«Գիտելիքի և դպրության օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
|ամսաթիվ = [[1 սեպտեմբերի]]
}}
'''Գիտելիքի և դպրության օր''', պետական տոն, նշվում է [[սեպտեմբերի 1]]-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է [[1984 թվական]]ից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի №  373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով<ref name="document">[http://base.consultant.ru/cons/cgi/online.cgi?req=doc;base=ESU;n=20505 Указ Президиума Верховного Совета СССР от 15.06.1984 N 373-XI «Об объявлении 1 сентября всенародным праздником  — Днем знаний»] — текст документа на сайте КонсультантПлюс</ref>: Պետական տոն է Հայաստանում<ref>[http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1274 Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին]</ref><ref>[http://www.encyclopedia.am/pages.php?hId=1396 Տոներ և հիշատակի օրեր]</ref>, [[Ռուսաստան]]ում, [[Ուկրաինա]]յում<ref name="nru">{{cite web|url=http://rus.newsru.ua/ukraine/01sep2014/den_znan.html|title=В Украине сегодня отмечают День знаний|author=|publisher=NEWSru.ua|date=2014-09-01|lang=ru}}</ref>, [[Բելառուս]]ում և այլն<ref name="гу">{{cite web|url=http://www.grsmu.by/files/university/otdely/vospetatelnoi-rabotu/files/calendar/2014_09_01.pdf|title=В Беларуси празднуют государственный праздник  — День знаний|author=|publisher=Гродненский государственный медицинский университет|date=2014-09-01|lang=ru}}</ref>:
 
== Պատմությունը ==
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը  հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, [[Բյութանիա]]յի [[Նիկիա]] քաղաքում բյուզանդական կայսր [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ի հրամանով գումարվել է [[Նիկիայի  Ա  տիեզերական  ժողով]]ը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։
 
Ըստ ավանդության [[Արիստակես Ա|Արիստակեսը]] Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]]։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492 թվականին, Հովհաննես III-ի հրամանով։ Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով  մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին։
 
1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով  Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ: Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել   իր ամանորյա օրացույցը, որտեղ Նոր տարին նշվում էր սեպտեմբերի 1-ին։
 
Սեպտեմբերի 1-ը՝ որպես ''Գիտելիքի օր'', սկսել է նշվել [[ԽՍՀՄ]]-ում։ Մինչ [[XX դար]]ի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ [[1930]] թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։
Տող 22.
 
== Այլ երկրներում ==
ԽՍՀՄ- ի փլուզումից հետո Գիտելիքի օրը մնաց պաշտոնական տոն նրա կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում,  Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակվում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։ Այն բաժանված է քառորդների, որոնք ընդմիջվում են արձակուրդներով։ Յուրաքանչյուր քառորդի և տարվա վերջում սովորողները ստանում են վերջնական գնահատականներ։
 
Գիտելիքի օրը համարվում է միջազգային տոն։ Բայց ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից։
 
ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ Իսպանիայում,  Իսլանդիայում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա: Այս երկրներում ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ հստակ օրը որոշում է տվյալ վարչատարածքային միավորի ղեկավարությունը:
 
Գերմանիայում աշակերտները գնում են  դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։ Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում առաջին զանգը հնչում է փետրվարին։
 
== Որպես տոն ==
Սեպտեմբերի 1-ը կոչվեց ''«Գիտելիքի օր»'', քանի  որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։
 
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։
 
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի,  գրի և դպրության օրվան: Բարձրադիր պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։
 
== Ծանոթագրություններ ==