«CD»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 31.
|}
 
'''Սեղմասկավառակը''' ({{lang-en|Compact Disc}})  [[Օպտիկական սկավառակ|օպտիկական]] [[թվային կրիչ]] է մեջտեղում անցք ունեցող [[պլաստիկ]] սկավառակի տեսքով, որում տվյալների գրանցումը և ընթերցումը կատարվում է [[լազերի]] միջոցով։ Սեղմասկավառակների հետագա զարգացումը հանդիսացավ [[DVD|թվային տեսասկավառակը]]։
 
Սկզբնապես սեղմասկավառակը ստեղծվել էր [[CDA|CD ձայնահետագծերը]] թվային տեսքով պահպանելու համար (հայտնի է որպես [[Ձայնային սեղմասկավառակ|CD Audio]]), սակայն հետագայում սկսեց լայնորեն կիրառվել որպես կրիչ տարբեր տեսակի տվյալների ([[նշոց]]ների) պահպանման համար՝ [[երկուական նշոց]]ի ( '''[[CD-ROM]]''' ({{lang-en|Compact Disc Read Only Memory}}, ''սեղմասկավառակ միայն ընթերցելու հնարավորությամբ'') տեսքով։ Հետագայում ի հայտ եկան սեղմասկավառակներ ոչ միայն տվյալներն ընթերցելու հնարավորությամբ, այլ նաև դրանց գրանցման և վերագրանցման հնարավորությամբ ('''[[CD-R]]''', '''[[CD-RW]]''')։
Տող 54.
Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, օրինակ՝ իններորդ սիմֆոնիան [[Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ]]ի կատարմամբ՝ [[Հերբերտ ֆոն Կարայան]]ի ղեկավարմամբ ունեցել է 66 րոպե տեւողություն։ Առավել երկարատեւ կատարումը դարձավ [[Վիլհելմ Ֆուրտվենգլեր]]ի ղեկավարմամբ սիֆոնիայի կատարումը [[Բայրոյթի փառատոն]]ի ժամանակ — 74 րոպե։ Հենց դա էլ հիմք հանդիսացավ սկավառակի տարողության որոշման հարցում։<ref>[https://archive.is/20130209073316/www.wired.com/science/discoveries/news/2008/12/dayintech_1216 Beethoven’s Birth in Bonn Leads to Longer CDs]{{ref-en}}</ref><ref>[http://www.marantzphilips.nl/The_cd_laser/ The CD story]{{ref-en}}</ref>
 
«Ինչպես դեպքերի մեծամասնությունում, գեղեցիկ պատմությունը ոչ մի առնչություն չունի իրական կյանքի հետ։ Այդ պատմությունը առաջացել է «Philips» ընկերության հանրային կապերի գործակալների գրչի տակից»,  — կարծում է «Philips»-ի գլխավոր ճարտարագետ [[Կեես Սխոուխամեր Իմմինկ]]ը։ Ըստ նրա, իրականությունն այլ է եղել։ [[Հաննովեր]]ի մոտ «Philips»-ն արդեն պատրաստել էր սեղմասկավառակների արտադական գիծը «[[PolyGram]]» գործարանում։ Նվազագույն ժամկետում հնարավոր էր արտադրել 115 մմ տրամագծով սկավառակներ։ 120 մմ չափերով սկավառակների արտադրությունը պահանջում էր ժամանակ և զգալի դրամական ծախսեր, քանի որ այն կապված էր հանդերձանքի փոխարինման հետ։ Իմմնիկի կարծիքով, «Sony»-ն չցանկացավ հարմարվել իրավիճակին, որ «Philips»-ը շուկա մուտք գործելու առավելություն կստանա։<ref>[http://www.exp-math.uni-essen.de/~immink/pdf/beethoven.htm Shannon, Beethoven, and the Compact Disc]{{ref-en}}</ref>
 
