«Սուրբ Վալենտինի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:BigPinkHeart.jpg|մինի|Բացիկ [[1910]]]]
 
'''Սուրբ Վալենտինի օր''' կամ '''Բոլոր սիրահարների օր''',  տոն, որը [[փետրվարի 14]]-ին նշում են աշխարհի [[Կաթոլիկություն|կաթոլիկ]]ները։ Այն առաջին անգամ հիմնել է [[Հելասիուս I (Հռոմի պապ)|Հելասիուս I]] Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
 
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար<ref>Հռոմեական կայսրությունում Կլաուդիոս II-ի օրոք զինվորականներին արգելված էր ամուսնանալ։ Կայսեր պատկերաղմամբ դա կարող էր վատ անդրադառնալ զինվորների ծառայության վրա, քանի որ վերջիններս, ունենալով ընտանիք, կարող էին իրենց ծառայությունը ստորադասել իրենց ընտանեկան հոգսերին։</ref>։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։