«Վլադիմիր Պուտին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: <ref → <ref (37) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 232.
2000 թվականի օգոստոսին երկրի սահմանադրական-քաղաքական համակարգում կատարված առաջին խոշոր բարեփոխում [[Դաշնային խորհուրդ|Դաշնային խորհրդ]]ի կարգի փոփոխությունն էր, որի արդյունքում նահանգապետերը և մարզերի օրենսդիր իշխանության ղեկավարները, որոնք մինչ այդ ի պաշտոնե էին Դաշնային խորհրդում, փոխվեցին նշանակովի ներկայացուցիչների. վերջիններս պետք է աշխատեին Դաշնային խորհրդում մշտական և պորֆեսիոնալ հիմունքներով (ընդ որում նրանցից մեկին նշանակում էր նահանգապետը, երկրորդին՝ մարզի օրենսդիր մարմինը)։ Նահանգապետերի կողմից կորցրած լոբբիստական հնարավորությունների փոխհատուցման նպատակով ստեղծվեց խորհրդակցական մարմին՝ [[ՌԴ Պետական խորհուրդ|Պետական խորհուրդ]]ը։
 
2004 թվականի սեպտեմբերի՝ [[Բեսլանի ահաբեկչություն|Բեսլանի ահաբեկչական]] գործողությունից մի քանի օր անց, Պուտինը հայտարարեց, որ մտադիր է չեղարկել մարզերի ղեկավարների ընտրությունները՝ այդ քայլը հիմնավորելով ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումով։ Համաձայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) անցկացրած հարցման՝ դա արվեց հարցվածների 48%-ի կամքին հակառակ<ref>[http://www.gazeta.ru/2004/09/22/oa_134315.shtml Մեծամասնությունը հանդես է եկել Պուտինի դեմ] սեպտեմբերի 23, 2004  թ{{ref-ru}}</ref>։ Մեծամասնությունը հանդես եկավ Պուտինի դեմ։ Ինչպես նաև անցում կատարվեց կուսակցական ցուցակներով Պետական դումա պատգամավորների ընտրության կարգին։ Պետական դումայում տարածքային ներկայացուցչությունը վերացվեց, Դաշնային խորհրդի անդամների կեսը նշանակվում էին նահանգապետերի կողմից, որոնք էլ իրենց հերթին նշանակվում էին նախագահի կողմից։
 
2003 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Պետական դումայում ձայների մեծամասնությունը ստացավ նախագահին հարող «Միացյալ Ռուսաստան» ({{lang-ru|«Единая Россия»}}) կուսակցությունը (ընդ որում [[Բորիս Գրիզլով]]ը դարձավ [[Պետդումա]]յի նախագահ)։ Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար [[ՌԴ Կոմունիստական կուսակցություն]]ը, [[Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն]]ը և «Հայրենիք» («Родина») խումբը։ Ընտրություններում հաղթելով և իր կազմի մեջ ընդունելով անկախ պատգամավորների մեծամասնությանը, միամանդատ շրջաններից ընտրված պատգամավորներին, Ազգային կուսակցության բոլոր պատգամավորներին, մյուս կուսակցություններից «փախածներին»՝ «[[Միացյալ Ռուսաստան]]»-ը ստացավ սահմանադրական մեծամասնությունը, որը թույլ էր տալիս քվեարկության ժամանակ հստակ հաղթահարել ընդդիմադիր կուսակցությունների դիմադրությունը։