«Մածուցիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:AdhesivesForHouseUse005.jpg|մինի|աջից|սոսինձ (մածուցիկ նյութ)]]
[[File:09. Вискозност на течности.ogg|thumb|right|280px|]]
'''Մածուցիկություն''', ներքին շփում, [[գազեր]]ի և [[հեղուկ]]ների՝ իրենց առանձին մասերի փոխադարձ տեղաշարժմանը դիմադրություն ցույց տալու հատկությունը։ Քանակապես որոշվում է η մեծության արժեքով, որը կոչվում է դինամիկական մածուցիկության գործակից կամ պարզապես մածուցիկություն (ներքին շփման գործակից)։ 1/η մեծությունը կոչվում է հոսունություն։ Հաճախ դիտարկում են նաև ν= η/ρ մեծությունը, որը կոչվում է կինեմատիկական մածուցիկություն (p-ն գազի կամ հեղուկի խտությունն է)։ [[Միավորների միջազգային համակարգ]]ում մածուցիկության միավորն ունի վրկ/մ<sup>2</sup>, իսկ CGS (ՍԳՎ) համակարգում՝ գ/սմ վրկ (պուազ) չափայնություն. 1պզ=0, 1 ն վրկ/մ<sup>2</sup>։ [[Կինեմատիկա]]կան միավորներն են, համապատասխանաբար, մ<sup>2</sup>/վրկ և սմ<sup>2</sup>/վրկ (ստոքս)։ Գազերի և հեղուկների մածուցիկություն որոշում են մածուցիկաչափով։ Հաստատուն ջերմաստիճանում լամինար հոսանքի պայմաններում գազերի և նորմալ հեղուկների (այսպես կոչված, նյուտոնյան հեղուկներ) մածուցիկություն արագության գրադիենտից անկախ հաստատուն մեծություն է։ Մածուցիկությունը նյութի կարևորագույն ֆիզիկաքիմիական բնութագիրն է։ Մոլեկուլային-կինետիկ տեսությունն այն բացատրում է մոլեկուլների շարժմամբ և փոխազդեցությամբ։ Գազերում մածուցիկությունը պայմանավորված է արագ շարժվող շերտի [[Մոլեկուլային կենսաբանություն|մոլեկուլներ]]ից դանդաղ շերտի մոլեկուլներին շարժման քանակի փոխանցմամբ, իսկ սովորական հեղուկներում՝ մոլեկուլների շարժունակությունը սահմանափակող միջմոլեկուլային փոխազդեցությամբ։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=168}}