«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
 
== Արևմտյան հարթակ ==
Արևմտյան հարթակն ավելի վատթար վիճակում է, քան Արևելյանը: ԲոլորԱրձաններից արձաններնտեղում ուեն բարձրաքանդակներնմնացել ավերվածմիայն են,կրաքարե ստորին երեք շերտերը: Արձանների գլուխները տեղադրված են գահավորակների առջևում: Համաձայն վերակազմության, Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա՝ Ապոլլոն-Միհի-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է կրկին արծվի ու առյուծի արձանով:
 
== Արևելյան հարթակ ==
Արևելյան հարթակն ամենամեծն է: Այստեղ արձաններն ունեն նույն հերթականությունը, ինչ Արևմտյան հարթակում: Արձանները մասամբ պահպանվել են մինչև ուսերը:
Արձանները տեղադրված են թիկունքով դեպի դամբարանը, բազմած գավավորակներին: Արձանները պատրաստված են կրաքարե 8 շերտերից, որոնցից ստորին յոթն ունեն մինչև 1 մ բարձրություն, իսկ վերին՝ ութերորդ շերտը ձևավորում է արձանի գլուխը, բարձրությունը 2,5-3 մ է: Այդպիսով, արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ: Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական): Աստվածներն ունեն հայկական դիմագծեր: Պահապան կենդանիների՝ արծվի ու առյուծի արձանները նույնպես կազմված են շերտերից (5 կամ 6), բարձրությունը 4,5-5 մ է: Առյուծի արձանը գտնվում է երկու կողմերից եզրերում և մի քանի սմ-ով գերազանցում է արծվի արձանին:
 
== Գրականություն ==