«Նորվեգիայի սաամներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:NSRs sametingsgruppe 2005-2009.jpg|մինի|[[Նորվեգիայի սաամների ասոցիացիա]] 2005—2009]]
'''Նորվեգիայի սաամներ''' ({{lang-no|Samene i Norge}}), [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի տարածքում ապրող [[Սաամներ|սաամական ժողովրդի]] մի հատվածը, որոնք երկրում ազգային փոքրամասնություն են կազմում: Նորվեգիայի սաամների թվաքանակը, տարբեր գնահատականներով, 40-60 հազար մարդ է, մեծամասնությունն ապրում են Նորվեգիայի հյուսիսում` [[Նուրլան]], [[Նուր-Թրյոնդելագ]], [[Թրոմս]] և [[Ֆինմարք]] [[Նորվեգիայի վարչական բաժանում|ֆյուլքեներում]]:
 
Երկար ժամանակ, Նորվեգիայում անցկացվող նորվեգականացման քաղաքականության պատճառով, սաամական բնակչությունը ստիպված էր միաձուլվել նորվեգացիներին, և միայն [[1992]] թվականին սաամական լեզուներն ու մշակույթը պաշտոնապես ճանաչվեցին:
Տող 6.
== Պատմական տեղեկություններ ==
[[Պատկեր:Saami Family 1900.jpg|thumb|300px|Նորվեգիայի սաամների ընտանիքը 1900 թվականին]]
[[13-րդ դար|13-րդ դարից]]ից սկսած տարածքի, որտեղ ապրում են սաամացիները, պատկանելությունը, նաև տեղի բնակչությունից գանձվող հարկերի հարցերը վեճի առարկա էին հանդիսանում [[Նորվեգիա|Նորվեգիայի]]յի, [[Ռուսաստան|Ռուսաստանի]]ի և [[Շվեդիա|Շվեդիայի]]յի միջև<ref name="Саамы в Финляндии">{{книга|заглавие=Саамы в Финляндии|ссылка=|место=Кемиярви|издательство=А/О «Ларин Пайнотуоте». Публикация Саамского народного собрания|год=1999|страницы=4—5|страниц=12}}</ref>:
 
[[1826]] թվականի սահմանների վերաբերյալ համաձայնությունը Հարավային Վարանգերը դարձրեց տարածք, որտեղ ապրում էր սաամական ժողովուրդը, ինչի հետ կապված էլ սաամների համայնքը նոր սահմանով կիսվեց երկու մասի` նյավդեմյան սաամներ և պազրեցյան սաամներ: Այդ դեպքում նյավդեմյան սաամների տարածքը խաչաձև բաժանված էր, այնպես, որ գարնանային և ամառային բնակեցումը Նորվեգիայի ափերին մոտ էր, իսկ ավելի խորքային աշնանային և ձմեռային հողերը` Ռուսաստանին: Պազրեցյան սաամների տարածքը, հակառակը, առանձնանում էր Պազ գետով, բայց այս դեպքում էլ Նորվեգիային ավելի մոտ էր:
 
Նյավդեմյան սաամները Նորվեգիայի հպատակության տակ էին, իսկ պազրեցյան սաամները` Ռուսաստանի: Անցումային շրջանից հետո բոլոր առանձնացված տարածքների բնակչությունը պահում էր հին կանոնները, որի հետ կապված նյավդեմյան սաամները Նորվեգիայում պահպանեցին [[Ուղղափառություն|ուղղափառ]] հավատը:
 
Սահմանազատումը շատ կողմերով ազդեց նյավդեմյան սաամների վրա: Նորվեգիայի ղեկավարությունը նպաստեց նրան, որ նոր նահանգում բնակություն հաստատեն նստակյաց բնակչությունը, որոնք խոսում են [[նորվեգերեն]], որի հետ կապված նորվեգական բնակչությունը սկսեց սաամներին հանել իրենց հողերից: բացի այդ, հյուսիսից սկսեցին գալ սաամ-եղնիկաբույծներ:
 
