«Շահնամե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (3) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 335.
Ֆիրդուսիի հայրենիք Թաբարանը Տուսայի բաղկացուցիչ մասերից մեկն է, [[Խորասան]]ի գլխավոր քաղաքը։ Այնտեղ Ֆիրդուսին հող ուներ, որը նրան սկզբնապես թույլ էր տալիս բարեկեցիկ կյանք վարել։ Սակայն, երբ նա կնության տվեց աղջկան, հողակտորի եկամուտները չէին բավարարում հարուստ օժիտ տալուն և Ֆիրդուսին, ըստ Արուզիի խոսքերի, որոշեց ձեռնարկել հին իրանական տարեգրության չափածո մշակումը՝ հույս ունենալով իր ստեղծագործությունը՝ արժանի գովասանքով հանդերձ, մատուցել որևէ իշխանական անձի և ստանալ հարուստ նվիրատվություն։ Այդ պատճառով, երբ նա սկսեց «Շահնամե»-ի մշակումը, նա արդեն, իր խոսքերով, քառասուն տարեկանին մոտ էր, բայց նա, ակնհայտ է, նախկինւոմ նույնպես զբաղվել է վիպական պոեզիայով, իսկ հին իրանական ասքերի հանդեպ կարող էր զգալ առանձնահատուկ հետաքրքրություն այն պատճառով, որ երիտասարդ հասակում՝ [[957]] թվականին, նրա հայրենիք Տուսայի [[Սամանյանների պետություն|սամանյան]]ական տիրակալներից մեկը հանձնաժողով էր ստեղծել, որպեսզի հին իրանական ասքերը փեհլեվաներեն լեզվից թարգմանվեին [[պարսկերեն]]: Դյուցազնական վիպերգության գոյությունը [[Իրան]]ում կարող ենք նշել (ըստ «[[Ավեստա]]յի» և հույն գրողների ցուցումներով) դեռևս [[Աքեմենյաններ|Աքեմենյան]] ժամանակներից, սակայն [[Արշակունիներ|Արշակյանների]] ժամանակներում նրանք չէին մոռացվել։ [[Սասանյաններ]]ի ժամանակաշրջանում որոշ դրվագներ սկսել էին մշակել ձեռագիր՝ փեհլեվաներեն լեզվով։ Այդ բնույթի մեզ հասած ամենահնագույն աշխատությունը կազմվել է [[500]] թվականից ոչ ուշ՝ «Զարիրի սխրագործությունների պատմական գիրք»<ref>См.: Geiger, «Das Yâtkar-i Zarîrân und sein Verhältniss zum Shah-name» в «Sitz.-Berichte d. bayer. Acad., phil.-hist. Cl.», 890, 243 и след.</ref>: [[Խոսրով I Անուշիրվան]]ի ժամանակ ([[531]]-[[579]] թվականներ) հին իրանական արքաների մասին ասքերը՝ աասպելական շրջանից մինչ պատմական շրջանները, հավաքված են եղել մեկ պատմական պահոցում՝ «Հոդայ նամե»-ում (ավելի ճիշտ՝ փեհլեվաներեն «Հվատայ-նամակ» («Իշխանաց գիրք»), որը Սասանյան վերջին արքա Եզդիգերդի ժամանակ, ոչ ուշ [[636]] թվականից, նորից մշակման է ենթարկվել և հասել է [[Խոսրով Բ Փարվեզ|Խոսրով II Փարվեզ]]ին՝ քուրմի և մի իշխանավորի միջոցով։
 
[[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան խալիֆաներ]]ի ժամանակ, [[VIII դար]]ի կեսերին, պարսիկ [[Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆաա|Աբդալլահ իբն ալ-Մուկաֆֆա]]ն՝ «[[Քալիլա և Դիմնա]]»-ի հայտնի թարգմանիչը, «Հոդայ նամե»-ն փեհլեվաներան լեզվից թարգմանեց արաբերեն, որից հետո այն դարձավ հասանելի ամբողջ մուսուլմանական աշխարհին (մինչ մեզ ալ Մուկաֆֆաի թարգմանությունը չի հասել, բայց ընդարձակ քաղվածքներ նրանից արվել են արաբ պատմաբան [[Թաբարի]]ի կողմից (մահացել է [[923]] թվականին))<ref>Нем. пер. Нельдеке, «Gesch. der Perser und Araber zur Zeit der Sasaniden», Лейд., 1879, XXVIII+509; ср. бар. В.  