«Փոլ ՄաքՔարթնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎The Beatles: փոխարինվեց: <ref → <ref (5) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 21.
[[Պատկեր:20 forthlin road.jpg|thumb|250 px|Ֆորթլին Ռոուդի բնակարանը, 20]]
 
[[1954 թվական]]ին ՄաքՔարթնի ընտանիքը տեղափոխվեց Ուոլեսի շրջան, ապա՝ Սպիկ, իսկ [[1955 թվական]]ին՝ Ալերթոն, որտեղ նրանք տեղավորվեցին Ֆորթլին Ռոուդի №  20 տանը<ref name="macca">{{cite web
| url = http://maccarock.narod.ru/bio.htm
| title = Փոլ ՄաքՔարթնիի կենսագրություն
Տող 41.
}}</ref>: Ինչպես հետագայում վերհիշում էր ՄաքՔարթնին, հենց հայրը իր նվերով օգնեց իրեն կազդուրվել մոր մահի շոկից։ Փոլը այդ ժամանակներից սկսած՝ բաց չէր թողնում սքիֆլ խմբերի ոչ մի համերգ, ժամերով լսում էր Radio Luxembourg ռադիոյի ծրագրերը, սովորում էր [[Էլվիս Փրեսլի]]ի և Ռիչարդ Լիթլի հիթերը, պատճենում էր աստղերի երգերն ու տեսքը։
 
Փոլի հայրը, որ նախկինում շեփորահար և դաշնակահար էր (1920-ական թվականներին նվագում էր սեփական Jim Mac’s Jazz Band խմբում)<ref name="beatles_bible">{{cite web|author=|date=|url=http://www.beatlesbible.com/people/paul-mccartney/|title=The Beatles Bible. Paul McCcrtney|publisher=www.beatlesbible.com|accessdate=2011 թ․ հունվարի 1|archiveurl=http://www.webcitation.org/6188wBrQx|archivedate=2011-08-22}}</ref>, իր որդիներին ընկերական և ստեղծագործական միջավայրում էր դաստիարակում. հազվադեպ չէին բոլոր երեքի միասին երգելն ու նվագելը և տեղական համերգներին հաճախելը։ Ջեյմս ՄաքՔարթնին, որ 14 տարեկանից սկսել էր աշխատել, 62 տարեկանում թոշակի անցավ և շաբաթական 10 ֆունտ էր ստանում։ Դա չխանգարեց նրան «…հիանալի հայր լինել, որի համար երեխաների կրթությունը առաջնային նշանակություն ուներ»<ref name="goldman"/>: Կնոջ մահից հետո Ջեյմս ՄաքՔարթնին որդիներին միանգամից ակտիվ գործունեության մղեց։ «Նա մեզ արագորեն դուրս բերեց երեխայական հոգեվիճակից: 12 տարեկան հասակում ես արդեն վաճառական էր. «Տուկ-տուկ, չէի՞ք ցանկանա դառնալ մեր այգեգործական ակումբի հաճախորդը»,  - վերհիշում էր Փոլը։ Նման դաստիարակությունը կարևոր դեր խաղաց նրա կյանքում. ՄաքՔարթնին միշտ հեշտությամբ կարողանում էր լեզու գտնել մարդկանց հետ։ Ինչպես գրում էր Ա. Գոլդմանը. {{քաղվածք|Երեք տղամարդ միմյան միջև բաժանել էին աշխատանքը: Փոլը և Մայքլը կրակ էին անում և սեղանը գցում, Ջիմը պատրաստություններ էր տեսնում: Միաժամանակ երեքն էլ պիտի տնտեսեին… Մանկուց աղքատության մեջ ապրած Փոլը, նույնիսկ միլիոնատեր դառնալով, շատ տնտեսող էր մնում: Սակայն ամենազարամանալին Ջիմի դաստիարակության մեջ այն էր, որ նա կարողացավ որդուն հավասարակշռված մարդ դարձնել: Դեռ շատ երիտասարդ տարիքից լինելով շոու բիզնեսի աշխարհում, որտեղ շատերը պարզապես իրենց կորցնում են, Փոլ ՄաքՔարթնին իր ողջ կյանքի ընթացքում չարեց ոչ մի այնպիսի բան, ինչը վտանգի տակ կդներ իր հաջողակ կարիերան<ref name="goldman">Գոլդման, Ալբերտ, «Ջոն Լենոնի կյանքը» («Նշանավոր մարդկանց կյանքը» շարքից) - Մ, 2004.</ref>:|}}
 
