«Դատական նախադեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
«Stare decisis» սկզբունքը ենթադրում է, որ դատավորները պարտավոր են հետևել նախկին որոշումներով ստեղծված նախադեպերին։ Այս արտահայտությունն առաջացել է լատիներենի «stare decisis et non quieta movere» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է. «Կանգնել որոշումների կողքին և չխաթարել անխաթարելին»: Իրավաբանությունում այս սկզբունքը մեկնաբանվում է, որ դատարանները պետք է ենթարկվեն նախադեպին և չխաթարեն լուծված գործերը։ «Stare decisis»-ը պարտադիր նախադեպի սկզբունքն է, որը ենթադրում է, որ այդ դատարանը և ստորադաս մյուս դատարանները պետք է հետևեն այդ դատարանի կայացրած որոշմանը։ Տեսության մեջ քննարկվում է նաև այսպես կոչված «համոզիչ նախադեպը», որը ենթադրում է, որ դատարանը չպետք է հրաժարվի նախկինում իր կայացրած որոշումից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը դրա համար հիմնավոր պատճառներ ունի։ Այս երկրորդ տեսակի նախադեպը ունի համոզիչ բնույթ։
                                                           
«Stare decisis»-ը այն տարբերակիչ նշաններից է, որով իրավունքի ընդհանուր համակարգի երկրները տարբերվում են այլ իրավական համակարգերից, քանի որ այդ երկրներում դատավորները կաշկանդված են պարտադիր նախադեպով, իսկ մայրցամաքային իրավական համակարգի երկրներում դատավորները հաշվի են առնում դատական պրակտիկան և այն կիրառում միանման, սակայն պարտավորված չեն հետևել դրան, այսինքն՝ այլ դատավորների որոշումները կարող են համոզիչ, բայց ոչ կաշկանդող բնույթ ունենալ։ Անգլիական իրավական համակարգում անհրաժեշտաբար պարտավոր չեն իրավունքի զարգացման ու մեկնաբանման վերաբերյալ որոշումներ կայացնել։ Նրանք կարող են պարզապես կաշկանդված լինել նախկին գործով կայացրած գործով։