Р.  Розен, «Об арабских переводах Ходай-нâме», в «Вост. заметках», СПб., 895</ref>: Ալ Մուկաֆայի մահվանից հարյուր տարի անց, երբ [[Խորեզմ]]ով և [[Բուխարա]]յով տիրակալում էին [[Սամանյանների պետություն|Սամանյանների դինաստիա]]ն, որը ցանկանում էր անկախ լինել [[Բաղդադ]]յան խալիֆայությունից և ոգեշնչված ամբողջովին պարսկական ազգային ոգով, մի սամանյան իշխանավոր մտահոգվել էր Տուսի կառավարիչ Մուհամեդ Աբու Մանսուրի համար կազմել փեհլեվաներն լեզվից նորպարսկական (արձակ) թարգմանություն սասանյան «Իշխանաց գրքի» և այդ թարգմանությունը, կամ, ավելի շուտ, մշակումը՝ լրացված այլ փեհլեվաներեն գրքերից, [[Ֆիրդուսի]]ի երիտասարդ տարիներին կատարվեց չորս զրադաշտականներից կազմված հանձնաժողովի կողմից [[957]]-[[958]] թվականներին՝ «Շահնամե» («Արքաների գիրք») անվանումով։ Սամանյանցիներին՝ քաղաքական և ազգային նպատակներից ելնելով, ցանկալի էր ունենալ այդ «Շահնամե»-ն նաև բանաստեղծական մշակմամբ։ Կրկին տիրակալության անցած սամանացի Նուխ II իբն Մանսուրի ([[976]]-[[997]]) հանձնարարությամբ այդ աշխատանքը հանձն առավ արքունական բանաստեղծ Դաղիղը՝ [[զրադաշտ]] ըստ կրոնի։ Նա հասցրեց կազմել մոտ հազար բանաստեղծություն ստեղծագործության միջնամասից (Գոշտասպի կողմից [[Իրան]]ում [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] ընդունման մասին), սակայն մահացավ այդ նույն տարոււմ և նրա հանձնարությունն էլ որոշեց իրագործել Ֆիրդուսին, ընդ որում, պահպանելով Դաղիղի պատրաստի հազար բանաստեղծությունները։ Ձեռք բերել նոր պարսկական արձակ բնօրինակը (որը, ըստ Ֆիրդուսիի ավելի ուշ կենսագիրների, մայրաքաղաքից հեռու շատ դժվար էր) թվում էր հեշտ գործ այն պատճառով, որ այն կազմվել էր հենց այդտեղ՝ Տուսայում, ընդամենը քսան տարի առաջ։
 
Սկզբնական շրջանում Ֆիրդուսին աշխատում էր մասերով՝ իր հայրենի Տուսայում, բայց, երբ նա դարձավ վաթսունն անց, նա փութաջանությամբ աշխատանքի անցավ՝ տեղափոխվեց սամանյան իշխանավոր Ահմեդի մոտ Խալենջան ([[Իսպահան]]ից ոչ շատ հեռու) և այսպիսով, քսանհինգ տարի անց, [[999]] թվականին, չափածո «Շահնամե»-ն պատրաստ էր և մատուցվեց Ահմեդին։ Ֆիրդուսին նրանից առատաձեռն նվեր ստացավ և գտավ մի քանի այլ հովանավորներ սամանյան գործիչների մեջ, սակայն հենց նույն [[999]] թվականին [[Խորեզմ]]ը գրավվեց թուրք տիրակալ [[Մահմուդ Ղազնևի]]ի կողմից և Ֆիրդուսիի նյութական վիճակը վատթարացավ։ Տասնմեկ տարի անց ([[1010]] թվականին), նորից վերամշակելով իր «Շահնամե»-ն, Ֆիրդուսին նրանով ուղևորվեց [[Ղազնևիների պետություն|Ղազնևի]]՝ Մահմուդի մոտ, որի արքունիքում բնակվում էին բազմաթիվ բանաստեղծ-ներբողագիրներ։ Որպես արդեն հայտնի բանաստեղծ, Ֆիրդուսին հույս ուներ Մահմուդին ձոնելով «Շահնամե»-ն ստանալ շավ պարգևատրություն։ Մահմուդը [[պարսկերեն]] գիտեր այնքան, որպեսզի հասկանար