«Մրրկային հոսանքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:20. Валтенхофеново правило.ogv|thumb|right|280px|]]
'''Մրրկային հոսանքներ''', Ֆուկոյի հոսանքներ, փոփոխվող [[մագնիսական դաշտ]]ի ազդեցությամբ հոծ հաղորդիչում մակածված փակ էլեկտրական հոսանքներ։ Մրրկային հոսանքներ ինդուկցիոն հոսանքներ են (տես Էլեկտրամագնիսական ինդուկցիա)։ Հաղորդիչում առաջացող մրրկային հոսանքներ տաքացնում են այն (տես [[Ջոուլ-Լենցի օրենք]])։ [[Տրանսֆորմատոր]]ների և փոփոխական հոսանքի կոճերի միջուկներում, ինչպես նաև էլեկտրական մեքենաների [[մագնիսական շղթա]]ներում մրրկային հոսանքներ առաջ են բերում էներգիայի կորուստներ։ Այդ կորուստները նվազեցնելու համար ֆեռոմագնիսական միջուկները պատրաստում են միմյանցից մեկուսացված (օրինակ, հատուկ լաքով) թիթեղներից։ Մրրկային հոսանքներ կիրառվում են մետաղների հալման և մակերևութային մխման ժամանակ, իսկ դրանց ուժային գործողությունը՝ սարքերի և ապարատների շարժական մասերի տատանումների հանդարտիչներում, ինդուկցիոն արգելակներում և այլուր։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=68}}