Այնուամենայնիվ, [[1980 թվական]]ի մայիսին ընկերությունների բարձրագույն ղեկավարությունների գրչով որոշվեց սկավառակի վերջնական չափը (120 մմ), տարողությունը (74 րոպե տեւող ձայնագրություն) և [[ընդհատավորման հաճախություն]]ը (44,1 ԿՀց)։ Մնացած բոլոր տեխնիկական չափանիշները հաշվարկվում էին՝ ելնելով համաձայնեցրած տվյալներից։
 
== Պահպանվող տվյալների ծավալ ==
Սեղմասկավառակներն ունեն 1 սմ տրամագիծ և սկզբնապես կարող էին պարունակել մինչև 650 [[տեղեկատվության չափման միավորներ|մեգաբայթ]] տեղեկատվություն (կամ 74 րոպեանոց ձայնագրություն)։ Սակայն, սկսած [[2000 թվական|2000 թ.-ից]], առավել լայն կիրառություն ստացան 700 Մբայթ ծավալով սկավառակները, որոնք թույլ էին տալիս ձայնագրել 80 րոպեանոց ձայնագրություն։ Հանդիպումեն նաեւ 800 Մբայթ (90 րոպեանոց) և նույնիսկ ավելի մեծ հիշողության ծավալի սակավառակներ, սակայն դրանք կարող են չընթերցվել սեղմասկավառակների մի շարք սարքատարների կողմից։ Հանդիպում են նաեւ [[սինգլ]]ներ՝ 8.9  սմ տրամագծով (պետք չէ շփոթել [[մանրասկավառակ]]ների հետ՝ 8 սմ տրամագծով), որոնց վրա տեղավորվում են 140 կամ 210 Մբայթ տվյալներ կամ 21 րոպեանոց ձայնային տվյալներ, և սեղմասկավառակ, որը հիշեցնում է վարկային քարտ (այսպես կոչված սկավառակներ-այցեքարտեր)։
 
Պահպանվող տվյալների ծավալի մեծացումը հնարավոր եղավ շնորհիվ սկավառակների թույլատրելի թերաչափսերի ամբողջական օգտագործման։ Այսպես, օրինակ՝ ըստ ECMA-130-ի ստանդարտի՝ սկավառակի հետագծերի միջեւ տարածությունը կազմում է 1,6 ± 0,1 [[մանրաչափ]], սկավառակի պտույտի գծային արագությունը կազմում է 1,2 կամ 1,4 մ/վ ± 0,01 մ/վ ՝ 4,3218 Մբիթ/վ թողունակությամբ։ 650 մեգաբայթ ծավալը համապատասխանում է 1,41 մ/վ արագության, իսկ հետագծերի միջեւ հեռավորությունը կազմում է 1,7 մանրաչափ։ 800 մեգաբայթ ծավալը համապատասխանում է 1,39 մ/վ արագության և հետագծերի միջեւ 1,5 մանրաչափի հեռավորության։
Տող 160.
 
== Սեղմասկավառակների արտադրության փուլեր ==
# Մաստերինգ. տվյալների մշակման  գործընթացը՝ արտադրությունը թողարկելու համար։
# [[Լուսավիմագրություն]].  սկավառակի դրոշմոցի պատրաստման գործընթաց։ Ապակյա սկավառակը պատվում է [[լուսառեզիստ]]ի շերտով, որի վրա կատարվում է տվյալների գրանցումը։ Լուսառեզիստը [[պոլիմերներ|պոլիմերային]] [[լուսանկարչական լուսազգայուն նյութեր|լուսազգայուն նյութ]] է, որը լույսի ազդեցության տակ փոխում է իր ֆիզիկա-քիմիական հատկությունները։
# Տվյալների գրանցում։ Գրանցումը կատարվում է լազերի ճառագայթով, որի հզորությունը մոդուլացվում է գրանցվող տեղեկատվությամբ։ Փոսի ստեղծման համար լազերի հզորությունը ուժգնացվում է, ինչը հանգեցնում է լուսառեզիստի [[մոլեկուլ]]ների [[քիմիական կապ]]երի քայքայման։
# Լուսառեզիստի երեւակում։ Լուսառեզիստի մակերևույթը ենթարկվում է խածատման (թթվածնային, ալկալիական, պլազմային), ինչի արդյունքում հեռացվում են լուսառեզիստի այն հատվածները, որոնք չեն [[լուսակայում|լուսակայվել]] լազերային ճառագայթով։
Տող 177.
=== Տեխնոլոգիա HD-BURN ===
 
