«Վեներա (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 111.
 
== Հիմնական տվյալներ ==
Վեներայից Արեգակ ընկած միջին հեռավորությունն է 108  միլիոն կմ (0,723 ա. մ.)։ Վեներայից [[Երկիր]] հեռավորությունը փոփոխվում է 40-ից 259  միլիոն կմ միջակայքում<ref>[http://kosmos-x.net.ru/index/0-61 Վեներան, ամեն ինչ տիեզերքի մասին]</ref>։ Նրա [[ուղեծիր]]ը շատ մոտ է շրջանաձևին, [[էքսցենտրիսիտետ]]ը կազմում է ընդամենը 0,0068։ Նրա պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ կազմում է 224,7 երկրային օր, միջին ուղեծրային արագությունը 35 կմ/վ։ Ուղեծրի թեքումը [[խավարածիր|խավարածրի]] հարթությանը հավասար է 3,4°։
 
[[Պատկեր:4 Terrestrial Planets Size Comp True Color.png|մինի|upright=1.2|ձախից|Երկրային խմբի մոլորակների չափերի համեմատությունը (ձախից աջ)՝ [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]], Վեներա, [[Երկիր]], և [[Մարս (մոլորակ)|Մարս]], իրական գույներով]]
Տող 120.
|title=Հրաբխային աշխարհները. Հետազոտելով Արեգակնային համակարգի հրաբուխները|publisher=Սփրինգեր|year=2004
|isbn=3-540-00431-9|page=61}}</ref>։ Վեներայի տրամագիծը կազմում է 12 092 կմ (միայն 650 կմ-ով փոքր, քան Երկրինը), իսկ նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 81,5% (4,87{{e|24}}կգ)։ Վեներայի մակերևույթի վրա պայմանները արմատապես տարբերվում են Երկրի պայմաններից, նրա խիտ [[ածխաթթու գազ]]ով հարուստ [[մթնոլորտ]]ի պատճառով։ Վեներայի մթնոլորտի մեծ մասը կազմում է ածխաթթու գազը՝ 96.5%, իսկ մնացած մասի մեծամասնությունը կազմում է [[ազոտ]]ը՝ 3.5%<ref>{{cite web |url= http://www.daviddarling.info/encyclopedia/V/Venusatmos.html|title=Վեներայի մթնոլորտը
|work=Աստղակենսաբանության հանրագիտարան, Աստղագիտություն և տիեզերական թռիչք|accessdate=2007 թ․ ապրիլի 29}}</ref>։ Վեներայի միջին խտությունը կազմում է 5,24 գ/սմ³<ref name="surdin" />։ Մակերևույթի մոտ ազատ անկման արագացումը կազմում է 8,87 մ/վ², իսկ [[երկրորդ տիեզերական արագությունը]]՝  10,46 կմ/վ։
 
=== [[Վեներայի մթնոլորտը|Մթնոլորտը]] ===
[[Պատկեր:Venusatmosphere-hy.svg|մինի|ձախից|200px|Մթնոլորտի ջերմաստիճանի կախումը բարձրությունից]]
Վեներայի [[մթնոլորտ]]ը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից (96  %) և ազոտից (համարյա 4  %)։ Ջրային գոլորջին և թթվածինը նույնպես նկատվում են այստեղ, սակայն հետքերի տեսքով (0,02  % և 0,1  %)։ Վեներիական մթնոլորտում կա 105 անգամ ավելի շատ գազ, քան երկրայինում<ref name="athm">[http://space.rin.ru/articles/html/53.html Մոլորակի կառուցվածքը - Աստղագիտությունը և տիեզերքը]</ref>։ Մակերևույթի մոտ [[մթնոլորտային ճնշում|ճնշումը]] կազմում է 93 մթն., ջերմաստիճանը՝ 750 [[Կելվին|Կ]] (475&nbsp;°C)։ Դա գերազանցում է [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիի]] մակերևույթի ջերմաստիճամը, որը գտնվում է երկու անգամ ավելի մոտ Արեգակին։ Վեներայի վրայի այսպիսի բարձր ջերմաստիճանի պատճառը հանդիսանում է [[ջերմոցային էֆեկտ]]ը, որը ստեղծվում է խիտ ածխաջրածնային մթնոլորտի կողմից։ Վեներայի մթնոլորտի խտությունը մակերևույթի մոտ ընդամենը 14 անգամ է փոքր ջրի խտությունից։ Չնայած մոլորակի դանդաղ պտույտին, մոլորակի ցերեկային և գիշերային կողմերում ջերմաստիճանի տատանումներ չեն նկատվում, մթնոլորտի բարձր ջերմային իներցիայի պատճառով։ Վեներայի մթնոլորտը ձգվում է մինչև 250 կմ բարձրությունը<ref>{{cite news|url=http://infox.ru/science/universe/2010/10/08/Vyenyera.phtml|title=Արբանյակը քաշվեց Վեներայի հետևից|last=Կոտլյար|first=Պավել|date=2010-09-09|publisher=infox.ru}}</ref>։
 