ներբողները (իսկ Ֆիրդուսին ոչինչ չխնայեց), բայց «Շահնամե»-ն նրա համար, բոլոր առումներով, անհետաքրքիր էր, նրա բանաստեղծական արժանիքները նա գնահատել ի վիճակի չէր, հարուստ [[հեթանոս]]ները նրան՝ սունիտին, միայն կարող էին գարշելի լինել, գարշելի էր նաև հեղինակն ինքը՝ [[Հերետիկոսություն|հերետիկոս]]ը (Ֆիրդուսին [[շիա]] էր)։ Պարսկական ազգային ոգին, որը տարածվում էր «Շահնամե»-ից, թուրքի համար օտար էր, իսկ [[Իրան]]ի գովերգված հաղթական պայքարը [[Թուրան]]ի դեմ նրա մոտ կարող էին առաջացնել լրիվ թշնամական զգացմունքներ, այդ պատճառով Ֆիրդուսիի կողմից գովերգված Մահմուդի առատաձեռնությունը, որը Ֆիրդուսիի կողմից տեղադրվեցին «Շահնամե»-ում, չէին վերաբերվում Մահմուդին, իսկ երբ վերջինս Ֆիրդուսիին պարգևատրեց, ապա դա շատ փոքր գումար էր, որը 76-ամյա ծերունուն, որպես կյանքի միջոց, ոչ մի կերպ չէր կարող բավարարել։ Նախանձողների միջոցով Մահմուդին հասավ, որ Ֆիրդուսին գոհ չէ վարձատրությունից և նա սպառնաց նրան փղերով ոտնակոխ անել, դրա համար բավարար էր միայն այն, որ Ֆիրդուսին հերետիկոս էր։
Ֆիրդուսին Ղազնևից փախավ [[Հերաթ]] և, որպես նախաբան «Շահնամե»-ին, գրեց երգիծանք սուլթանի մասին, որում միապետին խորհուրդ էր տալիս վախենալ գրողի կայծակնային բանաստեղծությունից, հաստատապես պնդում էր, որ ընդմիշտ կմնա [[շիա]], ծաղրում էր գումարը, որը ստացել էր Մահմուդից՝ իր 60000 երկտողի դիմաց («մեկ անգամ գարեջուր խմել» - ծաղրանքով նշում էր նա) և «ի՞նչ սպասել ստրուկի որդուց - ավելացնում էր նա - ծառայի որդին, եթե նույնիսկ արքա դառնա, միևնույն է ծառայի բնությունից չի բաժանվի»: Սակայն այդ երգիծանքը «Շահնամե»-ի բաղկացուցիչ մաս չդարձավ, քանի որ թաբարիստանական իշխան Իսպեխբեդ Շահրիյարը (իրանական արքայական տոհմից), որի մոտ էր ուղևորվել Ֆիրդուսին կես տարի [[Հերաթ]]ում գտնվելուց հետո և որը ընդունում էր Մահմուդի գերագույն իշխանությունը, վախենում էր, որ երգիծանքի մասին լուրը կհասնի սուլթանին։ Նա Ֆիրդուսիին վճարեց (այդպես էին հայտնել Արուզիին) 00000 դիրհեմ՝ այսինքն 000 դիրհեմ երգիծանքի յուրաքանչյուր բանաստեղծության համար և հեղինակը նրանք հանեց։ Այսպիսով երգիծանքը Մահմուդին անհայտ մնաց, սակայն Իսպեխբեդը՝ հարգանք տածելով հանրահայտ բանաստեղծի տաղանդի նկատմամբ, ամաչեց նրան երկար պահել իր մոտ և Ֆիրդուսին ապաստան գտավ բուիդ Բախ ադ-Դավլեի, նրա որդու և ժառանգ (02 թվականից) Սուլթան ադ-Դավլեի մոտ, որոնք հանդիսանում էին անկախ իշխաններ [[Պարսկաստան]]ի արևմտյան կեսի և չնայած դավանում էին շիա, լիակատար ենթակայության տակ էին պահում նույնիսկ սունիտների առաջնորդին՝ [[Բաղդադի խալիֆայություն|Բաղդադի խալիֆա]]յին: Ֆիրդուսին բուիդյան սուլթանին նվիրեց ծավալուն ռոմանտիկ պոեմ՝ «Յուսուֆ և Զուլեյխա», որկ հիմնված էր Յուսուֆի (Իոսիֆ) մասին բիբլիական առասպելի վրա, որը, չնայած հեղինակի պատկառելի տարիքին, այնուամենայնիվ առանձնանում է ոգեշնչությամբ՝ գուցե այն սևագրվել էր նրա կողմից երիտասարդ տարիներին<ref>Критическое издание Г. Эте в серии «Anecdota Oxoniensia, Clarendon Press»  - 1895 и след.; статья Эте  - в «Трудах VII конгресса ориенталистов», Вена, 1889; там же помещены «Uebersetzungsproben» Шлехты-Вшегрда, его же  - в «Z. D. Morg. Ges.», т. 4, стр. 577-599 и его же полный стихотворный перевод  - Вена, 1889; об источниках «Юсуф и Зулейха» см. М. Грюнбаум в «Z.D.M.G.», т. 43, стр. -29; т. 44, стр. 445-477</ref>: Այս պոեմում բանաստեղծը հրաժարվում է իր անմահ «Շատնամե»-ից՝ նրա բոլոր առասպելները արքաների մասին անվանելով սուտ։
 
Թափառականը այդ ժամանակ կորցրեց իր միակ որդուն։ Ֆիրդուսին դժգոհ մնաց բուիդական ընդունելիությունից թե ուղղակի թախծեց անսովոր կլիմատի և Իրաքի միջավայրից, բայց նա վերադարձավ հայրենի Տուսա։ Շուտով, [[1020]] թվականի հետո, նա մահանում է և, քանի որ հոգևորականությունը հրաժարվում է նրան հուղարկավորել ընդհանուր մուսուլմանական գերեզմանոցում, ապա նրան հուղարկավորում են քաղաքի մոտ<ref>В VI томе «Записок Восточного отдела Императорского русского археологического общества» профессор В.  А.  Жуковский напечатал описание и снимок могилы Фирдоуси, которую он посетил</ref>: [[Ավանդություն]]ը, որը կա նաև Արուզիայի մոտ, հայտնում է, որ Ֆիրդուսիի մահվանից քիչ առաջ սուլթան Մահմուդը պատահականորեն՝ պալատականներից մեկից, լսում է «Շահնամե»-ի արտահայտիչ բանաստեղծություններից մեկը և հետաքրքրվում է հեղինակի մասին, իմանում է, որ այդ բանաստեղծությունը Մահմուդին նվիրված հանրահայտ Ֆիրդուսիի «Արքաների գրքից» է, որը այժմ Տուսայում է և ապրում է աղքատության մեջ։ Մահմուդը, որը իր մասին երգիծանքի մասին ոչինչ չգիտեր, կարող էր ենթադրել, որ «Արքաների գիրք»-ով հանրահայտ է ամբողջ [[Իրան]]ում և նրա անունը, այդ պատջառով կարելի է հավատալ ավանդույթին, որ նա անմիջապես կարգադրել է Ֆիրդուսիին Տուս ուղարկել հարուստ պարգև (60000 արծաթե դիրհեմ՝ ըստ Արուզիի, 60000 ոսկեդրամ՝ ըստ ավելի ուշ տեղեկությունների)։ Իսկ Ֆիրդուսին, որոշ ժամանակ առաջ, քայլելով շուկայում, լսում է թե ինչպես է մի երեխա երգում նրա երգիծական բանաստեղծություններից մեկը. «Եթե Մահմուդը լիներ արքայական տոհմից, ապա նա իմ գլուխը կզարդարեր արքայական թագով»: Ծերունին բացականչում է և անզգա ընկնում, նրան տուն են տանում և նա մահանում է։ Այդ նույն ժամանակ, երբ քաղաքի դարպասներից մեկով թաղման համար դուրս էին հանում նրա դին, քաղաքի մյուս դարպասներից մեկով խաղախ էին մտնում Մահմուդի ընծաներով բեռնված ուղտերը։ «Դժվար թե իրականում այդ ամենը տեղի էր ունենում նույն կերպ», - ասում է Նյոլդեկը («Grundriss», II հատոր, 58 էջ), «սակայն առասպելը այնքան պոետիկ է, որ ցանկալի չէ այն կասկածանքի ենթարկել», - նշում է Պ. Հորնը («Gesch. d. pers. Litt»., 85 էջ)։
 
== Ստեղծագործության վերլուծություն ==
