«Հաֆրսֆյորդի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 31.
 
== Նշանակություն ==
Չնայած այն հանգամանքին, որ պատմաբանների մեծ մասը Նորվեգիայի միավորումը համարում է երկար գործընթաց, որը տևել է մի քանի դար՝ Հաֆրսֆյորդի ճակատամարտը ունի մեծ դերակատարություն Նորվեգիայի ժողովուրդների մշակույթում: Վիկինգների հիշողության մեջ այս ճակատամարտը մնաց ամենամեծը ամբողջ պատմության ընթացքում:
 
Համաձայն Սնորի Ստուրլուսի «Երկրի շրջանը» աշխատության՝ ճակատամարտից առաջ Հարոլդը վերահսկում էր ժամանակակից Նորվեգիայի հարավ-արևելյան հատվածի մեծ մասը: Այլ աղբյուրների համաձայն՝ արևելյան հատվածի վերահսկողությունը գտնվում էր Դանիայի թագավորի կողմից: Հաֆրսֆյորդի ճակատամարտը հանգեցրեց Հարոլդի՝ հարավ-արևելքում գտնվող հակառակորդների լիակատար ջախջախմանը: Այս հաղթանակից հետո թագավորը կարողացավ հավաքագրել ավելի շատ հարկ և հպատակեցնել երկրի մեծ մասը: Թագավորի հակառակորդները փախան Իսլանդիա: Պատմաբանների կարծիքով Հարոլդ 1-ինը Նորվեգիայի առաջին օրինական թագավորն է:
Տող 38.
[[Պատկեր:Haraldshaugen.JPG|right|thumb|Հարոլդհյուգեն հուշահամալիրը, որը տեղադրվել է ի հիշատակ Հաֆրսֆյորդի հազարամյա ճակատամարտի]]
* Հարոլդհյուգեն (Haraldshaugen) հուշահամալիրը բացվել է 1872 թվականի հուլիսի 18-ին ճակատամարտի 1000-ամյակի առթիվ: Հանդիսավոր արարողությունը ղեկավարել է թագաժառանգ [[Օսկար II]]-ը: Հուշարձանը տեղադրված է [[Հյոուգեսուն]]ի հյուսիսում: Այն իրենից ներկայացնում է մեծ բլուր, որի շուրջ տեղադրված են 29 գրանիտե մեծ քարեր, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է պատմական Նորվեգիայի կոմսության 29 կոմսությունները: Հուշահամալիրի ամենաբարձր կետում տեղադրված են չորս հատ 17 մետր բարձրության բրոնզե սյուներ, որոնց վրա փորագրված են ճակատամարտի կարևորագույն տեսարանները:<ref>[http://home.online.no/~eihustve/ht990615.htm ''Haraldshaugen, the national monument'' (Haugesund Today)>] (նորվեգերեն)</ref>.
 
* Նորվեգացի պատմիչ Իվան Անդրեասը գրել է ճակատամարտին նվիրված բանաստեղծություն, որը կոչվում է «Հարալդհաուգեն»:<ref>[http://www.forn-sed.no/folkesagn/folkesagn/poesi/dikt42.shtml ''Haraldshaugen by Ivar Aasen'' (Folkesagn og folkediktning).]</ref>