«Վեգետատիվ նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| լատիներեն = Autonomici systematis nervosi
}}
'''Վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգ''' ({{lang-la|vegetatio}}՝  գրգռում, {{lang-la|vegetativus}}՝  բուսական), [[ծայրամասային նյարդային համակարգ]]ի բաժինն է։ Այս համակարգի անվանումը բնորոշում է նրա համեմատաբար բարձր աստիճանի անկախությունը [[կենտրոնական նյարդային համակարգ]]ից։ Վեգետատիվ նյարդային համակարգը կազմված է [[Սիմպաթիկ նյարդային համակարգ|սիմպաթիկ]], [[Պարասիմպաթիկ նյարդային համակարգ|պարասիմպաթիկ]] ու [[մետասիմպաթիկ նյարդային համակարգ|մետասիմպաթիկ]] բաժիններից, որոնք գործում են համաձայնեցված՝ օրգանիզմի պահանջներին համապատասխան ու ապահովում վեգետատիվ ֆունկցիաների բնականոն ընթացքը։ ''Վեգետատիվ նյարդային համակարգը'' չունի հատուկ կենտրոնաձիգ զգացող ուղիներ։ Նյարդային ազդակները [[օրգան]]ներից հաղորդվում են ինքնավար ու մարմնական նյարդային համակարգերի համար ընդհանուր զգացող նյարդաթելերով։
 
Վեգետատիվ նյարդային համակարգը մի շարք ռանձնահատկություններով տարբերվում է [[մարմնական նյարդային համակարգ]]ից։ Վերջինիս շարժողական [[նյարդաթելեր]]ը դուրս են գալիս [[ողնուղեղ]]ից նրա ամբողջ երկարությամբ առանց ընդհատվելու նյարդավորում կմախքային [[մկաններ]]ը։ Մինչդեռ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդաթելերը դուրս են գալիս ողնուղեղի ու [[գլխուղեղ]]ի որոշ բաժիններից և ընդհատվում նրանցից դուրս գտնվող [[վեգետատիվ հանգույց]]ներում։ Ուստի օրգաններին հաղորդվող ազդակները անցնում են իրար հաջորդող երկու նեյրոններով։