«Սիմվոլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Սիմվոլիզմն''' արվեստում ([[գրականություն|գրականության]], [[երաժշտություն|երաժշտության]] և [[կերպարվեստ]]ի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է [[Ֆրանսիա]]յում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել [[19-րդ դար]]ավերջին և [[20-րդ դար]]ասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, [[Բելգիա]]յում և [[Ռուսաստան]]ում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ [[Ժան Մորեաս]]ը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված [[1886]]-ի սեպտեմբերին «[[Ֆիգարո]]յում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
 
Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ [[Սռեփան Մալարմե]], [[Արթյուր Ռեմբո]], [[Պոլ Վեռլեն]], [[Պոլ Վալերի]], Բելգիայում՝ [[Մորիս Մետերլինկ]], [[Էմիլ Վերհարն]], [[Ավստրիա]]յում և [[Գերմանիա]]յում՝ [[Ռայներ Մարիա Ռիլկե]], [[Նորվեգիա]]յում՝ [[Հենրիկ Իբսեն]], Ռուսաստանում՝ [[Վալերի Բրյուսով]], [[Ալեքսանդր Բլոկ]], [[Ֆյոդոր Սոլոգուբ]], [[Կոնստանտին Բալմոնտ]]  Սիմվոլիզմ՝ բացատրություն 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում։ Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։
 
{{Պոստիմպրեսիոնիզմ}}