«Սպասք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ GeoO տեղափոխեց էջը «Տնտեսական ամանեղեն»-ից «Սպասք»
չ →‎Ամանեղենի լվացում: +{{աղբյուր}}, փոխարինվեց: &nbsp° →  ° (2) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
Ամանեղեն լվանալիս լվացափոշիներից և մածուկներից օգտվելու եղանակներն են. թաց լաթի կամ խոզանակի վրա մի քիչ փոշի (մածուկ) լցնել և մաքրել նախապես խոնավացրած մակերևույթը, այնուհետև լավ լվանալ տաք ջրով։ Հեղուկ լվացամիջոցներով լվանալիս լաթը կամ սպունգը ծծեցնել հեղուկով, քսել մակերևույթին և թողնել 15-20 ր, այնուհետև լվանալ։ Խորհուրդ չի տրվում ամանեղենը մաքրել կոշտ փոշիներով և մետաղե խոզանակներով։ Ալյումինե ամանեղենի սևությունն անցկացնելու համար կարելի է օգտագործել [[քացախ]] կամ թրթնջկաթթվի լուծույթ (5 լ ջրին՝ 1 թեյի գդալ թրթնջկաթթու), ամանը թողնել 10-12 ժ, հետո եռացնել։
 
Հասարակական սննդի վայրերում շատ կարևոր է ամանեղենի հիգիենայի պահպանումը, քանի որ նույն սպասքը կարճ ժամանակում գործածում են մի քանի այցելու, որոնց մեջ կարող են հիվանդներ լինել։ Հասարակական սննդի վայրերում ճաշի ամանեղենը լվանալու համար տեղադրում են եռաբուն, իսկ թեյի սպասքի և մյուս պարագաների համար՝ երկբուն լվացակոնք։ Դրանք պետք է լինեն չժանգոտվող [[պողպատ]]ից, արծնապատ կամ ցինկապատ։ Նախապես ամանեղենը մաքրում են սննդի մնացորդներից, այնուհետև լվանում 1-ինում 40—50 °C ջերմաստիճանի ջրով՝ ավելացնելով լվացամիջոց։ 2-րդում (ջրի ջերմաստիճանը նույնպես 40-50 °C) ամանեղենը կրկնակի լվացվում է, անհրաժեշտության դեպքում պետք է 15-20 ր թողնել ջրի մեջ (10 լ ջրին՝200-250 մլ 10%-անոց քլորակրի լուծույթ)։ Լվացակոնքի 3-րդ բաժնում ամանեղենը պարզաջրում են տաք ջրով (70 °C-ից բարձր)։ Ամանեղենն անհրաժեշտ է չորացնել պահարանում կամ հատուկ դարակում։ Հասարակական սննդի վայրերում խորհուրդ չի տրվում ամանեղենը սրբիչով չորացնել։
 
== Մանկական ամանեղեն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սպասք» էջից