Ամպերի ծածկույթը գտնվում է 30-60 կմ բարձրության վրա և կազմված է մի քանի շերտերից։ Ամպերի քիմիական կազմությունը առայժմ չի որոշված։ Ենթադրվում է, որ նրանց մեջ կարող են պարունակվել խտացված ծծմբային թթվի կաթիլներ, ծծումբի և քլորի միացություններ։ Վեներայի մթնոլորտի մեջ իջած տիեզերական սարքերից կատարված չափումները ցույց տվեցին, որ ամպերի ծածկույթը ոչ այնքան խիտ է, և ավելի շուտ հիշեցնում է թեթև մշուշ։
Տող 138.
Սովետական «[[Վեներա-8]]» սարքի տվյալներով, մակերևույթի մոտ լուսավորվածությունը, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 5,5° անկյան տակ կազմում է 350 ± 150 [[լյուքս]], այսինքն, ճառագայթման միայն աննշան մասն է հասնում մոլորակի մակերևույթին։ Արեգակի զենիթում գտնվելու պայմաններում լուսավորվածությունը կազմում է արդեն 1000 - 3000 լյուքս<ref>{{cite web|url=http://www.laspace.ru/rus/venera8.php|title=Վեներա-8|publisher=Լավոչկինի անվան ԳԱՄ|accessdate=2011 թ․ ապրիլի 9|archiveurl=http://www.webcitation.org/611HVkiFo|archivedate=2011-08-18}} {{ref-ru}}</ref>։ Վեներայի վրա երբեք չեն լինում պարզ օրեր<ref>[http://planetarium-kharkov.org/?q=node/262 Աստղագիտության 50 հետաքրքիր փաստեր]</ref>։
 
«[[Venus express]]» սարքի տվյալների հիման վրա պարզվեց, որ Վեներայի մթնոլորտում նույնպես կա օզոնային շերտ<ref name="ozon">[http://lenta.ru/news/2011/10/07/ozone/ Վեներայի մոտ գտնվեց օզոնային շերտ]</ref><ref>[http://www.newscientist.com/article/dn21021-venus-has-an-ozone-layer-too.html Վեներան ունի օզոնային շերտ]</ref>։ Ի տարբերություն երկրայինի այն տեղաբաշխված է մոտ 100  կմ բարձրության վրա և պարունակում է մի քանի անգամ ավելի քիչ օզոն, քան երկրայինը։ Ենթադրվում է, որ օզոնային շերտը Վեներայի վրա առաջանում է արեգնակային ճառագայթման ազդեցության տակ ածխաթթու գազից։ Գիտնականները նշում են, որ օզոնի պարունակությունը Վեներայի վրա հատկանշական է ձևավորման ոչ-օրգանական առաջացման սցենարի համար<ref name="ozon" />։
 
=== Կլիման ===
[[Պատկեր:Venus2 mag big.png|մինի|ձախից|200px|Վեներայի տոպոգրաֆիկ քարտեզը]]
Հաշվարկները ցույց են տալիս, որ մթնոլորտի բացակայության դեպքում Վեներայի մակերևույթի մոտ ջերմաստիճանը չէր անցնի 80&nbsp;°C։ Սակայն իրականում Վեներայի մակերևույթին ջերմաստիճանը (մոլորակի միջին շառավիղի մակարդակի վրա)  կազմում է մոտ 750 Կ (477&nbsp;°C), ընդ որում նրա օրական տատանումները աննշանակալի են։ [[Մթնոլորտային ճնշում]]ը մոտ 93 մթն. է, [[գազ]]ի խտությունը համարյա երկու անգամ բարձր է, քան Երկրի մթնոլորտում։ Այս փաստերի պարզումը հիասթափություն եղավ շատ հետազոտողների համար, ովքեր հուսով էին, որ այս Երկրին այդքան նման մոլորակի վրա պայմանները պետք է լինեին մոտ այն պայմաններին, որոնք եղել էին Երկրի վրա [[քարաածխածնային ժամանակաշրջան]]ում, և հետևաբար, այնտեղ կարող էր գոյություն ունենալ նման [[կենսոլորտ]]։ Փասորեն, իջեցվող սարքերի միջոցով պարզվեց, որ Վեներայի մակերևույթի վրա ջերմոցային էֆեկտի պատճառով ստեղծված ջերմաստիճանային պայմաններում հեղուկ ջրի գոյությունը բացառվում է։
 
