«Լորան Կոսիելնի»–ի խմբագրումների տարբերություն

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
=== [[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]] ===
 
[[2010]] թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրեր տարածվեցին, որ Լորանով հեետաքրքրված է [[Լոնդոն]]ի «[[Արսենալ (ֆուտբոլային ակումբ, Լոնդոն)|Արսենալ]]ը», որը պատրաստ էր Լորյանին վճարել 8․45 միլիոն [[եվրո]]։ [[Հուլիսի 5]]-ին ֆրանսիական պարբերականներից մեկը հայտարարեց, որ նա մարզվում է «[[Արսենալ ՖԱ|Արսենալ]]ի» երիտասարդական թիմում։ Հուլիսի 7-ին [[լոնդոն]]յան թիմը պաշտոնական առաջարկ կատարեց<ref>[http://www.guardian.co.uk/football/2010/jul/07/arsenal-sign-laurent-koscielny-lorient Arsenal sign defender Laurent Koscielny from Lorient]</ref>։ Նոր թիմում նա ստացավ 6 համարի մարզաշապիկը Ֆիլիպ Սենդերոսի «[[Ֆուլհեմ ՖԱ|Ֆուլհեմ]]» տեղափոխվելուց հետո։ Արսենալի մարզիչ [[Արսեն Վենգեր]]ը ասաց, որ Լորանն իրենց պետք է հատկապես իր հասակի համար։ Նա դեբյուտը նշեց «Բարնետ ՖԱ»-ի դեմ ընկերական խաղում։ Պաշտոնական առաջին խաղն անցկացրեց 1 ամիս անց «[[Լիվերպուլ]]ի» դեմ խաղում<ref>[http://www.championat.ru/football/_england/218/match/114412.html Ливерпуль (Ливерпуль)  — Арсенал (Лондон)]  — ''«[[Чемпионат.ру]]»</ref>։ Խաղի ընթացքում նա ստացավ 2 դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից։ Նա բախվեց «Լիվերպուլի» աջ պաշտպան [[Ջո Քոուլ]]ի հետ և որակազրկվեց 3 խաղով։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 11-ին «[[Բոլտոն ՖԱ|Բոլտոն]]ի» հետ խաղում, խաղն էլ ավարտվեց 4-1 հաշվով<ref>[http://www.championat.ru/football/_england/218/match/114462.html Арсенал (Лондон)  — Болтон Уондерерс (Болтон)]  — ''«[[Чемпионат.ру]]», 11 сентября 2010''</ref>։ Եվրագավաթում դեբյուտը նշեց «[[Բրագա (ֆուտբոլային ակումբ)|Բրագա]]յի» դեմ խաղում, որտեղ «Արսենալը» հաղթեց 6-0 հաշվով։ Անգլիայի լիգայի գավաթի «[[Նյուքասլ Յունայթեդ|Նյուքասլ]]ի» դեմ խաղում նա թիմին փրկեց վերահաս գոլից՝ հարձակվող Նեյլ Ռենջերի հարվածը կասեցնելով [[Վոյցեխ Շեսնի]]ի սխալից հետո։ Իսկ հետո գոլային փախանցում կատարեց [[Թեո Ուոլկոտ]]ին։
 
Ամբողջ առաջին խաղաշրջանի ընթացքում նա հարմարվեց թիմի խաղայի պլանին։ 2011/12 մրցաշրջանում [[Պեր Մերտեզակեր]]ի անհաջող խաղից հետո նա դարձավ հիմնական կազմի խաղացող։ Նա խաղեր անցկացրեց նաև եզրային պաշտպանի դիրքում։ [[Թոմաս Վերմալեն]]ի և [[Պեր Մերտեզակեր]]ի վնասվածքից հետո նա, բազմաթիվ խաղեր անցկացնելով թիմի հիմնական կազմում, ցույց տվեց բարձրակարգ խաղ։ Այդ տարվա հարցման արդյունքներում նա 4-րդ լավագույն խաղացողն էր Արսենալի կազմում։ 2012 թվականի հուլիսի 24-ին չնայած «[[Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ, Բարսելոն)|Բարսելոնա]]յի»<ref>[http://www.football365.com/premier-league/7938959/Koscielny-snubbed-Barca-to-stay Koscielny snubbed Barca to stay]</ref> հետաքրքրվածությանը՝ նա պայմանագիր ստորագրեց «Արսենալի»<ref>[http://www.arsenal.com/news/news-archive/koscielny-agrees-new-long-term-contract Koscielny agrees new long-term contract]</ref> հետ։ Հաջորդ առաջնության 5-րդ տուրում նա «[[Մանչեսթեր Սիթի]]ի» դեմ խաղում հեղինակեց կարևոր գնդակ, և խաղն ավարտվեց ոչ-ոքի։