«Թալեաթ Մեհմեդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 19.
}}</ref>։ Ավարտել է Էդիրնի բարձրագույն դպրոցը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է որպես ծառայող հեռագրատանը<ref>Алан Мурхед "Борьба за Дарданеллы", стр․ 11</ref>, որտեղ որպես [[Աբդուլ Համիդ II|աբդուլհամիդյան]] բռնապետության դեմ պայքարի ապագա մասնակից՝ միացավ [[երիտթուրքեր]]ին։ 1893 թվականին ձերբակալվեց քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելու համար։ Երկու տարի անց ազատ արձակվեց և աքսորվեց [[Սալոնիկ]], որտեղ ղեկավարում էր երիտթուրքերի կուսակցության տեղի բաժանմունքը և մտավ [[Էմանուել Կարասո]]յի հիմնած «Ռիզորտ Մակեդոնիա» մասսոնական ժողովարան։ 1898-1908 թվականներին Սալոնիկում աշխատում էր փոստատար՝ արդյունքում դառնալով տեղի փոստային ծառայության ղեկավարը։
 
1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո ընտրվեց [[Մեջլիս]]ի պատգամավոր։ 1909 թվականին [[Ստամբուլ]]ում հիմնեց «Հյուր վե Քաբուլ Էդիլմիշ» [[մասսոնական ժողովարան]]ը և 2 տարի զբաղեցնում էր Մեծ մագիստրոսի պաշտոն<ref>[http://www.mason.org.tr/index.php?option=com_content&task=view&id=44&Itemid=52 Hür ve Kabul Edilmiş Masonlar Büyük Locası Derneği  — Önceki Büyük Üstatlar]</ref>։
 
1909-1912 թվականին Թալեաթը Օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարն էր։ 1910 թվականին մեջլիսում չեղարկեց «Ընկերակցության օրենքը» և արգելեց ըստ ազգային պատկանելության ընկերակցությունների հիմնումը։ Ողջ կայսրության տարածքում փակվեցին բոլոր ազգային ակումբները, իսկ [[Մանաստիրի վիլայեթ]]ում տեղի սատրապ [[Շևքեթ Թուրգութ փաշա]]ն զինաթափման հրեշավոր գործողություն կազմակերպեց<ref>Петров, Тодор, Билярски, Цочо (съставители), „ВМОРО през погледа на нейните основатели“, Военно Издателство, София, 2003, стр. 175.</ref>։ Խաղաղ բնաակչությունը ծաղրանքի էր ենթարկվում, Բուլղարական սահմանադրական ակումբների միության ղեկավարների մի մասը փակվեց [[Փոքր Ասիա]]յի բանտերում, իսկ մյուսներն էլ՝ սպանվեցին։