«Շահնամե»-ի պատմական վերլուծությունը և նրա համեմատությունը «[[Ավեստա]]»-ի հետ կատարվել են [[Ֆրիդրիխ Շպիգել]]ի կողմից<ref>«Eranische Alterthumskunde», том I, [[Лейпциг]], 1871, откуда краткое изложение у [[Веселовский, Александр Николаевич|А.  Н.  Веселовского]] в диссертации «Славянские сказания о Соломоне и Китоврасе и западные легенды о Морольфе и Мерлине», СПб., 872; «Arische Studien», 1874, 0 и след.; статья в «Z.D.M.G.», том 45, стр. 87 сл.; замечания Нельдеке  - «Z.D.M.G.», том 32, стр. 570 сл.</ref>: Ընդ որում պազվում է, որ նույնիսկ «Շահնամե»-ի երկրորդական առասպելական կերպարները և մանրամասնությունները համընկնում են ոչ միայն «[[Ավեստա]]»-ին, այլ նաև հնդկական «[[Ռիգվեդա]]»-ին<ref>[[Дармстетер, Жам|Жам Дармстетер]], «Etudes iraniennes», том II, [[Париж]], 1883, стр. 23, 227; [[Нёльдеке, Теодор|Теодор Нёльдеке]]  - о наилучшем арийском стрелке, «Z.D.М.G.», том 35, стр. 445 и сл.</ref>: Խտացված, բայց բազմակողմանիորեն արված «Շահնամե»-ի վերլուծությունը պատմական, գեղարվեստական, փիլիսոփայական և հնագիտական կողմերից, նշելով թե ինչ է արվել նախկինում, կատարել է Թեոդոր Նյոլդեկը «Persische Studien»-ում<ref>«Sitz.-Ber. d. Wiener Akademie, phil.-hist. Cl.», том 26, 892</ref> և վերջնականապես՝ «Das iranische Nationalepos»-ում<ref>[[Страсбург]], 895; оттиск из II тома «Grundr. d. ir. Phil.»</ref>:
 
== Պոեմի ազդեցությունը ==
Պարսկական գրականությանը<ref>О лирике в поэме Фирдоуси см. Г. Эте, «F. als Lyriker», в мюнхенских «Sitz.-ber.» (1872, стр. 275-304; 1873, стр. 623-653; замечания Нёльдеке в «Pers. Stud.» II, 4, 34 и  т.  д. и во II томе «Grundriss» (стр. 229-23); Ч. Пиккеринг, «F.'s lyrical poetry»  - в «Nat. Review», 1890, февраль.</ref> [[Ֆիրդուսի]]ի պոեմը մեծ առաջընթաց տվեց՝ այն ծնունդ տվեց այլ էպիկական ստեղծագործությունների անվերջանալի շարքի, ազդեցություն ունեցավ ոչ միայն հերոսական էպոսի այլ նաև ռոմանտիկականի ([[Նիզամի Գյանջևի|Նիզամի Գյանջև]], Ջամի և այլ հետնորդներ ոչ միայն [[Պարսկաստան]]ում, այլ նաև [[Թուրքիա]]յում և այլ երկրներում), իր լիրիկական մասերով նախագուշակ է հանդիսացել դերվիշյան [[Սուֆիական գրականություն|սուֆիստական]] պոեզիայի և պարսիկների մոտ դարերով մնացել է կատարյալ, անհասանելի բանաստեղծական նմուշ։
 
Մինչ օրս իրանցիները «Շահնամե»-ն դիտում են որպես իրենց մեծագույն ազգային ստեղծագործություն։ Հաճախ լրիվ անգրագետ պարսիկը անգիր գիտի «Շահնամե»-ից հատվածներ (ընդ որում նրա բոլոր հաղորդագրությունները ընդունվում են ոչ որպես առասպել, այլ պատմական իրականություն նույնիսկ գրագետ մարդկանց կողմից)։ Բացի հետաքրքրաշարժությունը, գեղարվեստական և ազգային բովանդակությունը, բոլորին դյութում է նաև Ֆիրդուսիի լեզուն՝ համարյա զուրկ արաբությունից, որով ողողված է հետագա պարսկական խոսքը։
