսանդրիայի գրադարան#Գրադարանի ֆոնդերի կորուստը|հայտնի գրադարանը]]: Կլեոպատրան Կեսարի օգնությամբ վերականգնում է իր ազդեցությունը և դե-ֆակտո դառնում է պետության կառավարողը և Կեսարի սիրուհին։ Հռոմեացին երկար է մնում Եգիպտոսում։   <nowiki/>[[Պտղոմեոս V Կեսարիոն|Որդին]], որին ծնում է Կլեոպատրան Կեսարից, հոր կողմից հռչակվում է որպես ժառանգորդ և պետք է Եգիպտոսում լիներ Հռոմի դրածո կառավարողը։ Կեսարը վերադառնում է Հռոմ և մի քանի տարուց իր մոտ է կանչում Կլեոպատրային։ Եգիպտոսի թագուհին կայսրության մայրաքաղաքում իր այցը կազմակերպում է անասելի շքեղությամբ։ Կլեոպատրան որդու հետ ապրում է Կեսարի վիլլայում։ Հռոմի քաղաքական գործիչներին դուր չէր գալիս, որ Կեսարն այդպիսի պատվի էր արժանացնում իր նահանգային սիրուհուն։ Քաղաքական բարդ պայքարն ավարտվում է Կեսարի դեմ մահափորձով և նրա [[Հուլիոս Կեսար#Սպանությունը|մահով]]: Կլեոպատրան ստիպված է արագորեն և գաղտնի թողնել Հռոմը։
 
Ֆիլմի երկրորդ մասը սկսվում է անմիջապես [[Փիլիպոպոլիսի ճակատամարտ]]ի ավարտից հետո, որտեղ Անտոնիոսն ու [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] հաշվեհարդար տեսան Կեսարի սպանողների հետ։ Կայսրության նահանգների կառավարումը դիկտատորի մահից հետո բաժանվում է մի քանի բարձրաստիճան հռոմեացիների միջև, և Եգիպտոսի կառավարումը անցնում է [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսին:]] Իր քաղաքական և ռազմական նկրտումներն իրականացնելու համար Անտոնիոսին անհրաժեշտ են փող և միջոցներ, և միակ վայրը, որտեղ դրանք կարող է ստանալ, Եգիպտոսն է։ Անտոնիոսն ու Կլեոպատրան հանդիպում են ու կնքում են սիրային ու քաղաքական դաշինք։ Իրավիճակը ոչ մի կերպ Օկտավիանոսի ծրագրերի մեջ չէր մտնում, և Անտոնիոսի Հռոմ վերադառնալուց հետո հաշվարկով ամուսնություն է կնքվում իր [[Օկտավիա կրտսեր|քրոջ]] և Անտոնիոսի միջև։ Իմանալով սիրեկանի դավաճանության մասին՝ Կլեոպատրան հրաժարվում է կայսրությանը հարկ վճարել։ Փոխզիջումներ որոնելու նպատակով Անտոնիոսը վերադառնում է եգիպտուհու մոտ, և նրանք հանդիպում են [[Տարսոն]]ի խարսխակայանում՝ շքեղ արքայական նավի վրա։ Նրանց սիրային հարաբերությունները նոր ուժով են բռնկվում, և հռոմեացին ենթարկվում է Կլեոպատրայի կամքին։ Սենատում այս լուրը տարակուսանքների առիթ է հանդիսանում, որոնք Օկտավիանոսն այն աստիճան է թեժացնում, որ Հռոմը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների։ Հասունացած քաղաքացիական որոշիչ պարզեցումը տեղի է ունենում [[Ակտիումի ծովամարտ]]ում: Ցամաքային կռիվներում ավելի վարժ Անտոնիոսը պարտվում է։ Որոշիչ պահին Կլեոպատրան, որին հայտնել էին Անտոնիոսի մահվան մասին, լքում է ծովամարտի ջրային տարածքը։ Անտոնիոսին, որի նավը ծուղակի մեջ էին վերցրել, հաջողվում է փրկվել, և փախչում է Եգիպտոս։ Նա չի կարողանում ներել Կլեոպատրայի դավաճանությունը, և նրանց միջև տարաձայնություններ են ծագում։ Այդ ժամանակ Օկտավիանոսի բանակը, չհանդիպելով դիմադրության, գալիս է դեպի Եգիպտոս և արագորեն հասնում մայրաքաղաքին։ Անտոնիոսն անհաջող փորձ է կատարում դիմակայել Օկտավիանոսին, բայց նրա սակավաթիվ ջոկատն առանց մարտի հանձնվում է հակառակորդին՝ ի գթասրտություն։ Անտոնիոսի համախոհ Ռուֆիոնն ինքնասպան է լինում{{sfn|Geist|1978|page=338}}: Անտոնիոսը վերադառնում է Ալեքսանդրիա, բայց Կլեոպատրային չի գտնում ապարանքում։ Որոշելով, որ սիրելին նույնպես լքել է իրեն, ինքն իրեն սրախողխող է անում։ Մահացու վիրավոր Անտոնիոսին բերում են տաճար, որտեղ թաքնվել էր Կլեոպատրան, և մահանում է վերջինիս ձեռքերի վրա։ Հռոմեական զորքերը գրավում են քաղաքը։ Օկտավիանոսը փորձում է գործարք կնքել Կլեոպատրայի հետ և կենդանի հասցնել Հռոմ, բայց Կլեոպատրան նրա մատին նկատում է իր որդու մատանին։ Կլեոպատրան հասկանում է, որ Կեսարիոնն այլևս ողջ չէ։ Թագուհին, որը չի ցանկանում որպես գլխավոր մրցանակ հասնել հաղթող Օկտավիանոսին, նույնպես մահանում է՝ ձեռքը դնելով թունավոր օձով զամբյուղի մեջ{{sfn|Holston|2012|page=164}}:
!''Դեր''
|-
|[[Ռիչարդ Բարթոն]] 
|''[[Մարկոս Անտոնիոս]]''|| Ռեժիսորներ
|[[Ռուբեն Մամուլյան]], [[Ջոզեֆ Մանկևիչ]], [[Դերիլ Զանուք]]
|-
|[[Էլիզաբեթ Թեյլոր]] 
|''[[Կլեոպատրա]]''|| պրոդյուսեր
|[[Ուոլթեր Վանգեր]] ([[:en:Walter Wanger|en]])
 
== Մրցանակներ և առաջադրումներ ==
* [[1964]]  - «[[Օսկար]]» մրցանակաբաշխություն
** Լավագույն բեմադրող-նկարչի աշխատանք
** Լավագույն օպերատորական աշխատանք
* «[[Օսկար]]» մրցանակաբաշխության առաջադրում
** [[Օսկար լավագույն ֆիլմի համար|Լավագույն ֆիլմ]], [[Օսկար լավագույն դերասանի համար|դերասան]], [[Օսկար լավագույն մոնտաժի համար|մոնտաժ]], երաժշտություն, հնչյունային ռեժիսորի աշխատանք
* [[1964]]  - [[Ոսկե գլոբուս]] մրցանակաբաշխության առաջադրում
** Լավագույն ֆիլմ, լավագույն դերասան, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասան
* [[1964]]  - [[ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդ]]ի մրցանակաբաշխություն
** Լավագույն դերասան (Ռեքս Հարիսոն)