Պազրեցյան սաամների ճակատագիրն ավելի դրամատիկ էր: Հատկապես վեճեր էին ծագում [[Սաղմոններ|սաղմոններիսաղմոններ]]ի որսի ժամանակ, որտեղ նորվեգական ձկնորսները զբաղեցնում էին պազրեցյան սաամների ձկնորսավայրերը: Բացի այդ, այն ժամանակաշրջանում, երբ Ֆինլանդիան ստիպում էր [[ՍՍՀՄ]]-ին իրեն զիջել Նորվեգիայի սահմանի երկարությամբ ձգվող ցամաքային ճանապարհը<ref>Район Печенги ({{lang-fi|Petsamo}}) принадлежал [[Ֆինլանդիա|Финляндии]] до 1944 года, когда вновь отошёл к Советскому Союзу. В этот период Норвегия и [[ՍՍՀՄ|СССР]] не имели сухопутной границы.</ref>, նորվեգական կառավարությունը [[1924]] թվականին հասավ նրան, որ Ֆինլանդիան պայմանագիր ստորագրեց, ըստ որի պազրեցյան սաամները կորցրեցին իրենց այդ տարածքներում ձուկ որսալու արտոնությունը` որպես փոխհատուցում ստանալով 12 000 ոսկե կրոն: Տոկոսները (մոտ 900 կրոն) պետք է բաժանվեին սաամների միջև: 140 պազրեցյան սաամներից յուրաքանչյուրին հասնում էր տարեկան 6 կրոն: Ֆինլանդիայի և ՍՍՀՄ-ի միջև [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|պատերազմական գործողությունների]] ժամանակ (1939—1940) սաամները վերջնականապես լքեցին այդ տարածքը, իսկ պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան սաամներին տրամադրեց նոր տարածք` Ինարի լճի շրջակայքում:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Համաշխարհային պատերազմի]] ավարտից հետո Նորվեգիայում և ՍՍՀՄ-ում գտնվող սաամների համայնքները պետական սահմաններով լիովին հեռացան միմյանցից, բացառությամբ երկու զվարճալի դեպքերից. 1960 թվականին Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների ներկայացուցիչը կոմունիստ էր, որը ՍՍՀՄ-ի ղեկավարության հետ համաձայնության էր եկել յոթ Նորվեգացի սաամների ճամփորդությունը Լովոզերա լիճ` փորձի փոխանակման համար, որտեղ էլ կոլեկտիվացման ալիքը բերել էր մեծ քանակությամբ սաամների: Մի քանի սաամներ էլ 1977 թվականին [[Մուրմանսկ|Մուրմանսկի]]ի «Հյուսիսային Կալոտայի բարեկամության ու խաղաղության օրերին» նորվեգական պատվիրակության կազմում էին<ref>Samene — grenselandets urfolk. I Büchten, Dzjakson og Nielsen (red.): Norge — Russland. Naboer gjennom 1000 år. 2004</ref>:
 
== Նորվեգիայի սաամների իրավական դիրք ==
[[Պատկեր:Aili Keskitalo 1.jpg|thumb|upright=0.7|Նորվեգիայի սաամների ժամանակակից քաղաքական գործիչ` ավանդական սաամական հագուստով]]
[[19-րդ դար|19-րդ դարի]]ի կեսերին Նորվեգիայի կառավարության քաղաքականությունը սաամների հանդեպ փոխվեց` կախված երկու փաստով. ազգային հետաքրքրությունների և , հատկապես 20-րդ դարի երկրորդ կեսին, գլոբալ տենդենցների: Այդ դեպքում պետք է հաշվի առնել, որ իրավունքները, որոնք ունեին Նորվեգիայի սաամները, շատ ուժեղ տարբերվում էր իրավունքներից, որոնցից նրանք կարող էին օգտվել տվյալ պատմական շրջանում: Այդ հարցում Նորվեգիայի կառավարությունը առաջնորդվում էր այն սկզբունքով, որ ձևականորեն գործող քաղաքացիների իրավահավասարության մասին գործող օրենքից պետք է անցնել իրականի:
 
Նորվեգացի հետազոտող [[Էյսթեյն Սթեյնլեն|Էյսթեյն Սթեյնլենը]]ը ({{lang-no|Øystein Steinlien}}) նշում է, որ ձևական հավասարությունը, որն ունեին Նորվեգիայի սաամները, շատ է տարբերվում նրանից, որը կարող ենք անվանել իրական հավասարություն: Նրա կարծիքով, Նորվեգիայի սաամները ներկայիս գործող պայմաններում չեն կարող հասնել իրական իրավահավասարության:
 
=== Մարմիններ և հաստատություններ ===
[[1989]] թվականին Նորվեգիայում հիմնադրվեց սաամների պառլամենտը` ''Sametinget'', որը հանդիսանում էր որպես սաամների ընտրական մարմին և զբաղվում էր սաամների, նրանց լեզվի և մշակույթի հետ կապված հարցերով: Պառլամենտը ձևավորվում էր հիմնվելով ընտրողների ցուցակի վրա, որոնց թիվը հասնում էր 10 000-ի
(2006): Նորվեգիայի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը մասնակցում է Սաամների պառլամենտի ընտրություններին<ref>В период с 2005 по 2009 годы Рабочая партия была представлена так же широко, как и Союз норвежских саамов-оленеводов.</ref>: Պառլամենտն ամեն տարի ֆինանսավորվում է [[Ստորտինգ|Ստորտինգից]]ից<ref>В 2006 году финансовая помощь составила около 250 миллионов [[Նորվեգական կրոն|крон]]</ref>: Միջոցներն օգտագործվում են սաամական մշակույթի զարգացման համար: Սաամական պառլամենտը համագործակցում է նաև [[ՄԱԿ]]-ի հետ:
 
[[2000]] թվականին Կարասյոկում ստեղծվեց Սաամական պառլամենտի խորհուրդը ({{lang-no|Samisk parlamentarisk råd}}), որի աշխատանքին մասնակցում են Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի երեք սաամական պառլամենտները: Աշխատանքների հիմնական ուղղությունը Հյուսիսային սաամական սահմանադրության մշակումն էր:
 
[[1948]] թվականին ստեղծվեց Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների միությունը ({{lang-no|Norske Reindriftsamers Landsforbund}}) (NRL): Նրա հիմնական խնդիրը եղնիկապահների գործունեության հետ կապված հարցերի կարգավորումն է և եղնիկաբուծության զարգացումը:
 
[[1968]] թվականին կար Նորվեգիայի սաամների կազմակերպություն (NSR), որի հիմնական խնդիրը սաամական բոլոր խմբերի համախմբումն է` մշակույթի և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով: Կազմակերպությունն ակտիվորեն պայքարում էր սաամների քաղաքական իրավունքների համար:
 
[[1988]] թվականին հիմնադրված Sáráhkká կազմակերպությունը հանդիսանում է սաամների կանանց կազմակերպություն: Նրա մասնակցությամբ [[1989]] թվականին ստեղծվեց արմատական ժողովուրդների Կանանց միազգային խորհուրդը: Կազմակերպության նպատակը այն բանի ընդգծումն էր, որ ավանդական մշակույթում կանանց և տղամարդկանց խնդիրները տարբեր են: [[1996]] թվականից գոյություն ունի նաև Սաամական կանանց ֆորում (Samisk kvinneforum) որպես սաամական կանանց հետ կապված նախագծերի զարգացում:
 