Բացի այդ, «Շահնամե»-ին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են հինռուսական գրագրության և բիլինաների պոեզիայի հետազոտողները։ Ռուսական սիրելի պարզաճաշակ «Երուսլան Լազարևիչ» հեքիաթը փոխ է առնված «Շահնամե»-ից՝ Երուսլանը Ռուստամն է, Լազարը՝ Զալ Զարը, Կիրկոուսը՝ Քեյ Քավուսը։ Մանրամասն համամատությունը կատարել է Վ. Վ. Ստասովը (Երկերի հավաքածու, III հատոր, 948 էջ, [[894]] թվական), հնագույն տեքստը ([[XVII դար]]) հրատարակվել է Ն. Ի. Կոստոմարովի կողմից «Հնավույն ռուսական գրականության հուշառձանները» աշխատության II հատորում ([[Սանկտ Պետերբուրգ]], [[1860]] թվական, էջ 325-339), իսկ [[XVIII դար]]ի ձեռագրի հիման վրա՝ Ն. Ս. Տիխոմիրովի նրա «Ռուսական գրականության տարեգրությունը»([[1859]] թվական, II հատոր, IV գիրք, II բաժին, էջ 0-28) աշխատությունում։ «Շահնամե»-ին մոտ է նաև «Արքա Շախաիշի տասներկու երազները» ասքը, որի ծագումը բացահայտված չէ<ref>см. пересказ Сухомлинова «О преданиях в древнерусской летописи» («Основа», 1861, июнь, стр. 54-56); Веселовский, а) «Sagenstoffe aus dem Kandjur» (в «Russische Revue»,1 876, вып: III, стр. 29-299); б) изд. по рук. XV  в. в прилож. к XXXIV т. «Зап. Имп. акад. наук» (1879, 2); в) в «Ист. русск. слов.» Галахова (т. I, 1894, стр. 43); г) в разборе книги Гастера, «Журнал Министерства народного просвещения» (1888, март, 230-232); д) «Разыскания в области русского духовного стиха» (1891), «Сборник Отделения русского языка и словесности Академии наук» (XLVI, гл. XII, стр. 6); е) «О подсолнечном царстве в былине» («Журн. Мин. нар. пр.», 878, апрель); Ольденбург, «Об источниках снов Шахаиши» («Журн. Мин. нар. пр.», 1892, т. 284, стр. 35-40); Пыпин, «Ист. русск. лит.» (СПб., 898, т. II, стр. 498-500).</ref>: Վ. Ֆ. Միլլերը իր «Էքսկուրս ռուսական էպոսի շրջան» ում ([[Մոսկվա]], [[1892]] թվական, «Русская мысль» и «Этнографическое обозрение») փոռձում է ապացուցել, որ իրանական ավանդույթների Կովկասի միջով բանավոր ճանապարհով փոխանցումը մեծ ազդեցություն են ունեցել ռուսական բիլինաների վրա և, որ Իլյա Մուրոմեցը նույն ինքը Ռուստամն է։ Ակադեմիական գրախոսականը (պրոֆեսոր Ն. Պ. Դաշկևիչ, [[1895]] թվական) այդ տեսությանը բացասական վերաբերմունք ունեցավ և ինքը՝ հեղինակն էլ, շուտով, չպնդեց և «Ռուսական ազգային գրականության ակնարկներ»-ում ([[Մոսկվա]], [[897]] թվական) համեմատական ֆոլկլորային հետազոտությունները անվանեց «դաշտում քամու որս»: Թվում է միայն Իլյաի և որդու մարտում նա դեռևս հակված է նկատել Ռուստամի մասին ասքին։ Սակայն ակադեմիկ Ի. Վ. Յագիչը («Arch. f. slavische Philologie», XIX հատոր, էջ 305) գտնում է, որ Դաշկևիչի առարկումներից հետո էլ չի կարելի լիովին բացառել [[Արևելք]]ի ազդեցությունը ռուսական բիլինաների վրա։ Նույնպես «Շահնամե»-ն արձագանք է գտնում [[Կովկաս]]ի ժողովուրդների ազգային ֆոլկլորի ավանդույթների վրա։
 
== Թարգմանություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շահնամե» էջից