«Ալբերտ Այնշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 499.
 
=== Ո՞վ է հայտնագործել E=mc² բանաձևը ===
Զանգվածի և էներգիայի փոխադարձ կապն արտահայտող օրենքը՝ E=mc², Այնշտայնի ամենահայտնի բանաձևն է։ Որոշ աղբյուրներ այս հարցում Այնշտայնին նախապատվություն տալը կասկածելի են համարում՝ <ref>[http://online.wsj.com/article_email/SB122057596002301929-lMyQjAxMDI4MjAwNjUwNzY1Wj.html Մեծ և անկատար]</ref> հղում անելով այն փաստին, որ համանման և նույնիսկ միևնույն բանաձևը գիտության պատմաբանների կողմից հայտնաբերվել են [[Նիկոլայ Ումով]]ի ավելի վաղ ([[1873]] թ.) աշխատանքներում,<ref>Ն. Ումով «Պարզ միջավայրերի տեսությունը և էլեկտրաստատիկ և էլեկտրադինամիկ փոխազդեցությունների հիմնական օրենքների հետևանքներում դրա կիրառումը», Օդեսա, 1873 թ.</ref>, ինչպես նաև [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն]]ի ([[1881]] թ.), [[Օլիվեր Հևիսայդ]]ի ([[1890]] թ.), [[Անրի Պուանկարե]]ի ([[1900]] թ.) և Ֆ. Հասենորլի ([[1904]] թ.) աշխատություններում։ Բոլոր այս հետազոտությունները վերաբերվում էին մասնավոր դեպքերի՝   եթերի կամ լիցքավորված մասնիկների ենթադրվող հատկություններին։ Օրինակ՝ Ումովը հետազոտում էր եթերի խտության հնարավոր կախվածությունը [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիայի խտությունից, իսկ ավստրիացի ֆիզիկոս Ֆ. Հասենորլը [[1904]]-[[1905]] թթ. կատարած աշխատանքներում<ref>''Ֆ. Հասենորլ''. Zur -Theorie der Strahlung in bewegten Korpern. Ann. Phys., Band 15, Seite 344-370, (1904); 16, 589 (1905).</ref> ենթադրեց, որ ճառագայթման էներգիան համարժեք է լրացուցիչ «էլեկտրամագնիսական զանգվածի»-ն և նրա հետ առնչվում է հետևյալ բանաձևով՝ <math>~E=\frac{3}{4}mc^2</math><ref name=KUDR41/>
 
Այնշտայնն առաջինը ներկայացրեց այդ առնչությունը որպես դինամիկայի համընդհանուր օրենք, որը վերաբերվում է նյութի բոլոր տեսակներին և չի սահմանափակվում էլեկտրամագնիսականությամբ։ Բացի այդ, վերը թվարկված գիտնականներից շատերը այդ օրենքը կապում էին հատուկ «էլեկտրամագնիսական զանգված»-ի գոյության հետ, որը կախված է էներգիայից<ref name=KUDR41>[http://www.edu.delfa.net/Interest/biography/biblio.htm Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», հատոր՝ 3, 1974 թ.]</ref>։ Այնշտայնը համախմբեց զանգվածների բոլոր տեսակները և նշեց հակադարձ կախվածությունը՝ ցանկացած ֆիզիկական առարկայի խտությունն աճում է էներգիային համընթաց։
Տող 544.
 
{{քաղվածք|Ինչո՞ւ հենց ես եմ ստեղծել հարաբերականության տեսությունը։ Երբ ես ինձ տալիս եմ այդ հարցը, ապա ինձ թվում է, որ պատճառը հետևյալն է։ Նորմալ հասուն մարդն ընդհանրապես չի մտածում տարածության և ժամանակի խնդրի մասին։ Իր կարծիքով, նա այդ մասին արդեն մտածել է մանկությունում։ Իսկ ես էլ զարգացել եմ բանականորեն այնքան դանդաղ, որ տարածությունն ու ժամանակը սկսեցին զբաղեցնել իմ մտքերը, երբ ես արդեն մեծահասակ էի։ Բնականաբար, ես կարող էի ավելի խորը մտածել խնդրի մասին, քան նորմալ հակումներով երեխան։|}}
* Մի անգամ Գերմանիայում Այնշտայնը մասնակցեց բարեգործական համերգի։ Տեղացի լրագրողը, հիացած նրա կատարումով, հարցրեց իր հարևանուհուն՝ «Այս ո՞վ է նվագում» և ստացավ պատասխան՝ «Ինչպե՞ս, դուք չճանաչեցի՞ք։ Սա ախր ինքը Այնշտայնն է։»  - «Ահ, այո, իհարկե»։ Հաջորդ օրը թերթում հայտնվեց փոքրիկ հոդված մեծ երաժիշտ, անկրկնելի ջութակահար, Ալբերտ Այնշտայնի ելույթի մասին։ «Մեծ երաժիշտը» շատ ուրախացավ, կտրեց հոդվածը և հպարտորեն ցույց էր տալիս իր ծանոթներին՝ «Դուք կարծում եք, ես գիտնակա՞ն եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»<ref>{{cite book |author= Ֆրիման |title= Այբերտ Այնշտայնի պատմությունը |location= Նյու Յորք |year= 1958|pages=124}}</ref>։
* [[1932]] թվականին ամերիկյան «Կանանց հայրենասիրական ընկերությունը» պահանջեց թույլ չտալ Այնշտայնին մուտք գործել ԱՄՆ, քանի որ ըստ նրանց նա հայտնի խառնակիչ և [[կոմունիզմ|կոմունիստ]] է։ Վիզա ի վերջո տվեցին, իսկ Այնշտայնը ցավով գրեց թերթում՝ «Ես երբեք չէի ստացել գեղեցիկ սեռից այսպիսի եռանդուն մերժում, իսկ եթե նույնիսկ ստացել էի, ապա ոչ այսքանից միանգամից»<ref>{{cite book |author= Ա. Այնշտայն|title= Ինչպես եմ տեսնում աշխարհը|location= Փարիզ|year= 1934|pages=57}}</ref>։
* Հայտնի լուսանկարը, որտեղ Այնշտայնը լեզու է ցույց տալիս, կատարվել է լրագրողների և լուսանկարչի պնդերեսության շնորհիվ, երբ նրանցից մեկը խնդրել է Այնշտայնին «ժպտալ խցիկին»<ref>{{cite journal|author=Հանս-ժոզեֆ Կուպեր|year=2000|url=http://www.einstein-website.de/z_information/variousthings.html#tongue|title=Լուսանկարը տարածվում է աշխարհով մեկ - Այնշտայնի լեզուն|accessdate=14 փետրվար 2012|language=en|description=|archiveurl=http://www.webcitation.org/65TeZYR9Q|archivedate=2012-02-15}}</ref>։