Մոր մահից հետո ՄաքՔարթնիի բնակարանը բարեկամներով լցվեց։ Ամենահոգատարը տիկին Ջինն էր, որը հետագայում հիշատակվել է ՄաքՔարթնիի երգացանկում («Let 'Em In»)։ Այնուամենայնիվ Փոլի համար տանը «սարսափելի դատարկություն» էր։ Չնայած իր անմիջականությանը՝ դպրոցական տարիներին Փոլի ժամանակի մեծ մասը միայնակ էր, հաճախ՝ բնության գրկում, թափառում էր դաշտերով կամ ծառ էր բարձրանում (նման կերպ պատկերացնելով, թե իբր իրենց բանակի է պատրաստում. այդ հիշողությունները կիսով չափ արտահայտվել են «Mother Nature’s Son» երգում)։ Նրա մեկ այլ հետաքրքրությունը դարձավ ավտոբուսի երկրորդ հարկով քաղաքի կենտրոնով շրջագայելը. այդ տպավորությունները իրենց արտահայտությունն են գտել [[The Beatles]]-ի մի շարք հանրահայտ երգերում, մասնավորապես՝ «A Day in the Life»-ում (որտեղ հերոսը նստում է վերևում, ծխում է և քնում) կամ «Penny Lane»-ում. ուր էլ որ գնար Փոլը՝ դպրոց, հյուր կամ ընկերների մոտ, նա առաջին հերթին հենց այդ փողոցն էր գնում։
Տող 50.
Թոլի դպրոցական ընկերներից մեկը՝ Էվեն Վոուենը, որ ժամանակ առ ժամանակ նվագում էր [[Ջոն Լենոն]]ի The Quarrymen խմբում, հրավիրեց Փոլին անսամբլում հանդես գալու համար Ուոլթոնի Սուրբ Պետրոս եկեղեցում։ ՄաքՔարթնիի առաջին հանդիպումը Լենոնի հետ տեղի ունեցավ [[1957 թվական]]ի [[հուլիսի 6]]-ին։ Ինքը ՄաքՔարթնին այսպես էր պատմում անսպասելի ունկդրման մասին, որ կամակերպվել էր անսամբլի անդամներից կողմից<ref name="anthology">{{cite web|url=http://www.wingspan.ru/booksrus/antr/02.html|title=The Beatles-ի ծագումը. Փոլ ՄաքՔարթնի|accessdate=2009 թ․ սեպտեմբերի 30–ին|language=en|publisher=www.wingspan.ru|archiveurl=http://www.webcitation.org/618AGWNuI|archivedate=2011-08-22}}</ref>: {{քաղվածք|Ջոնը կանգնած էր իմ մեջքի ետևում՝ հենվելով իմ ուսին, և շնչում էր: Մենք բոլորս հասցրինք խմել: Ես մտածում էի. «Գրո՛ղը տանի, սա ո՞վ է»: Բայց նրան դուր եկավ այն, ինչ ես նվագում էի. «Whole Lotta Shakin' Goin' On» դո մաժորում, ես նաև գիտեի «Tutti Frutti»-ն և «Long Tall Sally»-ն: Հետո ես կիթառ նվագեցի՝ բռնելով իմ կերպ: Ես նվագեցի «Twenty Flight Rock» երգը, որի բոլոր բառերը գիտեի: «Քուորիմենը» ցնված էին նրանով, որ ես իսկապես գիտեի այդ երգը և կարողանում էի կատարել: Այդպես էլ ես հասա «Բիթլզ»:|}}
 
