«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 23.
«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս և մնացածը` պանիր։ Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսպանական։ Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը։
6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց ևս մի գործիք՝ դուդուկ, որը հնչում է Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում։ - «Ռոքը բարձր են նվագում և ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն։
Վիզայի պատմության մեջ կարևոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին [[System of a Down]] խմբի մենակատար [[Սերժ Թանգյան]]ին,<ref>[http://www.serjicalstrike.com/site/artists_view.php?id=16 Serjical Strike Records  — Viza]</ref> ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը։ «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ։ Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ։
2010-ին Վիզան թողարկեց իր 5-րդ ալբոմը՝ «Made in Chernobyl»,<ref>[http://www.allmusic.com/album/made-in-chernobyl-r2048665/ Allmusic]</ref> որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ։ Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»։ Խումբն այժմ աշխատում է իր «Carnivalia» խորագրով ալբոմի վրա, որը նախատեսվում է լույս տեսնել 2011-ի ամռանը։<ref>[http://www.experienceviza.com/Viza/Welcome.html experienceviza.com Story]</ref>