Ջերմոցային էֆեկտը մթնոլորտում հանգեցնում է մակերևույթի չափազանց ուժեղ տաքացմանը, ստեղծում է [[ածխաթթու գազ]] և [[ջրային գոլորշի]], որոնք ինտենսիվորեն կլանում են Վեներայի մակերևույթի կողմից արձակվող ինֆրակարմիր (ջերմային) ճառագայթները։ Ջերմաստիճանը և ճնշումը սկզբում նվազում են բարձրության հետ, ջերմաստիճանի մինիմումը՝ 150 - 170 Կ (−125… −105&nbsp;°C) գրանցվել է 60-80 կմ բարձրության վրա<ref>[http://www.college.ru/astronomy/course/content/chapter4/section3/paragraph2/theory.html Քոլեջ.ռու]</ref>։ Բարձրության ավելացման հետ դրանից հետո ջերմաստիճանը աճում է, հասնելով 310 - 345 Կ (35 - 70&nbsp;°C) 90-120 կմ բարձրության վրա<ref>[http://www.rian.ru/science/20071129/90077395.html ՌԻԱ գործակալություն]</ref>։
Տող 152.
[[Պատկեր:Venus structure.jpg|մինի|180px|Վեներայի ներքին կառուցվածքը]]
 
Վեներայի մակերևույթի հետազոտությունները հնարավոր դարձան [[ռադիոտեղորոշում|ռադիոտեղորոշման]] մեթոդների զարգացման հետ։ Մակերևույթի առավել ամբողջական քարտեզը ստեղծել է ամերիկյան «[[Մագելան (ԱՄԿ)|Մագելան]]» ԱՄԿ-ն, որը լուսանկարել է մակերևույթի 98  %։ Վեներայի քարտեզագրումը ի հայտ բերեց հսկայական բարձրավանդակներ։ Դրանցից ամենամեծերըը [[Իշտարի երկիր]]ը և [[Ափրոդիտեյի երկիր]]ը չափերով համեմատելի են երկրային մայրցամաքների հետ։ Մոլորակի մակերևույթին հայտնաբերվել են նաև բազմաթիվ [[խառնարան]]ներ։ Հավանաբար դրանք առաջացել են երբ Վեներայի մթնոլորտը ավելի նոսր էր։ Մոլորակի մակերևույթի զգալի մասը երկրաբանորեն երիտասարդ է (500  միլիոն տարվա կարգի)։ Մակերևույթի 90  % ծածկված է քարացած [[բազալտ]]ային [[լավա]]յով։
 
[[2009]] թվականին հրատարակվեց Վեներայի հարավային կիսագնդի քարտեզը, որը ստեղծվել էր «[[Venus express]]» տիեզերական սարքի միջոցով։ Այս քարտեզի հիման վրա առաջ քաշվեցին Վենեայի վրա նախկինում օվկիանոսների առկայության և ուժեղ տեկտոնիկ ակտիվության մասին վարկածներ<ref>{{cite web|url=http://www.rian.ru/science/20090714/177403770.html|title=Վեներայի վրա անցյալում եղել են օվկիանոսներ և հրաբուխներ|publisher=ՌԻԱ Նովոստի|date=2009-07-14|archiveurl=http://www.webcitation.org/616VpANeW|archivedate=2011-08-21}}</ref>։
 
Առաջարկվել են Վեներայի ներքին կառուցվածքի մի քանի մոդելներ։ Համաձայն առավել իրատեսական մոդելի, Վեներան ունի երեք շերտ։ Առաջինը՝ կեղևը, որի հաստությունն է մոտ 16  կմ։ Երկրորդը՝ մանտիան է, սիլիկատային շերտը, որը ունի մոտ 3300  կմ խորություն մինչև երկաթյա միջուկը, որի զանգվածը կազմում է մոլորակի զանգվածի մոտ մեկ չորրորդ մասը։ Քանի որ մոլորակի սեփական մագնիսական դաշտը բացակայում է, համարվում է, որ երկաթյա միջուկում տեղի չի ունենում լիցքավորված մասնիկների տեղաշարժ, էլեկտրական հոսանք, որի արդյունքում և առաջանում է մագնիսական դաշտ։ Հետևաբար, նյութի շարժում միջուկում տեղի չի ունենում, այսինքն այն գտնվում է պինդ վիճակում։ Մոլորակի կենտրոնում խտությունը հասնում է 14 գ/սմ³։
 
