«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== Արժեքի աշխատանքային տեսություն ==
{{Հիմնական|Արժեքի աշխատանքային տեսություն}}
Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից՝ հանձինս [[Վիլյամ Պետի]]ի, [[Ադամ Սմիթ]]ի և [[Դավիթ Ռիկարդո]]յի։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ [[Կարլ Մարքս]]ը։ Արժեքի աշխատանքային տեսության համաձայն՝ երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների՝ ընդհանրականն այն է, որ դրանք [[մարդ]]ու [[աշխատանք]]ի արդյունք են։ Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը։ Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է՝ առաջին [[բարիք]]ի վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա։ Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ [[Կարլ Մարքս]]ի, երկակի բնույթ ունի։ Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից՝ վերացական։ Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն)։ Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են։ Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի ([[հաց]], [[կոշիկ]], կոստյում և այլն) միջոցով։ Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից՝ այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի ([[մկան]]ների, [[ուղեղ]]ի, [[Նյարդային համակարգ|նյարդերի]] և այլն), այսինքն՝ աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Դա էլ վերացական աշխատանքն է։ Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության՝ արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի ծախսումն ընդհանրապես՝ անկախ դրա որոշակի ձևից։ Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը։ Արժեքն, ըստ Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է։ Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք։<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. VII  — Добавления с.153 «Стоимость всякого товара,  — а следовательно, и товаров, из которых состоит капитал,  — определяется не тем необходимым рабочим временем, которое заключается в нём самом, а рабочим временем, общественно необходимым для его воспроизводства.»</ref>
<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»</ref>
 
Տող 15.
Ալֆրեդ Մարշալի կարծիքով՝ որևէ արդյունքի [[արժեք]]ը (գնահատականը) կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից։ Նույն բարիքի արժեքը պետք է մի կողմից՝ դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից՝ արտադրողի տեսանկյունից։ Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ արդյունքի օգտակարությունը, այսինքն՝ թե դա ինչ չափով է բավարարում նրա այս կամ այն [[պահանջմունք]]ը։ Թե ինչ ծախսերի արդյունքում է ստեղծվել այդ բարիքը, սպառողին չի հետաքրքրում։ Դա կարևոր է արտադրողի համար։ Արտադրողի տեսանկյունից՝ տվյալ բարիքի օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու հատկությունից։ Այդ բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր։ Դրանք հիմնականում հանդես են գալիս արտադրության գործոնների ([[կապիտա]]լի, [[աշխատանք]]ի, [[հող]]ի կամ [[բնական ռեսուրս]]ների) օգտագործման հետևանքով։ Արտադրողի համար այդ բարիքի օգտակարությունը ծախսերի փոխհատուցման արդյունքում անհրաժեշտ եկամտի ապահովումն է։ Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է բարիքի արժեքը։ Մարշալի կարծիքով՝
{{Քաղվածք|«Մենք կարող ենք հավասար հիմքով վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞ արտադրության ծախսերով»։}}
Սպառողի և արտադրողի (կամ [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի) փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն իրենց [[բարիք]]ները։ Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։ Սպառողի պահանջարկը կախված է նրա հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի [[սահմանային օգտակարություն]]ից և այլն։                                                  
 
== Ծանոթագրություններ ==