«Դիսկրետ մաթեմատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Դիսկրետ մաթեմատիկան''' [[մաթեմատիկա]]յի ճյուղերից մեկն է, որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում [[դիսկրետ]] (ընդհատ) բնույթ ունեցող մաթեմատիկական կառուցվածքների հատկությունները։ Այդպիսի կառուցվածքներից են [[վերջավոր [[խմբեր]]ը, [[վերջավոր [[գրաֆներ]]ը, [[վերջավոր [[ավտոմատներ]]ը և այլն։ Ի տարբերություն դիսկրետ մաթեմատիկայի, դասական մաթեմատիկան հիմնականում զբաղվում է [[Անընդհատություն|անընդհատ]] բնույթ ունեցող կառուցվածքների հատկությունների ուսումնասիրությամբ։
 
Դիսկրետ և անընդհատ մաթեմատիկաների միջև հստակ սահմանազատում չկա. նրանց միջև անընդհատ տեղի է ունենում գաղափարների և մեթոդների փոխանակում և հաճախ հարկ է լինում ուսումնասիրել մոդելներ, որոնք միաժամանակ օժտված են և՛ դիսկրետ, և՛ անընդհատ հատկություններով։ Մաթեմատիկայում կան որոշ բաժիններ, որոնք կիրառում են դիսկրետ մաթեմատիկայի մեթոդներն անընդհատ կառուցվածքների ուսումնասիրման համար (օրինակ՝ [[հանրահաշվական երկրաչափություն]]ը) և հակառակը՝ դասական մաթեմատիկայի մեթոդները՝ դիսկրետ կառուցվածքների ուսումնասիրության համար (օրինակ՝ [[թվերի տեսություն|թվերի տեսության]] որոշ ասիմպտոտիկ հարցեր)։