«Ցիստեռնա բազիլիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[պատկեր:Istambul Yerebatan-2006.jpg|thumb|180px|Ցիստեռնա Բազիլիկա]]
'''Ցիստեռնա Բազիլիկա''' ({{lang-gr|Βασιλική Κινστέρναı}}), [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] ամենամեծ և ամենալավ պահպանված ստորգետնյա ջրամբարը։ Բավականին նման է պալատական կառույցի։ Գտնվում է [[Ստամբուլ]]ի պատմական կենտրոնում [[Սուլթանահմեդ]] թաղամասում՝ [[Այա Սոֆիա]]յի դիմաց։
 
«Ցիստեռնա» բառը [[հունարեն]]ից թարգմանվում է որպես «[[ջրամբար]]»։ [[2013]] թվականի դրությամբ [[Ստամբուլ]]ում հայտնաբերվել է ավելի քան 40 ստորգետնյա ջրամբար։ Բազիլիկայում պահվել է խմելու ջրի ռեզերվային պաշարները՝ երաշտի կամ քաղաքի պաշարման նպատակով։ Բազիլիկայում պահվող ջուրը ջրատարների և ակվեդուկների միջոցով հասցվել է քաղաքին։ [[Վաղեսի ջրանցույց]]ի միջոցով ջուրը բերվել է [[Բելգրադյան անտառ]]ից, որը գտնվում է քաղաքից 19 կիլոմետր դեպի հյուսիս։
 
Ջրամբարի կառուցումը սկսվել է հույների կողմից կայսր [[Կոստանդին Ա]]֊ի կառավարման տարիներին ([[306]]—[[337]] թվականներին) և ավարտվել է [[532]] թվականին կայսր [[Հուստինիանոս Ա]]֊ի օրոք։ Ստորգետնյա կառույցի չափսերն են 145 × 65 մ, տարողունակությունը՝ 80 000 մ³ ջուր։ Առաստաղը պահում են ավելի քան 336 սյուներ։
 
Սյուների մեծ մասը վերցվել է հին տաճարների մնացորդներից, այդ իսկ պատճառով դրանք տարբերվում են միմյանցից մարմարի տեսակով։ Երկու սյուների վրա առկա են Մեդուզայի պատկերները։ Անհայտ է, թե որտեղից են բերվել այդ սյուները և թե որ կառույցին են պատկանել դրանք նախկինում։ Այդպիսի մի սյուն էլ պահվում է [[Ստամբուլի հնագիտական թանգարան]]ում։ Հարևանությամբ գտնվում է «Ցանկությունների ավազանը»։
Տող 12.
== Ցիստեռնը մշակույթում ==
* Ցիստեռնում տեղի է ունեցել [[Ջեյմս Բոնդ]]ի մասին պատմող [[Ռուսաստանից սիրով]] ֆիլմի նկարահանումները, իսկ մեր օրերում այստեղ նկարահանվել է [[Ինթերնեշընլ]] ֆիլմը։
* [[Դեն Բրաուն]]ի «[[Ինֆեռնո (վեպ)|Ինֆեռնո]]» վեպում Ցիստեռն իրադարձությունների հիմնական վայրերից մեկն է։
 
== Պատկերասրահ ==