Առաջին հերթին Փոլը Ջոնին կիթառը լարել սովորեցրեց. մինչ այդ Ջոնը իր հարևանին գումար էր վճարում, որպեսզի նա իր փոխարեն կատարեր աշխատանքը։ Ջոնն օգտագործում էր երկմատանի ակորդները բանջոյի համար, որոնց նրան սովորեցրել էր մայրը՝ Ջուլիան։ Փոլն ավելի շատ ակորդներ գիտեր, բայց, քանի որ նա ձախլիկ էր, գործընկերը պիտի աներ աշխատանքի ավելի բարդ մասը։ ՄաքՔարթնիի և Լենոնի ընկերությունը բացասաբար ընդունվեց բարեկամների կողմից. Միմի մորաքույրը, որ դաստիարակել էր Ջոնին, Փոլին ցածր էր դասում, ՄաքՔարթնի ավագը զգուշությամբ էր վերաբերում Ջոնին («Օհ, որդի, նա քեզ ինչ-որ պատմության մեջ կգցի»)։ Բայց Ջոնի և Փոլի համագործակցությունը արագ առաջ էր ընթանում, իսկ արդեն [[1957 թվական]]ի ամառային արձակուրդների ժամանակ նրանք միասին սկսեցին երգ գրել. Ֆորթլին Ռոուդի տանը Ջեյմս ՄաքՔարթնիի աշխատանքից տուն վերադառնալուց երեք ժամ առաջ։ Փոլը վերհիշում էր, որ նրանք սկսեցին լրջորեն երգել ստեղծել և առաջին հերթին տետր ձեռք բերեցին, որի յուրաքանչյուր էջում գրեցին. «Լենոն-ՄաքՔարթնիի օրիգիալ ստեղծագործություն»: «Մենք միանգամից մեզ սկսեցինք դիտարկել որպես նոր մեծագույն հեղինակային զույգ»,  - ասում էր նա։ Առաջին րգը, որի տեքստը և ակորդները հայտնվեցին տետրում, «Too Bad About Sorrows»-ն էր։ Հետագայում գրվեցին «Just Fun»-ը, «In Spite of All the Danger»-ը և «Like Dreamers Do»-ը (որը Փոլը համարում էր «շատ վատը» և տվեց կատարելու Applejacks խմբին)։ Նրա խոսքերով՝ մի փոքր ավելի լավն էին «One After 909»-ը, և, վերջապես, «Love Me Do»-ն, որը իր բնույթով գագաթնակետն էր. «վերջապես մի երգ, որը կարելի էր ձայնագրել»:
 
Դեռ 1954 թվականին ավտոբուսով դպրոց գնալիս Փոլը ծանոթացել էր [[Ջորջ Հարիսոն]]ի հետ. վերջինս ոչ հեռու էր ապրում։ Նրանք ընկերացել էին։ Այժմ Փոլը համոզեց Ջոնին, որ իրենց խումբ ընդունեն պատանի Ջորջին։ [[1960 թվական]]ին ընտրելով մի քանի անուններ՝ The Silver Beatles անվամբ խումբը մեկնեց [[Համբուրգ]], որտեղ կրճատեց անունը՝ դարձնելով [[The Beatles]]:
Տող 176.
|isbn = 5-353-02454-0
}}
* The BEATLES: Иллюстрированный справочник / В. Ястребов Ю. Герасимова, Н. Миронова.  - Ульяновск: РИА «Симбвестинфо», [[1999]].  - 936 с.: ил.  - (Справочники от «Симбвестинфо»)  - ISBN 5-86174-011-9:
 
== Արտաքին հղումներ ==