«Համանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4684692 խմբագրումը, որի հեղինակն է՝ Grigor avetisyan (քննարկում) մասնակիցը
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Համանուններ''' ({{lang-grc|ὁμός}}  — նման + {{lang-grc2|ὄνομα}}  — անուն), նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն [[բառ]]երը, որոնք տարբերվում են [[բառիմաստ|իմաստ]]ով կամ [[Քերականություն|քերականորեն]] կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։
 
Համանունությունը՝ որպես լեզվական ընդհանուր իրողությւոն, կարող է վերաբերել ոչ միայն բառերին, այլ նաև քերականությանը՝ [[Ձևաբանություն (լեզվաբանություն)|ձևաբանությանն]] ու [[Շարահյուսություն|շարահյուսությանը]]։ Ըստ այդմ էլ տարբերում են բառային և քերականական համանուններ։