«Հնդկաչին»–ի խմբագրումների տարբերություն

չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
'''Հնդկաչին'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> ({{lang-vi|Đông Dương}}), թերակղզի [[Ասիա]]յի հարավարևելյան հատվածում։
 
Թերակղզու մակերեսը կազմում է մոտավորապես 2  միլիոն կմ²։ Արևմուտքից շրջափակված է [[Բենգալյան ծոց]]ով, [[Անդամյան ծով]]ով, [[Հնդկական օվկիանոս]]ով և [[Մալակկայի նեղուց]]ով։ Հարավային և արևելյան մասից [[Խաղաղ օվկիանոս]]ով, [[Հարավչինական ծով]]ով և նրա [[Սիամական նեղուց|Սիամական]] և [[Բակբո նեղուց|Բակբո]] նեղուցներով։ Հյուսիսային սահմանը պայմանականորեն անցնում է [[Գանգես]] և [[Բրահմապուտրա]] գետերի գետաբերանով դեպի [[Հոնգհա]] գետ։ Հարավային մասում է գտնվում Հնդկաչինի մաս կազմող [[Մալակկա]] թերակղզին։
 
Հնդկաչին թերակղզու ռելիեֆը շատ բարդ է։ Հյուսիսց հարավ ձգվում են երկար, երիտասարդ լեռնաշղթաներ։ Լեռների միջև տարածվում են սարահարթերը և ցածրադիր հարթավայրերը, նրանցից մի քանիսի հիմքը կազմում են հնագույն բյուրեղյա զանգվածները։ Խոշոր գետերը, որոնք սկիզբ են առնում [[Տիբեթյան լեռնաշխարհ]]ից, հոսում են լեռնաշղթաների միջև գնվող նեղ հովիտներով։ Հարավում, ծովին ավելի մոտիկ վայրերում, գետահովիտներն ընդարձակվում են և փոխվում առափնյա դաշտավայրերի. շատ գետեր իրենց գետաբերաններում առաջացնում են [[Դելտա (գետի)|դելտա]]։ Ընդարձակ հարթավայր է տարածվում [[Մեկոնգ]] գետի ստորին հոսանքի երկարությամբ։