==== Ռելիեֆ ====
Տող 162.
[[Պատկեր:Maat Mons on Venus.jpg|մինի|200px|ձախից|Վեներայի մակերևույթի լուսանկարը ռատիոտեղորոշման տվյալների հիման վրա]]
 
Հետաքրքիր է, որ Վեներայի մակերևույթի բոլոր մասերը կրում են կանացի անուններ, բացի մոլորակի ամենաբարձր լեռնաշղթայի, որը գտնվում է Իշտարի երկրում, [[Լակշմիի բարձրավանդակ]]ի մոտ, որն անվանել են [[Ջեյմս Մաքսվել]]ի պատվին։ «[[Վեներա-15]]» և «[[Վեներա-16]]» ԱՄԿ-երը [[1983]] - [[1984]] թվականներին կատարել են հյուսիսային կիսագնդի մեծ մասի քարտեզագրումը, օգտագործելով ռադիոալիքները։ Ամերիկյան «Մագելան» սարքը [[1989]] - [[1994]] թվականները իրականացրեց մոլորակի մակերևույթի մանրամասն (300 մ ճշտությամբ) և համարյա ամբողջական քարտեզագրումը։ Մակերևույթին հայտնաբերվել են հազարավոր լավա ժայթքող հին հրաբուխներ, հարյուրավոր խառնարաններ և լեռներ։ Մակերեսային շերտը (կեղևը) չափազանց բարակ է, թուլացված բարձր ջերմաստիճաններով, այն հնարավորություն է տալիս լավային հեշտությամբ դուրս ժայթքել։ Վեներիական երկու մայրցամաքները, Իշտարի երկիրը և Ափրոդիտեյի երկիրը, ամեն մեկը առանձին վերցրած մակերեսով չեն զիջում [[Եվրոպա]]յին, սակայն երկարությամբ նրանց գերազանցում է [[Պարնգեյի կանյոն]]ը, որոնք հանդիսանում են Վեներայի մակերևույթի ամենամեծ առանձնահատկությունը։ Ցածրադիր մասերը, որոնք նման են օվկիանոսային իջվածքների, զբաղեցնում են Վեներայի մակերևույթի ընդամենը վեցերորդ մասը։ Իշտարի երկրում գտնվող Մաքսվելի լեռները ունեն մոլորակի միջին մակարդակից 11  կմ բարձրություն։ [[Մաքսվելի լեռներ]]ը, ինչպես նաև [[Ալֆա շրջան|Ալֆա]] և [[Բետա շրջան]]ները հանդիսանում են միակ բացառությունները [[Միջազգային աստղագիտական միություն|ՄԱՄ-ի]] կանոնից, ըստ որի Վեներայի մակերևույթի բոլոր մասերին տրվում են կանացի անուններ, նաև հայկական, ինչպես, օրինակ՝ Հասմիկ և Անուշ խառնարանները, կամ [[Անահիտի թագ]]ը<ref>[http://nssdcftp.gsfc.nasa.gov/miscellaneous/planetary/magellan/venus_gazetteer.txt Վեներայի առանձնահատկությունները]{{ref-en}}</ref>։
 
[[Հարվածային խառնարան]]ները վեներիական ռելիեֆում հազվադեպ են պատահում։ Ամբողջ մոլորակի վրա կան ընդամենը մոտ 1000 խառնարաններ։ Լուսանկարի վրա պատկերված են երկու խառնարաններ 40-50 կմ տրամագծով։ Խառնարանների ներքին մասը լցված է լավայով։ Խառնարանների շուրջ ընկած «թերթիկները» իրենցից ներկայացնում են խառնարանի առաջացման ընթացքում պայթյունի հետևանքով դուրս մղված ապարները։
Տող 585.
Վեներան (ինչպես և Մարսն ու Երկիրը) ունի [[քվազիարբանյակ]], {{mpl|2002 VE|68}} [[աստերոիդ]]ը, որը պտտվում է Արեգակի շուրջ, այնպես, որ նրա և Վեներայի միջև գոյություն ունի [[ուղեծրային ռեզոնանս]], արդյունքում բազմաթիվ պտույտների ընթացքում այն մնում է մոլորակի մոտակայքում։
 
