««Այբ» կրթական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
նկարի ներդրում
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն
|անվանում = «Այբ»  կրթական հիմնադրամ
|բնագիր անվանում = '''Ayb Educational Foundation'''
|վերնամասի գույն =
Տող 53.
 
== Կառուցվածք ==
«Այբ»-ը հիմնադրվել է 2006 թվականին մարդկանց կողմից, ովքեր իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ զարգացնել Հայաստանի կրթական համակարգը: «Այբ»-ի հիմնադիրներն են` 
* [[Աշոտ Ասլանյան]] ([[Հայաստան]]/[[Ռուսաստան]], [[«Աերոսիբ»]] ընկերության հիմնադիր)
* [[Արամ Փախչանյան]] ([[Հայաստան]]/[[Էյբբի]] ընկերության փոխնախագահ)
Տող 70.
 
«Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող հիմնական ծրագրերն են՝
* [[Այբ դպրոց|«Այբ» դպրոց]]  (տարրական, միջին և ավագ)․ այն գործում է 2011 թվականից։
* [[Դիլիջանի կենտրոնական դպրոց]], որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է: 
* [[Կրթության գերազանցության ազգային ծրագիր]], որն «Այբ» կրթական հիմնադրամն իրագործում է՝ համագործակցելով [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջի համալսարանի (Անգլիա)]] և [[Լոնդոնի համալսարանական քոլեջ|Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL, ԼՀՔ)]] Կրթության ինստիտուտի հետ (IօE)։
* 2 Ֆաբլաբ․ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ|Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի]] (ՄՏԻ, MIT) ստեղծած արհեստանոց-լաբորատորիա՝ զինված հատուկ սարքավորումներով և նյութերով։
Տող 82.
2006 թվականի փետրվարին, ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ, 8 ընկերներ հավաքվեցին Մոսկվայում և որոշեցին հիմնել «Այբ» կրթական հիմնադրամը և «Այբ» ակումբը: Դեկտեմբերին արդեն պաշտոնապես հիմնվեց «Այբ» կրթական հիմնադրամը: Նույն ամսում էլ մեկնարկեց «Այբ»-ի առաջին ծրագիրը՝ «Առարկայական խորացված դասընթացները»: Այս ծրագրի շրջանակներում ծնունդ առան և փորձարկվեցին «Այբ»-ի կրթական մեթոդաբանությունները:
 
2007 թվականի մայիսին «Այբ»-ը  Երևանի ֆիզմաթ դպրոցում հիմնեց առաջին ժամանակակից լաբորատորիան՝ «ԱյբԼաբ»-ը, ֆիզիկա առարկայից: Այժմ Հայաստանի 4 մարզերի 5 դպրոցներում գործում են նման 8 լաբեր։ Նույն թվականին,   երբ համացանցը Հայաստանում հասու էր քչերին, «Այբ»-ը Հայաստանի 33 բուհի դիմորդների, ուսանողների ու դասախոսների համար հասանելի դարձրեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի «OpenCourseWare» ծրագրի հազարավոր ուսումնական նյութեր՝ առանց համացանց մտնելու անհրաժեշտության:
 
2008 թվականի մայիսին «Այբ»-ը Հայաստանում անցկացրեց առաջին փորձնական  <nowiki/>[[Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթ|«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը]]: 2010 թվականից «Կենգուրուին» միացան ևս երկու դպրոցական զանգվածային մրցույթներ՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը և «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթը։ Իսկ արդեն 2014 թվականին «Այբ»-ը ստեղծեց և առաջին անգամ Հայաստանում և Արցախում անցկացրեց [[«Մեղու» հայերենի մրցույթ|«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը]]։ 2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացնում է նաև ռոբոտաշինության  ամենազանգվածային դպրոցական մրցույթներից մեկը՝  Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի  (ՌՀՕ) ազգային փուլը։
 
2009 թվականի օգոստոսին մեկնարկեց հայաստանյան տարբեր դպրոցների քիմիայի ուսուցիչների համար նախատեսված վարպետության դասերի շարքը: Այս ծրագիրը հետայագում զարգացում գտավ այլ ձևաչափերով վարպետության դասերի տեսքով՝ զանազան լսարանների համար: