«Տիեզերագնացություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Պատմություն==
 
Տիեզերագնացության վաղ պատմությունը տեսական է՝ տիեզերքի տեղաշարժման հիմնարար մաթեմատիկան տվել է [[Իսահակ Նյուտոն]]ը իր 1687 թ [[Բնության փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները]] հիմնարար աշխատությունում։ 18-րդ և 19-րդ դարերում այլ մաթեմատիկոսներ՝ շվեյցարացի [[Լեոնարդ Էյլեր]]ը և իտալացի [[Ժոզեֆ Լագրանժ]]ը նույնպես էական ներդրում ունեցան։ Սակայն տիեզերագնացությունը միայն 20-րդ դարի կեսերին դարձավ պրակտիկ բնագավառ։
Ժամանակակից տիեզերագնացության հիմքերը դրվել են դեռ 13-րդ դարում երբ Չինաստանում տոնակատարությունների համար սկսեցին օգտագործել բոց արձակող հրթիռներ։ Դրանք փոքրիկ խողովակներ էին, որոնց մեջ վառոդ էին լցնում ու վառում։ Կրակի շիթը մեծ ճնշումով դուրս էր գալիս խողովակից ու առաջ տանում այն, ու այդպես խողովակը թռչում էր։ 17-րդ դարում ավելի գեղեցիկ տեսարան ստանալու համար գերմանացի վարպետները ստեղծեցին բազմաստիճան հրթիռներ։ Հրթիռի մի մասը վառվելուց հետո, մեկ այլ գույնով վառվում էր մյուս մասը։
18-րդ դարում ռուս և գերմանացի գիտնականները կարողացան հրթիռի քաշը հասցնել 40 կիլոգրամի։