XIX դարում գոյություն ուներ վարկած այն մասին, որ նախկինում [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]] եղել է Վեներայի արբանյակը, որը հետագայում «կորսվել» է<ref>''Ս.  Ա.  Յազև'' «Արեգակնային համակարգի մասին դասախոսություններ. Ուսուցողական ձեռնարկ»,  — Սանկտ Պետերբուրգ. Լան, 2011, էջ՝ 57-75: ISBN 978-5-8114-1253-2</ref>։ [[1976]] թվականին [[Թոմ վան Ֆլանդերն]]ը և Կ. Ռ. Հարինգտոնը, հիմնվելով մաթեմատիկական հաշվարկների վրա, ցույց տվեցին, որ այդ վարկածը լավ է բացատրում Մերկուրիի ուղեծրի շեղումը (էքսցենտրիսիտետ), նրա Արեգակի շուրջ պտույտի ռեզոնանսային բնույթը, ինչպես նոև Մերկուրի և Վեներա մոլորակների պտույտի մոմենտի կորուստը։ Նույնպես դրանով կարելի է բացատրել Վեներայի հակադարձ պտույտը, մոլորակի մակերևույթի տաքացումը և խիտ մթնոլորտի առաջացումը<ref>[http://www.astrolab.ru/cgi-bin/manager.cgi?id=1&num=593 Վեներայի նախկի՞ն արբանյակը]</ref><ref>''Ռ. Ս. Հարինգտոն; Թ. Ս. Ֆլանդերն'' «Մերկուրիի Վեներայի արբանյակի ուղեծրից հեռանալու շարժման հետազոտությունը», Իկարուս 28, (1976), էջ՝ 435—440։</ref>։
 
=== Վեներայի տերաֆորմում ===
Վեներան հանդիսանում է [[Վեներայի տերաֆորմում|տերաֆորմավորման]] թեկնածուներից մեկը։ Կան նրա բնակեցմանը հարմարացնելու մի քանի առաջարկվող նախագծեր։ Դրանցից մեկի համաձայն առաջարկվում է ցրել Վեներայի մթնոլորտում [[Գենետիկա|գենետիկորեն]] փոփոխված [[կապտա-կանաչ ջրիմուռներ]], որոնք, վերամշակելով [[ածխաթթու գազ]]ը (Վեներայի մթնոլորտի կազմության մոտ 96  %) կարտադրեն [[թթվածին]], ի հետևանք զգալիորեն թուլացնելով [[ջերմոցային էֆեկտ]]ը և իջեցնելով մոլորակի վրա գոյություն ունեցող ջերմաստիճանը։
 
Սակայն [[ֆոտոսինթեզ]]ի համար անհրաժեշտ է ջրի գոյությունը, որը ևստ վերջին տվյալների Վեներայի վրա գործնականորեն գոյություն չունի (նույնիսկ գոլորշու տեսքով մթնոլորտում)։ Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ է Վեներայի վրա ջուր հասցնել, որը առաջարկվում է իրականացնել ռմբակոծելով մոլորակը ջրա-ամոնյակային աստերոիդներով։
Տող 619.
* [http://www.astrogalaxy.ru/050.html Արեգակնային համակարգ։ Արեգակնային համակարգի մոլորակներ։ Վեներա]{{ref-ru}}
* [http://www.mentallandscape.com/C_CatalogVenus.htm Սովետական տիեզերական սարքերի կատարած լուսանկարները]{{ref-en}}
* [http://www.inauka.ru/space/article91603.html Գիտության նորություններ  — Վեներայի մակերևույթի նոր քարտեզ]{{ref-ru}}
* [http://www.iki.rssi.ru/press/vex.doc «Վեներա էքսպրես». հիմնական առաքելության արդյունքները]{{ref-ru}}
* [http://www.delphis.ru/journal/article/venera-blizhaishaya-k-nam-planeta «Վեներան, մեզ ամենամոտ մոլորակը», հոդված «Դելֆիս» ամսագրաում №  39, 2004], Ժ. Ֆ. Ռոդիոնովա {{ref-ru}}
* [http://elementy.ru/lib/430681 «Նարնջագույն մթնշաղի մոլորակը», հոդված «Հանրամատչելի մեխանիկա» ամսագրաում №  11, 2008], Ալեքսեյ Լևին, Դմիտրի Մամոնտով {{ref-ru}}
* [http://solarsystem.nasa.gov/planets/profile.cfm?Object=Venus Վեներայի տեղեկությունները] [http://solarsystem.nasa.gov/ ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտությունների կայքում]{{ref-en}}
* [http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/planets/venuspage.html Վեներա ուղարկված առաքելություններ] (ՆԱՍԱ){{ref-en}}