Բարձր խտությամբ գրանցման տեխնոլոգիայի հիմքում ընկած է երկու նոր սկզբունքների կիրառումը, որոնք թույլ են տալիս սովորական կրիչի — CD-R սկավառակի վրա երկու անգամ ավելի շատ տվյալներ գրել։<ref>[http://www.dvd-r.ru/technology/article/hd_burn.htm HD-BURN.  գրանցելի սեղմասկավառակների գրանցման նոր տեխնոլոգիա]</ref>
# Սկավառակի վրա փոսի երկարությունը նվազեցվում է մինչև 0,62 մանրաչափ։ Սովորական սեղմասկավառակի փոսի երկարությունը կազմում է 0,83 մանրաչափ։ Դա նշանակում է, որ HD-BURN-ը մեծացնում է սկավառակի տարողությունը 1,35 անգամ։ 0,62 մանրաչափ փոսի երկարությունն ընտրվել է նրա համար, որ առկա DVD տեսանվագարկիչները և DVD-ROM սարքատարները կարողանան ընթերցել HD-BURN սկավառակները աննշան արդիականացումից հետո։
# Կիրառվում է սխալների ուղղման այլ համակարգ. CIRC-ի (Cross Interleaved Reed Solomon Code — Ռիդ-Սոլոմոնի միջարկված ծածկագրի) փոխարեն կիրառվում է RS-PC-ն (RS-PRODUCT Code)՝ 8-16 մոդուլմամբ։ Դա հնարավորություն է տալիս մեցացնել տարողությունը եւս 1,49 անգամ։ Ինչպես հայտնում է «Sanyo»-ն, սխալների ուղղման նոր RS-PC համակարգը ոչ միայն ավելի սեղմ է, այլ նաեւ ավելի արդյունավետ է, քան CIRC-ն։
Տող 183.
 
== Ձեւավոր սեղմասկավառակ ==
[[Ձևավոր սեղմասկավառակ]]ը ({{lang-en|Shaped Compact Disc}})  միայն ընթերցելու համար սեղմասկավառակ է (CD-ROM), բայց ոչ թե խիստ կլոր, այլ կամայական ձեւի. արտաքին եզրագծի պատկերը տարբեր առարկաների տեսք ունի, օրինակ՝ ստվերանկարների, մեքենաների, ինքնաթիռների, սրտիկների, աստղիկների, ձվածիրերի, [[վարկային քարտեր]]ի և այլն։ Սովորաբար դրանք օգտագործվում են շոուբիզնեսում որպես ձայնային տվյալների և տեսանյութերի կիչներ։ Արտոնագրված է [[Գերմանիա]]յում ձայնագրող պրոդյուսեր Մարիո Կոսսի կողմից (1995)։
 
Սովորաբար կլորաձեւ սկավառակներից տարբերվող սկավառակները խորհուրդ չի տրվում օգտագործել CD-ROM սարքատարներում, քանի որ բարձ արագությամբ պտտվելիս սկավառակը կարող է տրաքվել և սարքատարը շարքից դուրս բերել։ Սյդ պատճառով ձեւավոր սեղմասկավառակ սարքատարի մեջ դնելիս անհրաժեշտ է հատուկ ծրագրերի միջոցով ստիպողաբար սահմանափակել սկավառակի պտտման արագությունը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս եղանակը չի երաշխավորում սարքատարի ավտանգությունը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/CD» էջից