[[1990]] թվականին ստեղծվել է Սաամների սպորտային միությունը (Sámiid valáštallanlihttu), որը կազմակերպում է ամառային և ձմեռային սպորտաձևերի մրցումներ: [[2003]] թվականից կա նաև Սաամների ֆուտբոլային միություն (Sámi spábbačiekčanlihttu):
 
Տարբեր երկրների սաամական կազմակերպությունները միավորող միջազգային մարմին է հանդիսանում Սաամների միությունը` [[Սաամների միություն|''Samerådet'']]<ref>Прежнее название ''Nordisk Sameråd'' было изменено после того, как туда вошли российские саамы.</ref>, որը գտնվում է Ֆինլանդիայում: Երեք տարին մեկ անգամ անց է կացվում Սաամակամ կոնգրես (Samekonferansen): Սաամների միությունը ՄԱԿ-ի համակարգում պաշտոնական կարգավիճակ ունի և ակտիվ գործունեություն է ծավալում արմատական ժողովուրդների իրավունքների համար:
 
== Մշակույթ ==
Կիրկենեսի ինդուստրիալ աճի և լեռնային արդյունաբերության զարգացման արդյունքում, սաամները Սյոր-Բարանգերում փոքրամասնությյուն կազմեցին: Խառն ամուսնությունների բերեցին նրան, որ շատ սաամներ կորցրեցին իրենց էթնիկ անհատականությունը: Սաամների լեզուն հայտնվեց անհետացման եզրին:
 
Ներկայումս մի շարք էնտուզիաստներ գործունեություն են ծավալում Նորվեգիայում սաամների մշակույթի և կենցաղի վերածնման համար:
 
=== Գրականություն ===
[[1912]] թվականին սաամական լեզվով լույս է տեսել առաջին վեպը` «Bæivve-Alggo» («Рассвет»), հեղինակը նորվեգիացի գրող [[Անդերս Լարսեն|Անդերս Լարսենն]]ն է, սակայն մինչև [[1970]] թվականը սաամերեն դուրս եկող գրականությունը շատ քիչ էր:
 
Սաամական հրատարակչությունների և մշակույթի հարցերով զբաղվող Հյուսիսային խորհրդի շնորհիվ վերջին տարիներին մեծացել է հրատարակվող գրականության ծավալը: Խոշորագույն հրատարակչություններից է Կարայսյոկի հրատարակչական տունը` «[[Davvi Girji]]»'': Նորվեգիայում տարվա ընթացքուն հրատարակվում է սաամերեն մոտ 10-20 գիրք:
 
Ժամանակակից սաամական հեղինակներից հայտնի են Տրոմսյոյում ապրող բանաստեղծուհի Ռաունի Մագա Լուկարին {{lang-no|Synnøve Persen}}:
 
=== Երաժշտություն, թատրոն ===
Տող 56.
<div class="tright" style="clear:none">[[Պատկեր:Mari Boine, Nordiska radets musikpristagare, upptrader vid prisutdelningen (Bilden ar tagen vid Nordiska radets session i Oslo, 2003) (2).jpg|мини|220px|Մարի Բոյնե,սաամական երգչուհի]]</div>
 
Սաամական ավանդական երգեցողությունը (յոյկ) ներկայացված է հայտնի պատմաբան և յոյկերի կատարող [[Միքել Գաուպա|Միքել Գաուպայի]]յի {{lang-no|Mikkel Gaup}} ստեղծագործություններում: Յոյկը ներշնչանքի աղբյուր է նաև ժամանակակից երաժիշտների համար: [[1980]] թվականին նորվեգիացի երգիչներ Սվերե Հելսբերգը և Մատիս Հետան [[Եվրատեսիլ երգի մրցույթ|Եվրոտեսիլի]] մրցույթում հաղթեցին {{lang-en|Sámiid Ædnan}} երգով, որում կային յոյկի տարրեր և որը դարձավ Նորվեգիայի ամենահայտնի մանկական երգերից մեկը:
 
