«Մեքենաընթեռնելի քարտագրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Պատմություն ==
ՄԵԸՔ ձևաչափը նախագծվել է [[Կոնգրեսի գրադարան|Կոնգրեսի գրադարանի]]ի կողմից 1960-ական թվականների սկզբներին և ստացել է LC MARC սկզբնական անվանումը: Սա մի համաձայնագիր է, որով էլէկտրոնային հաշվիչ մեքենաները փոխանակում, օգտագործում և արտածում են մատենագիտական տվյալները: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը հաստատել է ՄԵԸՔ համաձայնագիրը, որը հայտնի է ISO 2709 “Format for Bibliografic Information Interchange on Magnetic Tape” անվանումով: ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գրառումները կազմված են 3 բաղադրիչներից`
* Գրառման կառուցվածք
* Բովանդակության նկարագրում
* Բուն բովանդակություն
Ձևաչափի միջոցով հնարավոր է դառնում նախօրոք որոշված ֆորմատներով [[Մատենագիտություն|մատենագիտական]] տվյալներ մուտքագրել [[Համակարգիչ|համակարգչի]] հիշողության մեջ: Մեքենաընթեռնելիությունը միաժամանակ ապահովում է մատենագիտական տվյալների միջմեքենայական հաղորդման հնարավորություն, ինչպես նաև ստեղծված գրառումներում մատենագիտական տվյալների որոնում` ըստ որոշված մուտքի կետերի: Մեքենաընթեռնելի քարտագրման ՄԱՐԿ ֆորմատները հիմնավորվել են [[Ամերիկայի միացյալ նահանգներ]] Կոնգրեսի գրադարանում: [[Գրադարան|Գրադարանային]]ային միությունների և հաստատությունների [[Միջազգային դատական մարմիններ|միջազգային]] դաշնությունը նախագծել և գրադարաններին է տրամադրել ՅՈՒՆԻՄԱՐԿ ֆորմատը, որը մեկ այլ փորձ է` եղած մոտեցումների ստանդարտացման ուղղությամբ:
 
== Առավելություններ ==