«Արյան վրեժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Արյան վրեժ''' (նաև՝ '''վենդետա''', {{lang-it|vendetta}}  — «վրիժառություն» բառից), վրիժառություն, վրեժխնդրություն, սպանելու կամ վիրավորելու համար վրեժ լուծելու սովորույթ։ Բնորոշ էր տոհմատիրական կարգերին։ Ըստ այդ սովորույթի` [[տոհմ]]ը պարտավոր էր վրիժառու լինել իր անդամին վիրավորանք հասցրած տոհմից։ «Արյունն արյունով լվանալու» սովորույթը հաճախ տարածվում էր ոչ միայն հանցավորի, այլև նրա տոհմակիցների վրա։ Արյան վրեժի սովորույթը իր հիմքում ունեցել է տնտեսական (տոհմի անդամի կորուստը նյութապես վնասել է տոհմին, ուստի նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար արևագին) և [[կրոն]]ական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։ Վրիժառությունը հաճախ փոխանցվել է սերնդե-սերունդ և երբեմն հանգեցրել ողջ տոհմի բնաջնջմանը։ Պետության առաջացման հետ տիրող [[դասակարգ]]ը սահմանափակել է արյան վրեժի գործադրումը։ Բացի սպանվածի ընտանիքին հատուցում տալուց, սպանողից գանձվել է տուգանք հօգուտ տիրակալի։ Աստիճանաբար արյան վրեժի սովորույթը վերածվել է իրավական նորմի։ Սահմանվել են [[տոն]]ական և [[շաբաթ]]վա օրեր, ընտրվել են վայրեր՝ [[քաղաք]]ներ, [[տաճար]]ներ և այլն, երբ և որտեղ արգելվել է արյան վրեժի։ Որոշ երկրներում ([[Կորսիկա]], [[Ալբանիա]], [[Սերբիա]], [[Սարդինիա]], [[Ճապոնիա]]) արյան վրեժը պահպանվել է ընդհուպ մինչև XX դ․ սկիզբը։ Հայերի մոտ արյան վրեժը գոյատևել է մինչև զարգացած ֆեոդալիզմը։ ԽՍՀՄ-ում արյան վրեժը պատժվում էր օրենքով, որպես քրեական հանցագործություն։
 
{{ՀՍՀ}}