Սաամական երաժշտական կյանքը ներկայացվել է մի քանի փառատոների ժամանակ, որոնցից է նաև Մանդալենում տեղի ունեցող Ռիդու Ռիդուն` «Riddu Riđđu»: Կյոուտուկեյնում տեղի ունեցող Զատկական փառատոնը հիմնականում հավաքում է սաամական արտիստների:
 
[[1979]] թվականին հիմնադրվել է սաամական թատերական Beaivváš խումբը, որի գործունեության հիմքում ընկած է Կյոուտուկեյնի պրոֆեսիոնալ թատրոնը` {{lang-no|Beaivváš Sámi Teáhter}}:
 
=== Մամուլ և հեռուստատեսություն ===
[[Պատկեր:Nuorttanaste.jpg|մինի|''«[[Nuorttanaste]]»'' ամսագրի առաջին համարը, 1898]]
1873-1875 թվականներին Նորվեգիայում լույս տեսավ սաամերեն առաջին ամսագիրը` {{lang-no|Muittalægje}}, իսկ 1898 թվականին լույս է տեսնում հյուսիսային սաամական լեզվով թերթը` «[[Nuorttanaste]]»'', որը բացի քրիստոնեության թեմայով նյութերից հրատարակել է նաև նորություններ և հայտարարություններ:
 
1904 - 1911 թվականներին լույս տեսնող «[[Saǥai Muittalægje]]»'' թերթը մեծ դեր է խաղացել 20-րդ դարում սաամների համախմբման համար: 1956 թվականից սկսեց լույս տեսնել նորվեգասաամյան «[[Ságat]]»'' թերթը, բայց ներկայումս այնտեղ բացակայում են սաամերեն նյութերը:
 
Նորվեգիական հեռարձակող ընկերությունը (NRK) հետևողականորեն հեռարձակում է սաամերեն հեռուստա և ռադիո հաղորդումներ: Ավելի հանրաճանաչ է դարձել [[Ođđasat]] հաղորդումը, որը դիտում են Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի սաամները:
 
== Նորվեգիայի սաամների միջազգային կապեր ==
[[1989]] թվականի հետո Նորվեգիայի և Ռուսաստանի սաամների համայնքները միմյանց հետ կապեր հաստատեցին Կարասյոկի և Լովոզերոյի գծով փոխանակման համար, որի շրջանակներում կազմակերպվեցին հյուսիսային սաամերենի դասընթացներ, որը թույլ էր տալիս հետագայում Ռուսաստանի սաամներին սովորել Նորվեգիայի սաամական դպրոցներում:
 
[[2012]] թվականի մարտի 26-29-ը Կյոուտուկեյնում Սաամական բարձրագույն դպրոցի շենքում տեղի ունեցավ արմատական ժողովուրդների հեռուսատալրագրողների միջազգային համագումարը: Նրա շրջանակներում տեղի ունեցան սեմինարներ և հատուկ դասեր լրագրողների համար: Համագումարին մասնակցում էին շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև` [[Կանադա|Կանադայի]]յի, [[Ֆինլանդիա|Ֆինլանդիայի]]յի, [[Շվեդիա|Շվեդիայի]]յի, [[Ռուսաստան|Ռուսաստանի]]ի, [[ԱՄՆ]]-ի<ref>[http://www.mngz.ru/tyumen-region/society/120808-yamalskie-jurnalisti-uchastvuyut-v-mejdunarodnoy-konferencii-jurnalistiki-korennih-narodov.html Ямальские журналисты участвуют в международной конференции журналистики коренных народов] // Информационное агентство МАНГАЗЕЯ. — 27 марта 2012.{{V|28|3|2012}}</ref>: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին նաև [[Մոնակո|Մոնակոյի]]յի արքայազն Ալբեր Երկրորդը և նրա կինը<ref>http://yle.fi/uutiset/osasto/novosti/novosti/article3355393.html</ref>:
 
== Ծանոթագրություններ ==