«Լետո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 8.
 
== Երեխաների ծնունդը ==
[[Զևս]]ը, կերպարանափոխված լորի<ref>Схолии к Пиндару. Пифийские песни Введ. // Лосев А.  Ф.  Мифология греков и римлян. М., 1996. С.412</ref>, տիրում է նրան։ Երբ գալիս է երեխային լույս աշխարհ բերելու ժամանակը, խանդոտ [[Հերա]]ն արգելում է երկնակամարին տեղ տալ ծննդկանին։
 
Ըստ ավելի հայտնի տարբերակի՝ Հերան հետապնդում է նրան ամբողջ երկրով մեկ, և միայն [[Դելոս]] կղզում Լետոն լույս աշխարհ է բերում [[Արտեմիս]]ին, իսկ Արտեմիսի օգնությամբ՝ Ապոլլոնին<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 4, 1</ref>։ Հերայի պատվերով [[Պիթոն]]ը<ref name="Гигин. Мифы 140">Гигин. Мифы 140</ref> հետապնդում է Լետոյին և երբ հասնում է նրան, Զևսի հրամանով Բորեասը Լետոյին տանում է Դելոս, որտեղ նա, կառչելով ձիթենու ճյուղից, ծնում է Ապոլլոնին և Արտեմիսին<ref>Гигин. Мифы 53</ref>։ Կամ Բորեասը տանում է Լետոյին [[Պոսեյդոն]]ի մոտ, իսկ նա տեղափոխում է նրան Օրտրիգիա և կղզին ծածկում ամպերով<ref name="Гигин. Мифы 140"/>։ Այդ ժամանակ Պոսեյդոնը կղզին շրջում է դեպի վեր։ Լետոն օգնություն է խնդրում լողացող կղզի Դելոսից։ Սրա հետ էր Հերան համաձայնության եկել՝ խոստանալով պարգևատրել։ [[Դելոս]]ը թույլ է տալիս Լետոյին իր ափերի մոտ ունենալ զավակներին։ Սակայն Հերան արգելել էր ծննդաբերության աստվածուհի [[Իլիթեյ]]ին օգնել իր հակառակորդին։ Լետոն այդպես տանջվում է մի քանի օր, շատ աստվածուհիներ են հավաքվում նրա շուրջը, բայց ոչնչով չեն կարողանում օգնել։ Աստվածուհիների ընծաներ բերելուց հետո միայն Իլիթեյը համաձայնում է օգնել։ Առասպելի մի տարբերակի համաձայն՝ Իլիթեյը հետաձգում է Արտեմիսի ծնունդը մինչև Ապոլլոնի բարեհաջող լույս աշխարհ գալը։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Արտեմիսը առաջինն է ծնվում և անմիջապես օգնում է մորը՝ լույս աշխարհ բերելու եղբորը։ [[Ապոլլոն]]ի և [[Արտեմիս]]ի ծնվելուց հետո է միայն [[Դելոս]] կղզին անշարժանում։
 
Սկզբից նա քանդել էր իր գոտին՝ պատրաստվելով ծննդաբերել Զոստերեում ([[Ատտիկա]]), որտեղ գտնվում էր նրա զոհարանը<ref>Павсаний. Описание Эллады I 31, 1; Гиперид, фр.71 // Лосев А.  Ф.  Мифология греков и римлян. М., 1996. С.528</ref>։ Ըստ [[Քլեարկոս]]ի՝ նա Խալկիդայից եկել էր [[Դելփիք]] և Պիթոնի <ref>Афиней. Пир мудрецов XV 701с-d // Лосев А.  Ф.  Мифология греков и римлян. М., 1996. С.409</ref>. քարանձավի մոտ ունեցել զավակներին։
 
Կամ Զևսը դարձրել էր նրան լոր և ուղարկել քարանձավ։ Մեկ այլ զրույցի համաձայն՝ Լետոն եկել էր բորենիների երկրից գայլի կերպարանքով։ Ըստ [[Արիստոն Ալեքսանդրացի|Արիստոն Ալեքսանդրաց]]ու՝ նա երեխաներին ունեցել է [[Էփեստ]]ում գտնվող Օրտիգիայի ակունքի մոտ։ Հետո լողացել է գետում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լետո» էջից