«Տաթևի վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 4673541 խմբագրումը, որի հեղինակն է՝ 109.75.36.3 (քննարկում) մասնակիցը
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 185.
Տաթևի թևեր ճոպանուղու շահագործման ողջ եկամուտը ուղղվում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամին, որը նախատեսված է վանքի վերակառուցման և տեղական համայնքի զարգացման համար։ Տաթևի թևեր ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տասնապատկվել է։ 2012 թվականին նախագծի կողմերի միջև հուշագիր ստորագրվեց, (Ազգային մրցունակության հիմնադրամ, Հայ Առաքելական Եկեղեցի, ՀՀ մշակույթի նախարարություն), որը կնպաստի վանքի վերակառուցման աշխատանքների աշխուժացմանը։ Տաթևի վերածնունդ նախագծի ավարտը նախատեսվում է 2017 թվականի աշնանը<ref>[http://www.mediamax.am/ru/news/interviews/7625/ к 1111-летию обители]</ref>։
 
«Տաթևեր» ճոպանուղու երկարությունը հասնում է 5,7  կիլոմետրի, որով նա ամենաերկարն է աշխարհում։ Այն ձգվում է [[Որոտան]] գետի ափով և միավորում է երկու գյուղ՝ [[Հալիձոր]]ը և [[Տաթև (գյուղ)|Տաթևը]]։ Առավել բարձր կետը՝ անդունդի համեմատ ([[Սատանի կամուրջ]]), հասնում է 320 մետրի։ Ճոպանուղու վագոնը տեղավորում է 25 մարդ և շարժվում 37 կմ/ժ արագությամբ՝ ճանապարհը հատելով 11 րոպե և 25 վայրկյան ժամանակում<ref name="REG">ИА REGNUM // [http://www.regnum.ru/news/cultura/1336731.html В Армении запущена самая длинная в мире канатная дорога] // 16.10.2010</ref>։ 2010 թվականին նախատեսվում էր, որ տասը-տասնհինգ տարվա ընթացքում Տաթևի ճոպանուղի կայցելի մոտ երեք միլիոն մարդ<ref>[http://www.panarmenian.net/arm/news/55363/ Տիգրան Սարգսյան. Միջազգային զբոսաշրջային քարտեզներում հայտնվեց նոր կենտրոն]</ref>։ Միայն 2012 թվականին ճոպանուղուց վանքի 69000 այցելուներ օգտվել են ճոպանուղուց, իսկ [[Գորիս]] քաղաքում, որ ճոպանուղուց 20 կմ հեռավորության վրա է, բացվել են, 10 նոր հյուրանոցներ։
 
Ըստ [[Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամ]]ի 2010 թվականի փետրվարի քննարկման, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր։ Մինչ 2010 թվականի սեպտեմբերին նախատեսվում է ավարտել աշխարհի ամենաերկար [[ճոպանուղի|ճոպանուղու]] կառուցումը Տաթևում, որը կլինի 5.7 կմ, որը կառուցվելու է [[Շվեյցարիա|շվեյցարական]] [[Գարավենտա]] ձեռնարկության միջոցով, և ձգվելու [[Սյունիքի մարզ]]ի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը<ref>{{cite web|url=http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20100216_8&flag=am|title=Հայաստանի Հանրապետություն՝ Աշխարհում ամենաերկար ճոպանուղին կլինի Հայաստանում|date=2010-02-16|accessdate=2010 թ․ մարտի 11}}</ref><ref>{{cite web|url=http://ankakh.com/2009/07/5587/|title= Անկախ՝ Տաթևի վանք տանող ճոպանուղին կլինի աշխարհում ամենաերկարը|date=2009-07-14|accessdate=2010 թ․ մարտի 11}}</ref>։ Այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է 25 միլիոն [[ԱՄՆ դոլար]]<ref>{{cite web|url=http://www.cf.am/?laid=2&com=module&module=static&id=23|title=Տաթևի վերածնունդ ծրագիր|accessdate=2010 թ․ մարտի 11}}</ref>։